Առաքելություն

Առաքելություն

Մեր առաքելությունն է բացահայտել հաճախորդների կարիքները` նրանց տրամադրելով միջազգային լավագույն փորձին համահունչ ֆինանսական լուծումներ:

Տեսլական

Մեր տեսլականն է լինել ՀՀ-ում կորպորատիվ, ներդրումային և փրայվիթ բանկային ծառայություններ մատուցող առաջատար Բանկ` անձնակազմի պրոֆեսիոնալիզմի ու ճկունության, սպասարկման որակի շնորհիվ:

Արժեքներ

Մեր բիզնես-փիլիսոփայության հիմնարար արժեքներն են.

  • Պրոֆեսիոնալիզմ - Լավագույն արդյունքների հասնելու նպատակով` մեր փորձառու և առաջադեմ մասնագետները մշտապես բարձրացնում են իրենց մասնագիտական պատրաստվածությունը և փոխանակվում են իրենց գիտելիքներով և փորձով:
  • Գործընկերություն - Փոխշահավետ արդյունքների հասնելու նպատակով` մենք արժևորում ենք հաճախորդների և գործընկերների հետ երկարատև ու շարունակական համագործակցությունը:
  • Հուսալիություն - Լինելով հուսալի գործընկեր նախընտրում ենք համագործակցել հուսալի գործընկերների հետ հիմնված կայուն հիմքերի վրա:
  • Ապահովություն - Մենք հաճախորդների համար ստեղծել ենք և շարունակում ենք պահպանել «Վստահելի Բանկի» իմիջը` հավաստիացնելով մեր Բանկի կայունությունը և շարունակական բնականոն աճը:
  • Ազնվություն - Մենք հոգում ենք մեր բարի համբավի մասին, այդ իսկ պատճառով բարձր ենք գնահատում վստահությունը և գործնական էթիկան:

Մենք գործընկերության ոգով ենք համագործակցում նաև մեր աշխատակիցների հետ` ապահովելով նրանց մասնակցությունը Բանկի ռազմավարության իրականացման գործում:

* Հայերեն և անգլերեն լեզուներով հրապարակված տեղեկատվության միջև որևէ անհամապատասխանության առկայության դեպքում անհրաժեշտ է առաջնորդվել հայերեն տարբերակով: