Ձեր հեռախոսահամարը չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *
Սիրով տեղակացնում ենք, որ վաղաժամ տեղաբաշխվել է Բանկի AMSWISB2TER6 տարբերակիչ ծածկագրով թողարկման պարտատոմսերի ամբողջ ծավալը՝ 5 մլրդ դրամի չափով, որի տեղաբաշխումը մեկնարկվել էր 2026 թվականի հունիսի 8-ին:
Պարտատոմսերը տեղաբաշխվել են հրապարակային տեղաբաշխման եղանակով, բաց բաժանորդագրությամբ:
Տեղաբաշխված պարտատոմսերի հիմնական պայմաններն են՝
• տեղաբաշխման ծավալը՝ 5,000,000,000 դրամ,
• մեկ պարտատոմսի անվանական արժեքը՝ 50,000 ՀՀ դրամ,
• պարտատոմսերի քանակը՝ 100,000 հատ,
• արժեկտրոնային եկամտաբերությունը՝ 10.0% (տարեկան),
• արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ կիսամյակային,
• շրջանառության ժամկետը՝ 4 տարի:
Տեղաբաշխմանը ակտիվ մասնակցել են ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձ հանդիսացող ներդրողները, այդ թվում` բանկերը, ներդրումային ընկերությունները, կենսաթոշակային և ներդրումային ֆոնդերը:
Առաջիկայում Բանկը դիմելու է Հայստանի Ֆոնդային բորսա` վերոնշյալ պարտատոմսերի ցուցակման համար, ինչպես նաև պարտատոմսերի իրացվելության ապահովման նպատակով Բանկը նախատեսում է օգտվել շուկա ստեղծողի ծառայություններից:
Միաժամանակ, տեղեկացնում ենք, որ շարունակվում են ԱՄՆ դոլար և եվրո արժույթներով պարտատոմսերի տեղաբաշխումները, որոնց հայտերի ընդունման վերջնաժամկետն է 30.09.2026 ժամը 16:00: Մանրամասներին ծանոթանալու համար սեղմեք այստեղ:
Բոլոր Նորությունները