Նորություններ

27.12.2011Թ.-ԻՑ ԱՐՑԱԽ ՀԷԿ ԲԲԸ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ԵՐՐՈՐԴ ԹՈՂԱՐԿՈՒՄԸ ՑՈՒՑԱԿՎՈՒՄ Է ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱՅՈՒՄ:

27.12.2011
27.12.2011թ.-ից ԱՐՑԱԽ ՀԷԿ ԲԲԸ հասարակ անվանական բաժնետոմսերի երրորդ թողարկումը ևս ցուցակվում է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայի բաժնետոմսերի երկրորդային /B/ ցուցակում:

    Լրացուցիչ տեղաբաշխված 3,287,926 հատ բաժնետոմսերի ցուցակումը իրականացվել է նախկինում տեղաբաշխված և ցուցակված թվով 7,362,074 հատ բաժնետոմսերի հետ միասնական կարգով:

      Ներկայումս կարգավորվող շուկայում առևտրի թույլատրված են Ընկերության թվով 10,650,000 հատ բաժնետոմսեր, որոնց շնորհված է 00AHEKS10KR3 տարբերակիչ ծածկագիրը:

Բաժնետոմսերի երկրորդային շուկայի իրացվելիության ապահովման նպատակով ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ն շարունակելու է իրականացնել Ընկերության բաժնետոմսերի առքի և վաճառքի ամենօրյա պարտադիր գնանշումներ' հանդես գալով որպես շուկա ստեղծող:

Բոլոր Նորությունները