ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՎԱՐԿԵՐ

   

Անշարժ գույքի ձեռքբերման, վերանորոգման կամ կառուցապատման համար «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ»-ն առաջարկում է հիփոթեքային վարկերի գրավիչ և մատչելի պայմաններ:

«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն առաջինը շուկայում հանդես է եկել նոր՝ վարկի նախահաստատման ծառայությամբ, որը թույլ է տալիս Ձեզ.

  • մինչ անշարժ գույք փնտրելը պարզել անշարժ գույքի ձեռքբերման նպատակով Բանկի կողմից տրամադրվող Ձեզ հասանելի գումարի առավելագույն չափը
  • անշարժ գույքի ընտրությունից հետո կարճ ժամանակում ստանալ վարկը,
  • վաճառողի հետ բանակցել բնակարանի գնի վերաբերյալ:

Նախահաստատման ծառայությունից օգտվելու համար խնդրում ենք լրացնել հետևյալ հայտը՝

Նախահաստատման-հայտ

Երիտասարդ ընտանիքների համար առաջարկում ենք բարելավել բնակարանային պայմանները՝ օգտվելով

  • «Ազգային Հիփոթեքային Ընկերություն ՎՎԿ» ՓԲԸ-ի կամ
  • «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ՎՎԿ ՓԲԸ-ի ծրագրից:

Ֆրանսիական զարգացման գործակալության հետ համատեղ ներկայացնում ենք նաև Ազգային Հիփոթեքային Ընկերություն ՎՎԿ ՓԲԸ-ի էնեգաարդյունավետ վարկավորման ծրագիրը, որի նպատակն է ֆինանսավորել բնակելի անշարժ գույքի վերանորոգումը:

Այս ծրագիրը Ձեզ հնարավորություն կտա`

  • կրճատել սպառվող էներգիայի գծով ծախսերը
  • ստանալ երկարաժամկետ ֆինանսավորում՝ արտոնյալ ժամկետի հնարավորությամբ

* ԱՀԸ ծրագրի շրջանակներում տրամադրվող վարկերի տարեկան տոկոսադրույքը կախված է վարկի տրամադրման ժամկետից և կանխավճարի չափից

** որոշ դեպքերում Բանկի համար կարող է ընդունելի լինել նաև այլ գնահատողի կողմից տրված եզրակացություն

ԱՄՆ դոլարով և Եվրոյով անշարժ գույքի ձեռքբերման, վերանորոգման և կառուցման նպատակներով տրամադրվող վարկերի տոկոսադրույքները սահմանվում են հաշվի առնելով վարկառուի՝ Բանկում հաճախորդ լինելը, վարկ/գրավ հարաբերակցությունը, վարկային պատմությունը և մի շարք այլ գործոններ։ Արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա (արտարժույթով տրամադրվող վարկերի դեպքում)։


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ԲԱՆԿԻ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՎԱՐԿԵՐԻ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՓՈՓՈԽՎԵԼ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ (այն դեպքում, երբ տրամադրվող վարկի տոկոսադրույքը փոփոխական է)

ՀՏ1-ն ՀՀ պետական արժեկտրոնային 6 ամսվա պարտատոմսերի մինչև մարում եկամտաբերության կորի տոկոսադրույքն է, որն արտացոլվում է https://www.cba.am/am/SitePages/fmofinancialmarkets.aspx էջում: Եթե հիմնական ցուցանիշը դառնում է անհասանելի, և անհնարին է դառնում լողացող տոկոսադրույքի սահմանումը հաջորդ ժամանակահատվածի համար, ապա հիմք է ընդունվում երկրորդային ցուցանիշը՝ ՀՏ11, որն իրենից ներկայացնում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված Վերաֆինանսավորման (Ռեպո) տոկոսադրույքը: Ռեպո տոկոսադրույքը մշտապես հրապարակվում է ՀՀ կենտրոնական բանկի ինտերնետային էջում www.cba.am

Վարկի լողացող տոկոսադրույքը ՀՀ դրամի դեպքում` կարող է փոփոխվել (բարձրանակ կամ նվազել) հաստատված տոկոսադրույքից առավելագույնը 4%-ով (առավելագույն և նվազագույն շեմ):

ՀՏ2-Intercontinental Exchange Benchmark Administration Ltd- ի կողմից 6 ամսվա համար ԱՄՆ դոլարով առաջարկվող Լոնդոնի միջբանկային դրույքը, որն արտացոլվում է https://www.theice.com/marketdata/reports/170 էջում կամ Արմսվիսբանկ ՓԲԸ տնային կայքէջում: Եթե հիմնական ցուցանիշը դառնում է անհասանելի, և անհնարին է դառնում լողացող տոկոսադրույքի սահմանումը հաջորդ ժամանակահատվածի համար, ապա հիմք է ընդունվում երկրորդային ցուցանիշը՝ ՀՏ21, որն իրենից ներկայացնում է ԱՄՆ Գանձապետական ուղենիշային պարտատոմսերի 6 ամսվա մինչև մարում եկամտաբերության կորի տոկոսադրույքը, որն արտացոլվում է https://www.treasury.gov/resource-center/data-chart-center/interest-rates/pages/textview.aspx?data=y... էջում։

Վարկի լողացող տոկոսադրույքի նվազագույն և առավելագույն շեմերը ԱՄՆ դոլարի դեպքում` 6% և 12%։

ՀՏ3-Եվրոպական դրամական շուկայի ինստիտուտի կողմից (EMMI) 6 ամսվա համար ԵՎՐՈ-ով եվրագոտու միջբանկային առաջարկվող դրույքը որն արտացոլվում է https://www.emmi-benchmarks.eu/euribor-org/euribor-rates.html էջում կամ Արմսվիսբանկ ՓԲԸ տնային կայքէջում: Եթե հիմնական ցուցանիշը դառնում է անհասանելի, և անհնարին է դառնում լողացող տոկոսադրույքի սահմանումը հաջորդ ժամանակահատվածի համար, ապա հիմք է ընդունվում երկրորդային ցուցանիշը՝ ՀՏ31, որն իրենից ներկայացնում է Եվրոմիության Գանձապետական ուղենիշային պարտատոմսերի 6 ամսվա մինչև մարում եկամտաբերության կորի տոկոսադրույքը, որն արտացոլվում է https://www.ecb.europa.eu/stats/financial_markets_and_interest_rates/euro_area_yield_curves/html/ind... էջում։

Վարկի լողացող տոկոսադրույքի նվազագույն և առավելագույն շեմերը Եվրոյի դեպքում` 5% և 10%։

Սույն պայմաններով տրամադրվող վարկերի համար ՀՏ1, ՀՏ11, ՀՏ2, ՀՏ21, ՀՏ3 և ՀՏ31 կարող են փոփոխվել տարեկան 2 անգամ՝ փետրվար և հուլիս ամիսների առաջին աշխատանքային օրը ժամը 12։00 դրությամբ գործող դրույքին համապատասխան, ընդ որում փոփոխությունն ուժի մեջ է մտնում այն հրապարակելուց հետո 30 օրացուցային օր հետո



* Առաջնակարգ ապահովվածության դեպքում Բանկի կողմից կարող են մի շարք փաստաթղթեր չպահանջվել:

-Բանկը կարող է պահանջել հաճախորդից ապահովագրելու գրավադրվող գույքը և/կամ կյանքը` դժբախտ պատահարներից:

-Բանկի կողմից պահանջվող փաստաթղթերը լինում են պարտադիր /պ/ և ըստ պահանջի /ը/:

-10-12 կետերով նախատեսված փաստաթղթերը պահանջվում են տրանսպորտային միջոցի գրավադրման դեպքում

- ելնելով տարաբնույթ հանգամանքներից Բանկի կողմից կարող է պահանջվել լրացուցիչ փաստաթղթեր և տեղեկություններ:

ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՎԱՐԿԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐ
Տրամադրման որոշման կայացման ժամկետ 3 աշխատանքային օրվա ընթացքում
Տրամադրման որոշման մասին հաճախորդին տեղեկացում 1 աշխատանքային օրվա ընթացքում
Գումարի փաստացի տրամադրման ժամկետ Հաճախորդի կողմից վարկի ձևակերպման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը ներկայացնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում

«Արմսվիսբանկ» ՓԲԸ-ի հետ համագործակցող մասնագիտացված գնահատող կազմակերպությունների ցանկ
Կազմակերպություն Հեռախոս Հասցե Էլ. հասցե
«Ակցեռն-Էլիտա» ՍՊԸ + (374 10) 27 76 62
+ (374 91) 27 76 62
ք. Երևան, Վաղարշյան 12 appraisal@akcern.am
«Ամինտաս Գրուպ» ՍՊԸ + (374 10) 43 27 76
+ (374 93) 50 02 01
ք. Երևան, Արցախի փող. 23/6 amintasgroup@mail.ru
«Ար Վի Էմ Քոնսալտ» ՍՊԸ + (374 10) 54 64 90
+ (374 98) 94 44 49
ք. Երևան, Նալբանդյան 48/1 info@rvmconsult.am
«Ափթայմ» ՍՊԸ + (374 60) 53 53 71
+ (374 98) 53 53 14
ք. Երևան, Պուշկին փ., «Բիզնես Պալե»
3-րդ հարկ
info@uptimellc.org
«Ա. Գ. Բորսա» ՍՊԸ + (374 10) 25 90 31 ք. Երևան, Ն. Զարյան, 22ա agborsa@mail.ru
«Բիլդափ» ՍՊԸ + (374 10) 54 71 60 ք. Երևան, Զարյան 5, թիվ 1 buildup@rambler.ru
«Բիլիվ» ՍՊԸ + (374 94) 22 11 11 ք. Երևան, Մաշտոց պող., 9-14 arm-belive@mail.ru
«Գառդի» ՍՊԸ + (374 91) 41 22 79 ք. Երևան, Բաղրամյան 7, 4 gardiltd@gmail.com
«Կոստ Կոնսալտ» ՍՊԸ + (374 10) 54 48 82 ք. Երևան, Խանջյան 13/2 cost@consultant.com
«Շիրակամուտ» ՍՊԸ + (374 93) 40 09 59 ք. Երևան, Վ. Սարգսյան info@shirakamut.am
«Օլիվեր Գրուպ» ՍՊԸ + (374 10) 54 27 40 ք. Երևան, Թումանյան 8, 216 սենյակ info@olivergroup.am
«Վի Էմ Ար Փի» ՍՊԸ + (374 10) 58 87 97 ք. Երևան, Վարդանանց 8, շ. 3 vm-rp@mail.ru

Ներբեռնել

-ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՁԵՐ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ ԿՈՒՏԱԿՎՈՒՄ ԵՆ ՏՈՒՅԺԵՐ:

-ԺԱՄԿԵՏԱՆՑ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՐՄԱՆ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՄԱՐՎՈՒՄ ԵՆ ԿՈՒՏԱԿՎԱԾ ՏՈՒՅԺԵՐԸ, ԱՅՆՈՒՀԵՏԵՎ՝ ԿՈՒՏԱԿՎԱԾ ԲԱՆԿԱՅԻՆ ՏՈԿՈՍԻ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԸ, ԱՅՆՈՒՀԵՏԵՎ՝ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ, ՈՐԻՑ ՀԵՏՈ՝ ՄԱՅՐ ԳՈՒՄԱՐԸ:

-ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՄ ԹԵՐԻ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՎԱՐԿԱՏՈՒՆ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆԸ 2 (ԵՐԿՈՒ) ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐ ՀԵՏՈ ԱՅԴ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՈՒՂԱՐԿՈՒՄ Է ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈ, ՈՐՏԵՂ ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ Է ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ:

-ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻՑ ՏԱՐԵԿԱՆ ՄԵԿ ԱՆԳԱՄ ԱՆՎՃԱՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ:

-ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՎԱՏ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԽՈՉԸՆԴՈՏԵԼ ՁԵԶ` ԱՊԱԳԱՅՈՒՄ ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ:

-ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ։ ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԵՎ ՎԱՐԿԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԳԾՈՎ ԲՈԼՈՐ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ։ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԿԱՐՈՂ ԵՔ ՏԵՍՆԵԼ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՍՑԵՈՒՄ։ ՎԱՐԿԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԲՈԼՈՐ ԾԱԽՍԵՐԸ ՆԵՐԱՌՎՈՒՄ ԵՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՈՒՄ։

-ԶԳՈՒՇԱՑՈՒՄ` ՁԵՐ ԳՈՒՅՔԸ (տունը, մեքենան կամ այլ) ԿԱՐՈՂ Է ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԵԹԵ ԴՈՒՔ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵՔ ՁԵՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ:

-ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՓՈԽԱՐԺԵՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼ ՎԱՐԿԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԻ ՎՐԱ:

-Ձեր կողմից պարտավորությունների չկատարման դեպքում գրավի հաշվին պարտավորությունները մարելու դեպքում Ձեր վարկային պարտավորությունները ծածկելու համար գրավը բավարար չլինելու դեպքում հնարավոր է պարտավորությունների մարում Ձեր այլ գույքի հաշվին (առկայության դեպքում):

-Պայմանագրի գործողության ընթացքում քաղվածքների, դրանց կրկնօրինակների, տեղեկանքների և այլ տեղեկությունների տրամադրման պայմաններին, ժամկետներին և սակագներին ծանոթանալու համար տե՛ս «Իրավաբանական անձանց եվ անհատ ձեռներեցների հաշվի սպասարկում» էջը

-Երաշխավորը ևս կրում է վարկի մարման պատասխանատվությունը,

-Երաշխավորը իրավունք ունի ստանալ հատուցում վարկառուից վարկի վճարման համար

-Վարկատուն պարտավոր է նախազգուշացնել երաշխավորին վարկի մարման վերաբերյալ

-Վարկառուի կողմից վարկի չմարման դեպքում երաշխավորը կարող է հայտնվել «Վատ Վարկառուների ցուցակում»:

www.abcfinance.am

https://www.abcfinance.am/finhelper/


*Արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա (արտարժույթով տրամադրվող վարկերի դեպքում)։
*Բանկը պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության,այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
Հաշվիչներ

 

Loan Calculator