Իրադարձություններ
Google Pay-Ն ԱՐԴԵՆ ՀԱՍԱՆԵԼԻ Է ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ MASTERCARD ՔԱՐՏԱՊԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Google Pay-Ն ԱՐԴԵՆ ՀԱՍԱՆԵԼԻ Է ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ MASTERCARD ՔԱՐՏԱՊԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

04.03.2024

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի MasterCard քարտապաններն այսօրվանից կարող են օգտվել պարզ եւ անվտանգ անհպում վճարումներից Google Pay-ով, ինչպես նաեւ` թվային քարտերի ավելացումից Android եւ Wear OS սարքերում:

Քարտապանները հնարավորություն ունեն ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի MasterCard կրեդիտային եւ դեբետային քարտերը կցել Google Wallet թվային դրամապանակին, որը թույլ է տալիս վճարումներ կատարել ցանկացած վայրում, որտեղ ընդունվում են անհպում վճարումներ: Բացի վճարային քարտերից` քարտապանները Google Wallet-ում կարող են նաեւ ավելացնել լոյալության քարտեր, ինքնաթիռի նստեցման կտրոններ (boarding passes), միջոցառումների տոմսեր եւ հասանելիություն դրանց ունենալ:

Շնորհիվ անվտանգության մի քանի մակարդակի` Google Pay-ի օգտագործումը դարձնում է վճարումներն ավելի ապահով` ավելացնելով ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի քարտի կողմից արդեն իսկ տրամադրվող պաշտպանությունը: Սա ներառում է բանկային ստանդարտ թոքենիզացիա, ինչը նշանակում է` Google Wallet-ում ավելացված քարտով վճարելիս` գործարքները կատարվում են վիրտուալ քարտի համարի (token-ի) միջոցով: Այս token-ը, կախված սարքից, տարբերվում է եւ կապված է դինամիկ անվտանգության կոդի հետ, որը փոխվում է յուրաքանչյուր գործարքի հետ՝ ապահովելով լրացուցիչ պաշտպանություն խարդախություններից: Բացի այդ, եթե Ձեր հեռախոսը երբեւէ կորի կամ գողացվի, կարող եք պարզապես օգտվել «Գտնել իմ սարքը» գործառույթից՝ ցանկացած վայրից Ձեր սարքն անմիջապես բլոկավորելու, նոր գաղտնաբառ ստեղծելու կամ նույնիսկ Ձեր անձնական տվյալներից ամբողջությամբ մաքրելու համար:

«Google Pay-ն ապահովում է արագ, հեշտ եւ անվտանգ վճարումներ Android հեռախոսներով կամ Wear OS սարքերով աշխարհի ավելի քան 45 երկրում,- նշել է Google Wallet-ի փոխնախագահ եւ գլխավոր մենեջեր Ջենի Չենգը: - Օգտատերերը կարող են իրենց դեբետային եւ կրեդիտային քարտերը հեշտությամբ կցել Google Wallet-ին եւ վստահ լինել, որ իրենց ֆինանսական տվյալներն ապահով են եւ պաշտպանված, երբ գնումներ են կատարում կամ գնացքի տոմս գնում»:

Ձեր ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի MasterCard-ը Google Pay-ին կցելու համար ներբեռնեք Google Wallet հավելվածը Google Play Store-ից արդեն այսօր:

Առավել մանրամասն կարող եք ծանթանալ այստեղ


Բոլոր իրադարձությունները