Ձեր հեռախոսահամարը չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *
Դեկտեմբերի 1-ին ավարտվեց «Արցախ հէկի» լրացուցիչ թողարկած բաժնետոմսերի ձեռքբերման նախապատվության իրավունքի կիրառման ժամանակահատվածը։ Ռեեստրի փակման դրությամբ 1112 բաժնետերերից նախապատվության իրավունքից օգտվել է 50 բաժնետեր, որոնք ձեռք են բերել շուրջ Դ114,5 մլն ընդհանուր ծավալով 103 հազ. հատ բաժնետոմս: Հիշեցնենք, որ «Արցախ հէկի» տնօրենների խորհուրդն օգոստոսի 20-ին որոշում էր ընդունել 1,4 մլն հատ (ընդհանուր առմամբ` Դ1,54 մլրդ-ի) ոչ փաստաթղթային սովորական անվանական բաժնետոմսեր տեղաբաշխել։ Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունը սկսվել է դեկտեմբերի 2-ին և տևելու է մինչև դեկտեմբերի 22-ը: Թե ինչու նախապատվության իրավունքից առայժմ օգտվել է 50 բաժնետեր, «Կապիտալի» հետ զրույցում պարզաբանում է «Արցախ հէկի» բաժնետոմսերը տեղաբաշխող «Արմսվիսբանկի» ներդրումային դեպարտամենտի տնօրեն Կարեն Տուրյանը։
Ավելին
Բոլոր Նորությունները