Նորություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՐԺԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

25.05.2020

Սույնով տեղեկացնում ենք Ձեզ, որ 2020 թվականի հունիսի 1-ին «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն նախատեսում է տեղաբաշխել անվանական արժեկտրոնային պարտատոմսերի երեք թողարկումներ:

Պարտատոմսերը թողարկվում են ՀՀ դրամով (անվանական արժեքը` 50,000), ԱՄՆ դոլարով (անվանական արժեքը` 100) և եվրոյով (անվանական արժեքը` 100) համապատասխանաբար` հինգ, վեց և հինգ տարի մարման ժամկետներով, 9.00%, 6.00% և 3.50% արժեկտրոնային եկամտաբերությամբ, արժեկտրոնի վճարման կիսամյակային պարբերականությամբ:

Տեղաբաշխման ծավալը (անվանական)` 10 մլրդ ՀՀ դրամ, 10 միլիոն ԱՄՆ դոլար և 10 միլիոն եվրո (եվրոյով արտահայտված պարտատոմսերի պարագայում առաջին փուլով տեղաբաշխվելու է ընդհանուր թողարկված ծավալից 5 մլն անվանական ծավալով):

ՀՀ դրամովարտահայտված պարտատոմսերի տեղաբաշխումը տեղի է ունենալու 01.06.2020թ. Հայաստանի ֆոնդային բորսայի տեղաբաշխման հարթակում, ստանդարտ փակ աճուրդի միջոցով: Պարտատոմսի տեղաբաշխման նվազագույն գինը 50,000 դրամ է (առավելագույն եկամտաբերությունը 9 տոկոս): Պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդին անմիջապես կարող են մասնակցել միայն Բորսայի անդամները, որոնց ցանկը հասանելի է Բորսայի պաշտոնական կայքում՝ www.amx.am։Բորսայի անդամ չհանդիսացող ներդրողները կարող են աճուրդին մասնակցել Բորսայի անդամների միջոցով՝ վերջիններիս կողմից սահմանված կարգով և պայմաններով:

ԱՄՆ դոլարով և եվրոյով արտահայտված պարտատոմսերը տեղաբաշխվելու են հրապարակային տեղաբաշխման եղանակով, համապատասխան հայտը Բանկ ներկայացնելու միջոցով: Հայտերի ընդունման ժամանակահատված` 01.06.2020թ. 10:00-ից մինչև 01.07.2020թ. ժամը 16:30:

Ազդագրի էլեկտրոնային տարբերակը ինչպես նաև Պարտատոմսերի տեղաբաշխման հիմնական պայմանները տեղադրված են «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի պաշտոնական ինտերնետային կայք էջում,www.armswissbank.am հասցեով:

Պարտատոմսերի տեղաբաշխմանը մասնակցել ցանկացողները կարող են դիմել «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ՝ հետևյալ հեռախոսահամարներով. (+37460) 757001, (+37411) 757001

Ազդագիր

«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի Խորհրդի որոշում

«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի Տնօրինության որոշում

ՀՀ Կենտրոնական Բանկի որոշում

Հայաստանի Ֆոնդային Բորսայի որոշում

Պարտատոմսերի թողարկման պայմաններ AMD

Պարտատոմսերի թողարկման պայմաններ EUR

Պարտատոմսերի թողարկման պայմաններ USD


Բոլոր Նորությունները