Նորություններ

ՊԱՇՏՊԱՆԵՔ ՁԵՐ ՖԻՆԱՆՍՆԵՐԸ «ՍՏՈՊ» ԳՈՐԾԻՔԻ ՄԻՋՈՑՈՎ

01.07.2026

Ֆինանսական զեղծարարությունները կանխելու և հաճախորդների տվյալների անվտանգությունն ապահովելու նպատակով ԱրմՍվիսԲանկում 2026թ. հուլիսի 1-ից ներդրվել է «Ստոպ» գործիքը, որը հնարավորություն է տալիս ինքնուրույն սահմանափակել հեռավար (օնլայն) եղանակով հասանելի ֆինանսական ծառայությունների օգտագործումը:

«Ստոպ» գործիքի միջոցով Բանկի ֆիզիկական, իրավաբանական անձ և ԱՁ հաճախորդները կարող են իրենց ինտերնետ-բանկի կամ ArmSwissMobile Banking հավելվածի միջոցով մասնակի կամ ամբողջությամբ սահմանափակել ծառայությունների հասանելիությունը։

«Ստոպ» գործիքները կիրառելի են հետևյալ ծառայությունների համար՝

1) Դրամական փոխանցումներ և վճարումներ.

ա. Փոխանցումներ և վճարումներ դեպի երրորդ անձանց հաշիվներ՝ այդ թվում դեպի երրորդ անձանց էլեկտրոնային փողի հաշվառման հաշիվներ:

2) Քարտային գործառնություններ.

ա. Կանխիկացման հայտերի ստեղծում,

բ. Քարտից քարտ փոխանցումներ,

գ. Առցանց (card-not-present) վճարումներ և գնումներ (հնարավոր է կատարել նաև քարտի բլոկավորման միջոցով),

դ. Քարտի կապակցում էլեկտրոնային դրամապանակներին կամ սարքերին

3) Վարկային գործառնություններ.

ա. Արդեն իսկ հաստատված վարկային գծի կամ օվերդրաֆտի սահմանաչափի չօգտագործված մասի օգտագործում:

4) Ավանդներ.

ա. Գործող ավանդի գումարի վերադարձ կամ տոկոսների վճարում,

բ. Գործող ավանդի պայմանագրի ժամկետից շուտ լուծում:

5) Այլ.

ա. Նոր հաշվի բացում,

բ. Նոր վճարային քարտի թողարկում,

գ. Նոր սարքերի (հեռախոս, պլանշետ և այլն) կամ այլ հավելվածների կապակցում բանկային հաշվին:

Ծառայությունը/ծառայությունները արգելափակելուց հետո ոչ ոք (այդ թվում՝ հաճախորդը) չի կարող օնլայն օգտվել դրանցից հեռավար եղանակով, մինչև հաճախորդի կողմից ապաարգելափակման հայտ ներկայացնելը և այն Բանկի կողմից հաստատվելը:

Միևնույն ժամանակ, ծառայությունների արգելափակումը չի սահմանափակում Ձեր հասանելիությունը հաշիվների, վարկերի և ավանդների տեղեկատվությանը․ Դուք կշարունակեք տեսնել դրանց մնացորդները, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում կկարողանաք համապատասխան ծառայություններից օգտվել Բանկի մասնաճյուղ այցելելու միջոցով:

Ի՞նչպես և ի՞նչ ժամկետներում է հնարավոր հանել արգելափակումը

Խնդրում ենք ուշադիր լինել որևէ գործարքի տեսակ արգելափակելիս, քանի որ առկա են հետևյալ պայմանները և կանոնները.

- Արգելափակումը կատարվում է անմիջապես,

- Ապաարգելափակումն իրականացվում է բացառապես Ձեր նախաձեռնությամբ,

- Ձեր կողմից ծառայությունների ապաարգելափակման դիմումը ստանալուց հետո Բանկն այն ապաարգելափակում է առավելագույնը 24 (քսանչորս) ժամվա ընթացքում Ձեզ պատշաճ նույնականացելուց հետո, իսկ անհետաձգելի՝ անհապաղ ապաարգելափակում հնարավոր է միայն Ձեր ֆիզիկական ներկայությամբ՝ Բանկ այցելելով,

-Ապաարգելափակման դիմումը կարող է բավարարվել ոչ շուտ, քան արգելափակման պահից 24 (քսանչորս) ժամ հետո՝ բացառությամբ այն դեպքերի, երբ ապաարգելափակումը իրականացվում է Ձեր ֆիզիկական ներկայությամբ։

«Ստոպ» գործիքների կիրառման մանրամասներին կարող եք ծանոթանալ «Ստոպ գործիքի օգտագործման կանոններ»-ում, որոնք «Ստոպ» գործիքի առաջին կիրառման պահից կհամարվեն ընդունված:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 060 757 000 կամ 011 757 000 հեռախոսահամարներով կամ այցելել ԱրմՍվիսԲանկ:


Բոլոր Նորությունները