Ձեր հեռախոսահամարը չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *
Ուրախ ենք տեղեկացնել, որ արդեն սկսվել է <<ԱՐՑԱԽ ՀԷԿ>> ԲԲԸ կողմից թողարկված արտարժույթով արտահայտված պարտատոմսերի բաց տեղաբաշխման գործընթացը, որը կիրականացվի 05.12.2012-18.12.2012թթ. ընկած ժամանակահատվածում:Պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացվում է <<ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ>> ՓԲԸ կողմից:
Տեղաբաշխվող պարտատոմսերի հիմնական տվյալներն են՝
Պարտատոմսերի բաց տեղաբաշխմանը մասնակցելու նպատակով անհրաժեշտ է պատշաճ կերպով լրացնել պարտատոմսերի ձեռք բերման հայտը՝
Պարտատոմսերի ձեռք բերման հայտ ֆիզիկական անձանց համար
Պարտատոմսերի ձեռք բերման հայտ իրավաբանական անձանց համար
և ներկայացնել <<ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ>> ՓԲԸ կամ <<ԱՐՑԱԽ ՀԷԿ>> ԲԲԸ գրասենյակ տեղաբաշխման ողջ ժամանակահատվածում ընկած ցանկացած աշխատանքային օրվա ընթացքում՝ ժամը 10:00-17:00-ն:
Պարտատոսերի ձեռք բերման հայտը կարող է ներկայացվել թղթային և էլեկտրոնային տարբերակով կամ Բանկի կայքէջի միջոցով՝ www.armswissbank.am :
Էլեկտրոնային կապի միջոցներով ներկայացվող հայտը պետք է ներդրողի կողմից ուղարկվի հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ [email protected] , կամ ֆաքսիմիլային կապի միջոցով՝
+374 10 54 06 27 հեռախոսահամարով:
Պարտատոմսերի ձեռք բերման հայտը էլեկտրոնային տարբերակով ներկայացնելու դեպքում հայտին կից պետք է ներկայացնել նաև ձեռք բերվող պարտատոմսերի դիմաց վճարումը հաստատող փաստաթուղթը և անձնագրի պատճեն /եթե Դուք չեք հանդիսանում <<ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ>> ՓԲԸ Հաճախորդ/:
Բոլոր Նորությունները