Նորություններ

ՄԱՐՎԵԼ ԵՆ «ԱՐՄԵՆԻԱՆ ՔԱՓԸՐ ՓՐՈԳՐԱՄ» ՓԲԸ-Ի ԿՈՂՄԻՑ ԹՈՂԱՐԿՎԱԾ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԸ

30.03.2009
2009 թվականի մարտի 26-ին մարվել են «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ-ի կողմից թողարկված 500 մլն ՀՀ դրամ ընդհանուր ծավալով 50,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, 10,000 հատ անվանական արժեկտրոնային պարտատոմսերը` 18 ամիս շրջանառության ժամկետով և 10% տարեկան եկամտաբերության պայմաններով: Ընկերության կողմից մարման գումարները վճարվել է 27.03.2009թ.-ին: Հիշեցնենք, որ պարտատոմսերը տեղաբաշխվել են 2007 թվականի սեպտեմբերի 26-ից: Որպես պարտատոմսերի թողարկման կազմակերպիչ և գլխավոր տեղաբաշխող հանդես է եկել «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն: 2008թ. փետրվարի 11-ին Պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայի Bbond հարթակում (ներկայումս` «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ): Բորսայական առևտրի ողջ ընթացքում «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն իրականացրել է պարտատոմսերի երկկողմանի պարտադիր գնանշումներ: Երկրորդային շուկայում պարտատոմսերով կատարվել են շուրջ 738 մլն ՀՀ դրամ ծավալով գործարքներ (բացառությամբ ռեպո գործարքների), որը կազմել է թողարկման ընդհանուր ծավալի 147.6%-ը: Նշված ծավալից շուրջ 554 մլն ՀՀ դրամը կամ թողարկման ծավալի ավելի քան 110%-ը կազմել են բորսայական գործարքները` 11.62% միջին գնով: Պարտատոմսերով կատարվել են նաև 676.6 մլն ՀՀ դրամ անվանական ծավալով ռեպո գործարքներ, որը կազմել է թողարկման ընդհանուր ծավալի ավելի քան 135%-ը:

Բոլոր Նորությունները