Վճարումներ

Վճարումներ ՀՀ դրամով

Հանդիսանալով Հայաստանի միջբանկային էլեկտրոնային վճարումների համակարգի մասնակից` ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը դրամային փոխանցումներն իրականացնում է հաճախորդի համար հնարավորինս կարճ ժամանակահատվածում և հարմարավետ:

Վճարումներ արտարժույթով

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը Ձեր հուսալի գործընկերն է միջազգային փոխանցումներ իրականացնելիս: Մեր թղթակից բանկերի, SWIFT համակարգի, տեխնիկական ապահովվածության և փորձառու անձնակազմի օգնությամբ Ձեր միջազգային վճարումները կիրականացվեն արագ և հուսալի:

Հաճախորդների հանձնարարականներով իրականացվող փոխանցումները Հայաստանի Հանրապետության տարածքում կատարվում են առավելագույնը 1 բանկային օրվա ընթացքում:
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը վճարումներ է իրականացնում միայն իր հաճախորդ հանդիսացող անձանց համար:

Վճարումների իրականացման ուղեցույց

Վճարման հանձնարարականների ներկայացում

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի հաճախորդներն ունեն վճարման հանձնարարականներ ներկայացնելու երկու հիմնական տարբերակ.


•Թղթային - Հաճախորդները լրացնում են վճարման հանձնարարականի թղթային ձևը թղթային կրիչների վրա և առձեռն ներկայացնում իրենց անհատական մենեջերին:
•Էլեկտրոնային - Հաճախորդները կարող են վճարման հանձնարարականները ուղարկել ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի կողմից տրամադրվող « Բանկ-Հաճախորդ » ինտերնետ ծրագրային փաթեթի միջոցով, որը բանկի հետ հարաբերություններ կառուցելու առավելհարմարավետ և շահավետ ձև է:

Առանձին դեպքերում, ելնելով հաճախորդների յուրահատուկ պահանջներից և ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի հետ նախնական պայմանավորվածությունից, վճարման հանձնարարականները կարող են ներկայացվել նաև ֆաքսով, հեռախոսազանգով և կապի այլ միջոցներով: Լրացուցիչ տեղեկությունների համար անհրաժեշտ է խորհրդակցել անհատական մենեջերի հետ:

ՀԻՄՆԱԿԱՆ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԹՂԹԱԿԻՑ ԲԱՆԿԵՐ



Վճարումների սակագներ

Վճարման հանձնարարականների օրինակելի ձևեր

Արտարժութային

ՀՀ դրամով

* Հայերեն և անգլերեն լեզուներով հրապարակված տեղեկատվության միջև որևէ անհամապատասխանության առկայության դեպքում անհրաժեշտ է առաջնորդվել հայերեն տարբերակով: