Նորություններ

ՄԱՐՎԵԼ ԵՆ «ԷՔՍՊՐԵՍ ԿՐԵԴԻՏ ՈՒՎԿ» ՓԲԸ-Ի ԿՈՂՄԻՑ ԹՈՂԱՐԿՎԱԾ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԸ

01.02.2010
2010 թվականի հունվարի 29-ին մարվել են «Էքսպրես Կրեդիտ ՈւՎԿ» ՓԲԸ-ի կողմից թողարկված 150 մլն ՀՀ դրամ ընդհանուր ծավալով, 25,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, 6,000 հատ անվանական արժեկտրոնային պարտատոմսերը` 18 ամիս շրջանառության ժամկետով և 12% տարեկան եկամտաբերության պայմաններով: Ընկերության կողմից մարման և վերջին արժեկտրոնի գումարները վճարվել են 29.01.2010թ.-ին: Հիշեցնենք, որ պարտատոմսերը տեղաբաշխվել են 2008 թվականի հուլիսի 29-ից: Որպես պարտատոմսերի գլխավոր տեղաբաշխող և ֆինանսական խորհրդատու հանդես է եկել «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն: Պարտատոմսերի շրջանառության ողջ ընթացքում «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն ապահովել է պարտատոմսերի երկկողմանի գնանշումներ:

Բոլոր Նորությունները