ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-Ի ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՄԲ ԲՅՈՒՐԱԿԱՆՈՒՄ ՀԻՄՆՎԵԼ Է 1 ՀԱ ԱՆՏԱՌ 15.11.2021
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-Ի ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՄԲ ԲՅՈՒՐԱԿԱՆՈՒՄ ՀԻՄՆՎԵԼ Է 1 ՀԱ ԱՆՏԱՌ

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի ֆինանսավորմամբ նոյեմբերի 14-ին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կողմից նախաձեռնված «10 միլիոն ծառ» ծրագրի շրջանակում իրականացվել են 1 հա մակերոսով անտառի հիմնման աշխատանքներ: Աշխատանքներին իրենց անհատական մասնակցությունն ունեցան ինչպես Բանկի աշխատակիցները Բանկի գործադիր տնօրեն պարոն Գևորգ Մաչանյանի գլխավորությամբ, այնպես էլ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության աշխատակիցները նախարար պարոն Ռոմանոս Պետրոսյանի և գերատեսչությունների ղեկավարների գլխավորությամբ:



ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԸ ՄԻԱՑԵԼ Է «100 ՏՈՒՆ ԱՐՑԱԽՈՒՄ» ՆԱԽԱԳԾԻՆ 26.10.2021
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԸ ՄԻԱՑԵԼ Է «100 ՏՈՒՆ ԱՐՑԱԽՈՒՄ» ՆԱԽԱԳԾԻՆ

«Արմսվիսբանկ» ՓԲԸ-ն ու Բանկի աշխատակիցները, կարևորելով սոցիալական պատասխանատվությունը, պատերազմի հետևանքով տունը կորցրած արցախցիներին օգնելու նպատակով, միացել է «100 տուն Արցախում» նախագծին:



ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է ՑՈՒՑԱԲԵՐԵԼ ԵՐԵՎԱՆԻ ԿՈՄԻՏԱՍԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՆՍԵՐՎԱՏՈՐԻԱՅԻՆ 31.08.2021
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է ՑՈՒՑԱԲԵՐԵԼ ԵՐԵՎԱՆԻ ԿՈՄԻՏԱՍԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՆՍԵՐՎԱՏՈՐԻԱՅԻՆ

Այսօր՝ օգոստոսի 31-ին, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում կնքվեց պայմանագիր Արմսվիսբանկի և բուհի միջև։ Փաստաթուղթը ստորագրեցին ԵՊԿ ռեկտոր Սոնա Հովհաննիսյանը և Արմսվիսբանկի գործադիր տնօրեն Գևորգ Մաչանյանը։



ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԸ ՀՅՈՒՍԵՑ ԱՐԵՎԱԳՈՐԳԻ ՀԱՆԳՈՒՅՑՆԵՐԻՑ ՀԱՆՈՒՆ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ 06.08.2021
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԸ ՀՅՈՒՍԵՑ ԱՐԵՎԱԳՈՐԳԻ ՀԱՆԳՈՒՅՑՆԵՐԻՑ ՀԱՆՈՒՆ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ

Արմսվիսբանկն ու աշխատակիցները մասնակցեցին զինվորների աջակցությանն ուղղված բարեգործական ծրագրում եւ 205 հանգույց ավելացրեց «Արեւագորգին»`հայրենիքի պաշտպանների, նրանց ընտանիքների բարօրության համար։



ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ «ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ»-Ը 29.03.2021
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ «ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ»-Ը

Մարտի 27-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում տեղի ունեցավ Համահայկական Ընթերցանության ստեղծագործական մրցույթի հաղթողների մրցանակների հանձնման արարողությունը։ Գրքի նկատմամբ սերն ու հետաքրքրությունը մեծացնելու, դպրոցականների առօրյան հարստացնելու նպատակով կազմակերպված մրցույթն իրականացրել է «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը: Արմսվիսբանկը հանդես է եկել, որպես մրցույթի գլխավոր գործընկեր:



ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ Է ՀԱՆՁՆՎԵԼ ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ ԵՎ ԱԴԱԿՈ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՆՎԻՐԱԲԵՐՎԱԾ ԲԻՈԳԱԶԻ ԿԱՅԱՆԸ 15.03.2021
ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ Է ՀԱՆՁՆՎԵԼ ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ ԵՎ ԱԴԱԿՈ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՆՎԻՐԱԲԵՐՎԱԾ ԲԻՈԳԱԶԻ ԿԱՅԱՆԸ

«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն, ՀՀ-ում վերականգնվող էներգիայի ոլորտի զարգացման, ինչպես նաև “resource efficient” ներդրումաների խթանման իր քաղաքականության շրջանակներում նախաձեռնել է երկու բիոգազի կայանների տեղադրման նախագծեր Շիրակի մարզում: Առաջին կայանը, որը համատեղ իրականացվել է Ադակո ընկերության հետ, շահագործման է հանձնվել Շիրակի մարզի Ազատան գյուղում և նվիրաբերվել է Գասպարյանների ընտանիքին: Նվիրաբերությունն իրականացվել է Բանկի և Շիրակի մարզպետարանի համագործակցության շրջանակում։ Երկրորդ կայանի մասին հավելյալ կտեղեկացվի։



ՄԵԿԸ ԴԱՐՁՆՈՒՄ ԵՆՔ ԵՐԿՈՒ 27.10.2020
ՄԵԿԸ ԴԱՐՁՆՈՒՄ ԵՆՔ ԵՐԿՈՒ

Սիրելի հայրենակիցներ,

Հայրենիքի շենացման և պաշտպանության գործում յուրաքանչյուրն ունի իր սուրբ պարտականությունը:

Ինչպես հայտնի է Արմսվիսբանկի աշխատակիցները, միանալով «Հայաստան» համահայկական հիմնադրամի կոչին, նպատակ ունենալով իրենց փոքր ու շարունակական ներդրումն ունենալ հայրենիքի ամրապնդման գործում, մեծ ոգևորությամբ կայացած համատեղ ժողովի ընթացքում միաձայն որոշում էին կայացրել, որ այսուհետ յուրաքանչյուր աշխատակից ամեն ամիս իր աշխատավարձի առնվազն 0,5 տոկոսը փոխանցելու է «Հայաստան» համահայկական հիմնադրամին: Այսօր Արմսվիսբանկը որոշել է, որ ամեն ամիս կրկնապատկելու է Հիմնադրամին աշխատակիցների միջոցներով փոխանցվող գումարները:



ՄԻԱՍԻՆ ՀԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՇԵՆԱՑՄԱՆ 07.10.2020
ՄԻԱՍԻՆ ՀԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՇԵՆԱՑՄԱՆ

Հայրենիքի շենացման և պաշտպանության գործում յուրաքանչյուրն ունի իր սուրբ պարտականությունը:

Այսօր, առավել քան երբևէ հազարամյակների պատմություն, հոգևոր ու մշակութային հարուստ ժառանգություն ունեցող մեր հայրենիքն ունի մեզանից յուրաքանչյուրի աջակցության կարիքը:



ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-Ի ՀՈՎԱՆԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ԹԱՐԳՄԱՆՎԵԼ Է ՄԵԾԱԳՈՒՅՆ ԲԱՐԵԳՈՐԾ ԵՎ ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՔԱՅԵԼ ԱՐԱՄՅԱՆՑԻ ՄԱՍԻՆ ՊԱՏՄՈՂ «ԱՐԱՄՅԱՆՑ» ԳԻՐՔԸ 17.09.2020
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-Ի ՀՈՎԱՆԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ԹԱՐԳՄԱՆՎԵԼ Է ՄԵԾԱԳՈՒՅՆ ԲԱՐԵԳՈՐԾ ԵՎ ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՔԱՅԵԼ ԱՐԱՄՅԱՆՑԻ ՄԱՍԻՆ ՊԱՏՄՈՂ «ԱՐԱՄՅԱՆՑ» ԳԻՐՔԸ

Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ Բանկի 15-ամյակի հոբելյանի կապակցությամբ իրականացվող հովանավորության շրջանակներում ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը ֆինանսավորել է մեծագույն բարեգործ և գործարար Միքայել Արամյանցի մասին պատմող «Արամյանց» գրքի հայերեն թարգմանությունը: Գիրքը հրատարակել է «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը: Գրքի հեղինակը Կարեն Օհանջն է, ով գրել է բնագիրը ռուսերեն տարբերակով: Հայերեն տարբերակը ներկայացվում է ժամանակակից գրող Դավիթ Սամվելյանի խմբագրությամբ և թարգմանությամբ:



ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-Ը ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԻՆ ՆՎԻՐԱԲԵՐԵԼ Է ԱՈՒԴԻՈԳԻԴ և ՌԱԴԻՈԳԻԴ ՍԱՐՔԵՐ 14.09.2020
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-Ը ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԻՆ ՆՎԻՐԱԲԵՐԵԼ Է ԱՈՒԴԻՈԳԻԴ և ՌԱԴԻՈԳԻԴ ՍԱՐՔԵՐ

Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ 2020 թվականի սեպտեմբերի 11-ին, հանդես գալով սեփական հերթական նախաձեռնությամբ, ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը 48 ռադիոգիդ և 30 աուդիոգիդ սարքեր նվիրաբերեց Հայոց ցեղասպանության թանգարանին, որոնց միջոցով այցելուները հնարավորություն կունենան ինքնուրույն ծանոթանալ թանգարանում ներկայացված ցուցանմուշներին։




1 2 3 4