Հարգելի հաճախորդ
Բանկի կողմից առաջարկվող ներդրումային ծառայություններից օգտվելու շրջանակում Բանկին հանձնած միջոցների (դրամական միջոցներ և/կամ արժեթղթեր) պաշպանությունն ապահովելու նպատաակով Բանկը ձեռնարկում է հետևյալ քայլերը`
• Ձեր դրամական միջոցները հաշվառվում են Բանկում Ձեր անունով բացված ընթացիկ բանկային հաշիվներում, որը Ձեզ հնարավորություն է տալիս Բանկից ստանալ Ձեր ընթացիկ հաշվի մնացորդի, դրանով կատարված գործառնությունների մասին տեղեկություններ` Բանկի կողմից հաստատված կարգով,
• Ձեր արժեթղթերը հաշվառվում են Բանկում Ձեր անունով բացված արժեթղթերի հաշվում, որը Ձեզ հնարավորություն է տալիս Բանկից ստանալ Ձեր արժեթղթերի հաշվի մնացորդի, Ձեր արժեթղթերի հաշվով կատարված գործառնությունների մասին տեղեկություններ` Բանկի կողմից սահմանված կարգով,
• Ձեր դրամային հաշիվներում առկա գումարները երաշխավորված են Ավանդների երաշխավորման հիմնադրամի կողմից «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով:
• Ձեր արժեթղթերի հաշվառումը կատարվում է Բանկին պատկանող արժեթղթերից առանձնացված եղանակով`
ա) պետական պարտատոմսերի դեպքում ԿԲ-ում բացված առանձին դեպո հաշվում
բ) ՀՀ ոչ պետական արժեթղթերի դեպքում (որոնց ռեեստրը վարվում է «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ-ում)` «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ-ի անվանատիրոջ հաշվում
գ) օօտարերկրյա արժեթղթերի դեպքում` Բանկի գործընկերոջ ներդրումային բանկում բացված առանձին հաշվում:
• Սնանկացման կամ անվճարունակության այլ հիմքերով Հաճախորդի դրամական միջոցների և արժեթղթերի ի պահ ընդունելու Բանկի լիազորությունների դադարեցման դեպքում` Հաճախորդի կողմից նրան հանձնված արժեթղթերը, դրամական միջոցները և դրանց կառավարման հետևանքով առաջացած շահույթն առանձնացվում են նրա գույքից և վերադարձվում են Հաճախորդին՝ նրա առաջին իսկ պահանջով: Ընդ որում Բանկի կողմից Հաճախորդի հաշվին կնքված գործարքների գծով Բանկի ստանձնած իրավունքներն ու պարտականություններն անցնում են Հաճախորդին:
Պետական պարտատոմսերի շուկայում հաճախորդների համալիր սպասարկման ընթացակարգ
Բրոքերային ծառայություններ
Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից մատուցվող ծառայությունների միջնորդավորում
Բանկին՝ Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից, շնորհվել է Հաշվի օպերատորի և Կարգավորվող շուկայի հաշվարկային համակարգի անդամի կարգավիճակ, ինչը թույլ է տալիս ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ին միջնորդավորել Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից մատուցվող ծառայությունները:
Դեպոզիտարիայի կողմից մատուցվող արժեթղթերի ռեեստրավարման միջնորդավորման գործունեության կանոններ
Բանկի միջնորդությամբ դեպոզիտարիայի կողմից մատուցվող ռեեստրավարման եվ պահառության ծառայությունների սակագների մասին կանոններ
Դեպոզիտարիայի կողմից մատուցվող արժեթղթերի պահառության միջնորդավորման գործունեության կանոններ
Հետադարձ կապ