ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-Ի ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐՆ ԱՋԱԿՑԵՑԻՆ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ 31.08.2022
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-Ի ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐՆ ԱՋԱԿՑԵՑԻՆ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ

Կարևորելով սոցիալական պատասխանատվությունն ու թիմային ոգին` ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի աշխատակիցները, սեպտեմբերի 1-ին ընդառաջ, նախաձեռնել են աջակցության ծրագիր, որով օգնել են սոցիալապես անապահով 25 ընտանիքի առաջին դասարան գնացող երեխաներին` նվիրելով հագուստ, դպրոցական պայուսակ, կոշիկ, գրենական պիտույքներ:



ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ Է ՀԱՆՁՆՎԵԼ «100 ՏՈՒՆ ԱՐՑԱԽՈՒՄ» ՆԱԽԱԳԾԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ՖԻԱՆԱՆՍԱՎՈՐՎԱԾ 1 ԱՌԱՆՁՆԱՏՈՒՆ 04.08.2022
ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ Է ՀԱՆՁՆՎԵԼ «100 ՏՈՒՆ ԱՐՑԱԽՈՒՄ» ՆԱԽԱԳԾԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ՖԻԱՆԱՆՍԱՎՈՐՎԱԾ 1 ԱՌԱՆՁՆԱՏՈՒՆ

Հուլիսի 30-ին ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի աշխատակիցները Շուշիից տեղահանված բազմազավակ ընտանիքին են հանձնել «100 տուն Արցախում» նախագծի շրջանակում Ասկերանի շրջանի Դահրավ գյուղում կառուցված տան բանալիները, որը ֆինանսավորվել է Բանկի կողմից։



ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐՆ ԱՋԱԿՑԵՑԻՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՈՐՈՇ ԱՆԱՊԱՀՈՎ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ 06.06.2022
ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐՆ ԱՋԱԿՑԵՑԻՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՈՐՈՇ ԱՆԱՊԱՀՈՎ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ

Մշտապես կարևորելով սոցիալական պատասխանատվության դերն ու նշանակությունը, ավանդույթի համաձայն, ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը և աշխատակիցները Երեխաների պաշտպանության օրվա առթիվ այցելեցին ՀՀ Շիրակի մարզ՝ համագործակցելով Շիրակի մարզպետարանի հետ և աջակցեցին 18 անապահով բազմազավակ ընտանիքների:



ԱՐՄՍՎԻԱԲԱՆԿԻ ԱՄԱՆՈՐՅԱ ՆՎԵՐՆԵՐԸ ՍՅՈՒՆՔԻ ՄԱՐԶԻ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԳՅՈՒՂԻ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ 29.12.2021
ԱՐՄՍՎԻԱԲԱՆԿԻ ԱՄԱՆՈՐՅԱ ՆՎԵՐՆԵՐԸ ՍՅՈՒՆՔԻ ՄԱՐԶԻ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԳՅՈՒՂԻ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ

Կարևորելով կորպորատիվ սոցիալական պատասխանատվության դերն ու նշանակությունը, Ամանորի տոներին ընդառաջ, Արմսվիսբանկն ու աշխատակիցները որոշեցին Ամանորյա հեքիաթ-տոն պարգևել Սյունիքի մարզի սահմանամերձ դարձած Արավուս, Կորնիձոր, Որոտան, Շուռնուխ և Բարձրավան գյուղերի երեխաներին։



ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-Ի ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՄԲ ԲՅՈՒՐԱԿԱՆՈՒՄ ՀԻՄՆՎԵԼ Է 1 ՀԱ ԱՆՏԱՌ 15.11.2021
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-Ի ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՄԲ ԲՅՈՒՐԱԿԱՆՈՒՄ ՀԻՄՆՎԵԼ Է 1 ՀԱ ԱՆՏԱՌ

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի ֆինանսավորմամբ նոյեմբերի 14-ին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կողմից նախաձեռնված «10 միլիոն ծառ» ծրագրի շրջանակում իրականացվել են 1 հա մակերոսով անտառի հիմնման աշխատանքներ: Աշխատանքներին իրենց անհատական մասնակցությունն ունեցան ինչպես Բանկի աշխատակիցները Բանկի գործադիր տնօրեն պարոն Գևորգ Մաչանյանի գլխավորությամբ, այնպես էլ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության աշխատակիցները նախարար պարոն Ռոմանոս Պետրոսյանի և գերատեսչությունների ղեկավարների գլխավորությամբ:



ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԸ ՄԻԱՑԵԼ Է «100 ՏՈՒՆ ԱՐՑԱԽՈՒՄ» ՆԱԽԱԳԾԻՆ 26.10.2021
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԸ ՄԻԱՑԵԼ Է «100 ՏՈՒՆ ԱՐՑԱԽՈՒՄ» ՆԱԽԱԳԾԻՆ

«Արմսվիսբանկ» ՓԲԸ-ն ու Բանկի աշխատակիցները, կարևորելով սոցիալական պատասխանատվությունը, պատերազմի հետևանքով տունը կորցրած արցախցիներին օգնելու նպատակով, միացել է «100 տուն Արցախում» նախագծին:



ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է ՑՈՒՑԱԲԵՐԵԼ ԵՐԵՎԱՆԻ ԿՈՄԻՏԱՍԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՆՍԵՐՎԱՏՈՐԻԱՅԻՆ 31.08.2021
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է ՑՈՒՑԱԲԵՐԵԼ ԵՐԵՎԱՆԻ ԿՈՄԻՏԱՍԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՆՍԵՐՎԱՏՈՐԻԱՅԻՆ

Այսօր՝ օգոստոսի 31-ին, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում կնքվեց պայմանագիր Արմսվիսբանկի և բուհի միջև։ Փաստաթուղթը ստորագրեցին ԵՊԿ ռեկտոր Սոնա Հովհաննիսյանը և Արմսվիսբանկի գործադիր տնօրեն Գևորգ Մաչանյանը։



ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԸ ՀՅՈՒՍԵՑ ԱՐԵՎԱԳՈՐԳԻ ՀԱՆԳՈՒՅՑՆԵՐԻՑ ՀԱՆՈՒՆ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ 06.08.2021
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԸ ՀՅՈՒՍԵՑ ԱՐԵՎԱԳՈՐԳԻ ՀԱՆԳՈՒՅՑՆԵՐԻՑ ՀԱՆՈՒՆ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ

Արմսվիսբանկն ու աշխատակիցները մասնակցեցին զինվորների աջակցությանն ուղղված բարեգործական ծրագրում եւ 205 հանգույց ավելացրեց «Արեւագորգին»`հայրենիքի պաշտպանների, նրանց ընտանիքների բարօրության համար։



ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ «ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ»-Ը 29.03.2021
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ «ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ»-Ը

Մարտի 27-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում տեղի ունեցավ Համահայկական Ընթերցանության ստեղծագործական մրցույթի հաղթողների մրցանակների հանձնման արարողությունը։ Գրքի նկատմամբ սերն ու հետաքրքրությունը մեծացնելու, դպրոցականների առօրյան հարստացնելու նպատակով կազմակերպված մրցույթն իրականացրել է «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը: Արմսվիսբանկը հանդես է եկել, որպես մրցույթի գլխավոր գործընկեր:



ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ Է ՀԱՆՁՆՎԵԼ ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ ԵՎ ԱԴԱԿՈ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՆՎԻՐԱԲԵՐՎԱԾ ԲԻՈԳԱԶԻ ԿԱՅԱՆԸ 15.03.2021
ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ Է ՀԱՆՁՆՎԵԼ ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ ԵՎ ԱԴԱԿՈ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՆՎԻՐԱԲԵՐՎԱԾ ԲԻՈԳԱԶԻ ԿԱՅԱՆԸ

«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն, ՀՀ-ում վերականգնվող էներգիայի ոլորտի զարգացման, ինչպես նաև “resource efficient” ներդրումաների խթանման իր քաղաքականության շրջանակներում նախաձեռնել է երկու բիոգազի կայանների տեղադրման նախագծեր Շիրակի մարզում: Առաջին կայանը, որը համատեղ իրականացվել է Ադակո ընկերության հետ, շահագործման է հանձնվել Շիրակի մարզի Ազատան գյուղում և նվիրաբերվել է Գասպարյանների ընտանիքին: Նվիրաբերությունն իրականացվել է Բանկի և Շիրակի մարզպետարանի համագործակցության շրջանակում։ Երկրորդ կայանի մասին հավելյալ կտեղեկացվի։




1 2 3 4 5