Բիզնեսի զարգացման նպատակով տրամադրվող վարկեր

Եթե ունեք կայուն գործող բիզնես և բարի համբավ գործարար միջավայրում, ապա Ձեր բիզնեսը ժամանակակից տեխնիկայով վերազինելու կամ բիզնեսի ընդլայնման համար «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ»-ը մշակել է բիզնես վարկավորման ճկուն և հասանելի փաթեթներ:

Բիզնես վարկավորման շրջանակներում տրամադրվում են ինչպես վարկեր, այնպես էլ վերականգնվող ու չվերականգնվող վարկային գծեր:

Մենք որպես գրավ ընդունում ենք անշարժ գույք և հիմնական միջոցներ, երրորդ անձանց երաշխավորություն, իսկ վարկը տրամադրում ենք թե´ կանխիկ, թե´ անկանխիկ եղանակներով, ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով ու Եվրոյով՝ առավելագույնս արդարացնելով Հաճախորդի ակընկալիքները և առաջարկելով վերջինիս խնդիրների համար իրական լուծումներ:

Կարևորելով տնտեսության մեջ փոքր ու միջին բիզնեսների զարգացման նշանակությունը ընդհանուր տնտեսության զարգացման համատեքստում՝   ՎԶԵԲ (EBRD) -ի հետ համատեղ իրականացվում է նաև փոքր ու միջին բիզնեսի ֆինանսավորում:

Հիմնական պայմաններ
Պայման*Վարկ
Նվազագույն և առավելագույն գումարը/ ՀՀ դրամ 10,000,000- 3,000,000,000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ
Նվազագույն և Առավելագույն ժամկետ/ ամիս 6- 120
Առավելագույն արտոնյալ ժամանակաշրջան/ ամիս 12
Անվանական տոկոսադրույք1
ՀՀ դրամով ֆիքսված տոկոսադրույք
Փոփոխական տոկոսադրույք2
12.00-13.75%
11.50- 12.00%
ԱՄՆ դոլարով ֆիքսված տոկոսադրույք
Փոփոխական տոկոսադրույք2
8.50- 9.75%
8.00- 8.50%
Եվրոյով ֆիքսված տոկոսադրույք
Փոփոխական տոկոսադրույք2
6.50- 7.50%
5.75- 6.50%
Փոփոխական տոկոսադրույքների սահմանման կարգ ՀՀ դրամով վարկերի դեպքում - Առաջին 36 ամիսների համար 11,50-12.0%, 37-144 ամիսների համար ՀՑ1*(հիմնական ցուցանիշ), +(5,5-6,5)%, հիմնական ցուցանիշի անհասանելիության դեպքում ՀՑ11(երկրորդային ցուցանիշ)+(5,5-6,5%),
ԱՄՆ դոլարով վարկերի դեպքում - Առաջին 36 ամիսների համար 8,0-8,5%, 37-144 ամիսների համար ՀՑ2* (հիմնական ցուցանիշ)+(5.5-7%) , հիմնական ցուցանիշի անհասանելիության դեպքում ՀՑ21(երկրորդային ցուցանիշ) +(5.5-7%),
Եվրոյով վարկերի դեպքում - Առաջին 36 ամիսների համար 5,75- 6,5%, 37-144 ամիսների համար ՀՑ3 (հիմնական ցուցանիշ) + (5-7,5%) հիմնական ցուցանիշի անհասանելիության դեպքում ՀՑ31(երկրորդային ցուցանիշ) +(5-7,5%)
ՎԶԵԲ ՓՄՁ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ
ՀՀ դրամով ֆիքսված տոկոսադրույք
Փոփոխական տոկոսադրույք2
11.50- 12.50%
9.75- 11.50%
ԱՄՆ դոլարով ֆիքսված տոկոսադրույք
Փոփոխական տոկոսադրույք2
8.50- 9.50%
8.00- 8.50%
Եվրոյով ֆիքսված տոկոսադրույք
Փոփոխական տոկոսադրույք2
6.50-7.50%
5.75- 6.50%
Փոփոխական տոկոսադրույքների սահմանման կարգ ՀՀ դրամով վարկերի դեպքում - Առաջին 36 ամիսների համար 11,50-12.0%, 37-144 ամիսների համար ՀՑ1*(հիմնական ցուցանիշ), +(4-6)%, հիմնական ցուցանիշի անհասանելիության դեպքում ՀՑ11(երկրորդային ցուցանիշ)+(4-6%),
ԱՄՆ դոլարով վարկերի դեպքում - Առաջին 36 ամիսների համար 8,0-8,5%, 37-144 ամիսների համար ՀՑ2* (հիմնական ցուցանիշ)+(5.5-7%) , հիմնական ցուցանիշի անհասանելիության դեպքում ՀՑ21(երկրորդային ցուցանիշ) +(5.5-7%),
Եվրոյով վարկերի դեպքում - Առաջին 36 ամիսների համար 5,75- 6,5%, 37-144 ամիսների համար ՀՑ3 (հիմնական ցուցանիշ) + (5,5-7,5%) հիմնական ցուցանիշի անհասանելիության դեպքում ՀՑ31(երկրորդային ցուցանիշ) +(5,5-7,5%)
% հաշվարկման կարգը %-ը հաշվարկվում է վարկի գումարի նվազող մնացորդի նկատմամբ` հիմք ընդունելով տարին 365 օր/ ՎԶԵԲ ՓՄՁ վարկավորման ծրագրի շրջանակում` 360 օր
Տրամադրման եղանակը կանխիկ, անկանխիկ
Մարման կարգը ամսական անուիտետային/ հավասարաչափ վճարներ, Վարկի տոկոսագումարները վճարվում են ամսական պարբերականությամբ

1-Արտահանող ընկերություններին տրամադրվում են հավելյալ զեղչեր և արտոնություններ

2-Փոփոխական դրույքաչափով տոկոսադրույք սահմանելիս Բանկը յուրաքանչյուր դեպքում պայմանագրով սահմանում է փոփոխական հիմնական ցուցանիշը (ՀՑ), որի փոփոխությամբ պայմանավորված են լինելու հետագա դրույքաչափի փոփոխությունները, ինչպես նաև բանկի մարժան՝ հաստատուն բաղադրիչը: Փոփոխական հիմնական ցուցանիշների սահմանման և տոկոսադրույքի վերանայման կանոնները հետևյալն են՝ ՀՑ1-ն (Հիմնական ցուցանիշ ՀՀ դրամով տրամադրվող վարկերի համար) ՀՀ պետական արժեկտրոնային 6 ամսվա պարտատոմսերի մինչև մարում եկամտաբերության կորի տոկոսադրույքն է, որն արտացոլվում է https://www.cba.am/am/SitePages/fmofinancialmarkets.aspx էջում: Եթե հիմնական ցուցանիշը դառնում է անհասանելի, և անհնարին է դառնում լողացող տոկոսադրույքի սահմանումը հաջորդ ժամանակահատվածի համար, ապա հիմք է ընդունվում երկրորդային ցուցանիշը՝ ՀՑ11, որն իրենից ներկայացնում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված Վերաֆինանսավորման (Ռեպո) տոկոսադրույքը: Ռեպո տոկոսադրույքը մշտապես հրապարակվում է ՀՀ կենտրոնական բանկի ինտերնետային էջում www.cba.am ։ Վարկի լողացող տոկոսադրույքը ՀՀ դրամի դեպքում` կարող է փոփոխվել (բարձրանալ կամ նվազել) հաստատված տոկոսադրույքից առավելագույնը 4%-ով (առավելագույն և նվազագույն շեմ):

ՀՑ2-ն (Հիմնական ցուցանիշ ԱՄՆ դոլարով տրամադրվող վարկերի համար) Intercontinental Exchange Benchmark Administration Ltd- ի կողմից 6 ամսվա համար ԱՄՆ դոլարով առաջարկվող Լոնդոնի միջբանկային դրույքը, որն արտացոլվում է https://www.theice.com/marketdata/reports/170 էջում կամ Արմսվիսբանկ ՓԲԸ տնային կայքէջում: Եթե հիմնական ցուցանիշը դառնում է անհասանելի, և անհնարին է դառնում լողացող տոկոսադրույքի սահմանումը հաջորդ ժամանակահատվածի համար, ապա հիմք է ընդունվում երկրորդային ցուցանիշը՝ ՀՑ21, որն իրենից ներկայացնում է ԱՄՆ Գանձապետական ուղենիշային պարտատոմսերի 6 ամսվա մինչև մարում եկամտաբերության կորի տոկոսադրույքը, որն արտացոլվում է https://www.treasury.gov/resource-center/data-chart-center/interest-rates/pages/textview.aspx?data=yield էջում։

Վարկի լողացող տոկոսադրույքը ԱՄՆ դոլարի դեպքում` կարող է փոփոխվել (բարձրանալ կամ նվազել) հաստատված տոկոսադրույքից առավելագույնը 3%-ով (առավելագույն և նվազագույն շեմ): ՀՑ3-ն (Հիմնական ցուցանիշ Եվրոյով տրամադրվող վարկերի համար) Եվրոպական դրամական շուկայի ինստիտուտի կողմից (EMMI) 6 ամսվա համար ԵՎՐՈ-ով եվրագոտու միջբանկային առաջարկվող դրույքը որն արտացոլվում է https://www.emmi-benchmarks.eu/euribor-org/euribor-rates.html էջում կամ Արմսվիսբանկ ՓԲԸ տնային կայքէջում: Եթե հիմնական ցուցանիշը դառնում է անհասանելի, և անհնարին է դառնում լողացող տոկոսադրույքի սահմանումը հաջորդ ժամանակահատվածի համար, ապա հիմք է ընդունվում երկրորդային ցուցանիշը՝ ՀՑ31, որն իրենից ներկայացնում է Եվրոմիության Գանձապետական ուղենիշային պարտատոմսերի 6 ամսվա մինչև մարում եկամտաբերության կորի տոկոսադրույքը, որն արտացոլվում է https://www.ecb.europa.eu/stats/financial_markets_and_interest_rates/euro_area_yield_curves/html/index.en.html էջում։Վարկի լողացող տոկոսադրույքը Եվրոյի դեպքում` կարող է փոփոխվել (բարձրանալ կամ նվազել) հաստատված տոկոսադրույքից առավելագույնը 2%-ով (առավելագույն և նվազագույն շեմ): Փոփոխական տոկոսադրույքով տրամադրվող վարկերի տոկոսադրույքները, անկախ տրամադրման ամսաթվից, ենթակա են վերանայման կես տարին մեկ՝ փետրվար և հուլիս ամիսների առաջին աշխատանքային օրը, ժամը 12.00 դրությամբ գործող դրույքին համապատասխան, ընդ որում, փոփոխությունն ուժի մեջ է մտնում այն հրապարակելուց հետո 30 օրացուցային օր հետո։ Որոշ դեպքերում, պայմանագրով կարող են սահմանվել տոկոսադրույքի վերանայման այլ ժամկետներ:

Ապահովություն
ՆԱպահովությունը անշարժ գույք, հիմնական և շրջանառու միջոցներ, բաժնեմասեր/ բաժնետոմսեր, երրորդ անձանց երաշխավորություններ
Վարկ/գրավ առավելագույն սահմանաչափ մինչև 80%
Առավելագույն արտոնյալ ժամանակաշրջան/ ամիս 12
Գրավի ապահովագրության պահանջ բանկի պահանջով, առնվազն վարկի մնացորդի չափով
Ապահովագրության մոտավոր տարեկան ծախսը/% • Անշարժ գույքի տարեկան ապահովագրավճարը կազմում է գույքի արժեքի 0,15-0.3 տոկոսը,
• Սարքավորումների տարեկան ապահովագրավճարը կազմում է գույքի արժեքի 0.2-0.5 տոկոսը,
• Շրջանառու միջոցների տարեկան ապահովագրավճարը կազմում է գույքի արժեքի 0.3-0.5 տոկոսը,
Տրանսպորտային միջոցների տարեկան ապահովագրավճարը սկսվում է գույքի արժեքի 2,5 տոկոսից:
Գրավի գնահատում Ըստ պահանջի՝ բանկի հետ համագործակցող անկախ գնահատող կազմակերպության կողմից
Գրավի գնահատման մոտավոր ծախս յուրաքանչյուր գույքային միավորի համար Բնակելի հատվածի գույքի գնահատման համար՝ սկսած 15,000 ՀՀ դրամից
Ոչ բնակելի հատվածի գույքի գնահատման համար՝ սկսած 25,000 ՀՀ դրամից,
Տրանսպորտային միջոցների գնահատման համար՝ սկսած 8,000 ՀՀ դրամից
Մանրամասն տեղեկատվություն ստանալու համար տես Բանկի հետ համագործակցող մասնագիտացված գնահատող կազմակերպությունների ցանկը

«Արմսվիսբանկ» ՓԲԸ-ի հետ համագործակցող մասնագիտացված գնահատող կազմակերպությունների ցանկ
Կազմակերպություն Հեռախոս Հասցե Էլ. հասցե
«Ակցեռն-Էլիտա» ՍՊԸ + (374 10) 27 76 62
+ (374 91) 27 76 62
ք. Երևան, Վաղարշյան 12 appraisal@akcern.am
«Ամինտաս Գրուպ» ՍՊԸ + (374 10) 43 27 76
+ (374 93) 50 02 01
ք. Երևան, Արցախի փող. 23/6 amintasgroup@mail.ru
«Ար Վի Էմ Քոնսալտ» ՍՊԸ + (374 10) 54 64 90
+ (374 98) 94 44 49
ք. Երևան, Նալբանդյան 48/1 info@rvmconsult.am
«Ափթայմ» ՍՊԸ + (374 60) 53 53 71
+ (374 98) 53 53 14
ք. Երևան, Պուշկին փ., «Բիզնես Պալե»
3-րդ հարկ
info@uptimellc.org
«Ա. Գ. Բորսա» ՍՊԸ + (374 10) 25 90 31 ք. Երևան, Ն. Զարյան, 22ա agborsa@mail.ru
«Բիլդափ» ՍՊԸ + (374 10) 54 71 60 ք. Երևան, Զարյան 5, թիվ 1 buildup@rambler.ru
«Բիլիվ» ՍՊԸ + (374 94) 22 11 11 ք. Երևան, Մաշտոց պող., 9-14 arm-belive@mail.ru
«Գառդի» ՍՊԸ + (374 91) 41 22 79 ք. Երևան, Բաղրամյան 7, 4 gardiltd@gmail.com
«Կոստ Կոնսալտ» ՍՊԸ + (374 10) 54 48 82 ք. Երևան, Խանջյան 13/2 cost@consultant.com
«Շիրակամուտ» ՍՊԸ + (374 93) 40 09 59 ք. Երևան, Վ. Սարգսյան info@shirakamut.am
«Օլիվեր Գրուպ» ՍՊԸ + (374 10) 54 27 40 ք. Երևան, Թումանյան 8, 216 սենյակ info@olivergroup.am
«Վի Էմ Ար Փի» ՍՊԸ + (374 10) 58 87 97 ք. Երևան, Վարդանանց 8, շ. 3 vm-rp@mail.ru

Ներբեռնել

Միջնորդավճարներ և տույժեր
Տրամադրման միջնորդավճար` նվազագույն վճարը վճարվում է վարկային հայտը ներկայացնելու պահին: Վարկը հաստատվելու դեպքում լրացվում է պակաս վճարված գումարը, իսկ մերժվելու դեպքում`վերադարձվում է առանց որևիցե պահումների 0.5%, նվազագույնը՝ 50,000 դրամ,
Վարկի գումարի և տոկոսագումարի մարման ժամկետի ուշացման դեպքում մարման ենթակա գումարից օրական տույժ` 0.1%
Ժամկետանց վարկի գումարի նկատմամբ հաշվարկվող տոկոսադրույք նախատեսված է ՀՀ Քաղ. Օրենսգրքի 411 hոդվածի պահանջներով
Վաղաժամկետ մարման դեպքում տույժ մարվող գումարից (վարկային գծի դեպքում տույժը հաշվարկվում է սահմանաչափի գումարից) Մինչև վարկի պայմանագրային ժամկետի 1/2 – 3% չափով, վարկի պայմանագրային ժամկետի ½ լրանալուց հետո– 1% չափով Վաղաժամկետ մարման տույժ կարող է չսահմանվել, սակայն տվյալ դեպքում վարկավորման տոկոսադրույք կբարձրացվի նվազագույնը 1 տոկոսային կետով
Այլ պայմաններ
Վարկի գումարը կամ դրա մի մասը ոչ նպատակային օգտագործելու դեպքում` տույժ Ոչ նպատակային օգտագործած գումարի 10%-ի չափով
Գործող պայմանագրի (վարկային, գրավի, բանկային երաշխիքի տրամադրման, այլ) պայմանների փոփոխություն Մինչև 50,000 ՀՀ դրամ
Գործող պայմանագրի փոփոխություն են համարվում առնվազն հետևյալ դեպքերը, եթե այլ դեպքերի համար առանձին որոշում չկայացվի Բանկի Վարկային Կոմիտեի կողմից`
• վարկային պայմանագրով սահմանված մարումների ժամանակացույցի վերանայումը, եթե նշվածի համար նախատեսված չէ վաղաժամկետ մարման համար սահմանված տույժի վճարում,
• հաճախորդի դիմումի համաձայն վարկային պայմանագրի այլ պայմանների (տոկոսադրույք, վարկի նպատակ, տարամադրման եղանակ և այլն) փոփոխությունը,
• հաճախորդի դիմումի համաձայն ապահովության, այդ թվում` գրավի կամ երաշխավորության պայմանագրի հիմնական պայմանների փոփոխությունը, գրավի կամ երաշխավորության վաղաժամկետ ամբողջական կամ մասնակի ազատումը և այլն
• սակագինը չի տարածվում այն պայմանագրերի փոփոխության վրա, որոնց փոփոխությունը մեկ այլ պայմանագրի փոփոխության հետևանք է
Վարկի տրամադրման որոշման մասին հաճախորդին տեղեկացում հաճախորդի կողմից վարկի վերլուծության համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը ներկայացնելուց 2-10 աշխատանքային օրվա ընթացքում, կախված վարկի գումարից և հաճախորդի բանկում սպասարկման պատմությունից
Վարկը փաստացի տրամադրելու ժամկետը հաճախորդի կողմից վարկի ձևակերպման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը ներկայացնելուց 3 աշխատանքային օրվա ընթացքում
Հաստատված/ դեռ չտրամադրված վարկի պայմանների վերանայում Մինչև 50,000 դրամ
Գրավի ձևակերպում • նոտարական վճար – միանվագ 13.000-25.000 ՀՀ դրամ` անշարժ գույքի գրավադրման դեպքում,
• անշարժ գույքի գրավի իրավունքի գրանցման վճար` առավելագույնը 26.000 ՀՀ դրամ
• Տրանսպորային միջոցի գրավադրման դեպքում կատարվող վճարներ (միասնական տեղեկանքի և շարժական գույքի գրավադրման համար) – միանվագ 5.000 ՀՀ դրամ
N 1.Ընդհանուր փաստաթղթերՆշումներ
1. Դիմում-հայտ Բանկի կողմից սահմանված ձևով պ
2. Կանոնադրություն պատճեն պ
3. Տնօրենի և հիմնադիրների (մասնակիցների) անձը հաստատող
փաստաթուղթ (Անձնագիր/նույնականացման քարտ և այլն), սոց. քարտ կամ հանրային ծառայությունների համարանիշ (առկայության դեպքում, իսկ
բացակայության դեպքում՝ համապատասխան տեղեկանք), ինչպես նաև հայտարարություն փաստացի բնակության վայրի վերաբերյալ**
(տիպօրինակը տրամադրվում է բանկում)
Պատճեններ / հիմնադիրների (մասնակիցների) դեպքում ըստ պահանջի/ պ
4. Ֆինանսական տեղեկատվություն` վարկային վերլուծաբանի կողմից պահանջվող ձևաչափով (օրինակ՝ ֆինանսական վիճակի մասին, ֆինանսական արդյունքների մասին, դրամական հոսքերի մասին) վերջին 2 հաշվետու ժամանակաշրջանների համար պատճեն պ
5. Այլ բանկերում ունեցած հաշիվների շարժեր (վերջին 12 ամիսների համար) բնօրինակ ը
6. Գործող վարկային, գրավի և այլ պայմանագրեր պատճեն ը
7. Գործունեության իրականացման վայրի սեփականության վկայական կամ վարձակալական պայմանագիր պատճեն ը
8. Բիզնես ծրագիր կամ տեխնիկա-տնտեսական հիմնավորում բնօրինակ ը
9. Լիցենզիա (լիցենզավորված գործունեության դեպքում) պատճեն պ
10.ՊԵԿ ներկայացվող հաշվարկներ և հաշվետվություններ`շահութահարկի հաշվարկ, ԱԱՀ-ի հաշվարկ, շրջանառության, եկամտային հարկի հաշվարկ, աուդիտի պաշտոնական եզրակացություն և այլն(ըստ հաճախորդի գործունեության բնույթի) Պատճեն /օրենքով սահմանված կարգով պարտադիր աուդիտի ենթակա կազմակերպությունները ներկայացնում են ֆինանսական հաշվետվությունների փաթեթը և աուդիտի եզրակացությունը/ ը
11.Տեղեկանք պետական բյուջեի նկատմամբ պարտավորությունների վերաբերյալ բնօրինակ ը
12.Այլ փաստաթղթեր (շինարարական, կապալի պայմանագրեր, ապրանքների իրացման, ծառայությունների մատուցման պայմանագրեր, հաշիվ /ապրանքագրեր, հիմնական միջոցների, հումքի ձեռքբերման պայմանագրեր, հաշիվ /ապրանքագրեր) ը
13.Վերադաս կամ իրավասու մարմնի (Խորհրդի կամ Ընդհանուր ժողովի, միակ մասնակցի) որոշումը (որոշման քաղվածքը)` վարկ ստանալու և/կամ որպես ապահովվածություն առաջարկվող գրավի առարկան գրավադնելու վերաբերյալ բնօրինակ պ
14.Տեղեկանք իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունից՝ ընկերության մասնակիցների կազմի, տնօրենի, ինչպես նաև կանոնադրության մեջ կատարված փոփոխությունների վերաբերյալ բնօրինակ /պահանջվում է Բանկի կողմից այն դեպքում, երբ հնարավոր չէ առցանց հարցման միջոցով ընկերության մասին ստանալ տեղեկատվություն գործակալությունից/ ը
15.Բաժնետիրական ընկերությունների դեպքում` քաղվածք հաշվի օպերատորից՝ ընկերության բաժնետերերի կազմի վերաբերյալ բնօրինակ ը
N 2. Գրավադրման համար անհրաժեշտ փաստաթղթերՆշումներ
1. Գրավադրվող գույքի սեփականության վկայական պատճեն պ
2. Գրավադրվող գույքի սեփականատիրոջ և/կամ երաշխավորի (ների) անձը հաստատող փաստաթուղթ (Անձնագիր/նույնականացման քարտ և այլն), ինչպես նաև հանրային ծառայությունների համարանիշ (առկայության դեպքում, իսկ բացակայության դեպքում՝ համապատասխան տեղեկանք), ինչպես նաև հայտարարություն փաստացի բնակության վայրի վերաբերյալ** (տիպօրինակը տրամադրվում է բանկում) պատճեն պ
3. Գրավադրվող գույքի սեփականատիրոջ (ների) կնոջ/ամուսնու անձը հաստատող փաստաթուղթ (Անձնագիր/նույնականացման քարտ և այլն), ինչպես նաև հանրային ծառայությունների համարանիշ (առկայության դեպքում, իսկ բացակայության դեպքում՝ համապատասխան տեղեկանք), ինչպես նաև հայտարարություն փաստացի բնակության վայրի վերաբերյալ** (տիպօրինակը տրամադրվում է բանկում) պատճեն պ
4. Գրավադրվող գույքի սեփականատիրոջ (ների) ամուսնության վկայական պատճեն պ
5. Գրավադրվող գույքի սեփականատեր կազմակերպության իրավաբանական փաթեթ և տնօրենի անձը հաստատող փաստաթուղթ պատճեն պ
6. Տեղեկանք իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունից /հաշվի օպերատորից գրավադրվող գույքի սեփականատեր կազմակերպության կանոնադրությունում, մասնակիցների ու տնօրենի կազմում փոփոխությունների վերաբերյալ բնօրինակ /եթե պետռեգիստրի տեղեկանքը բանկը ստանում է առցանց հարցման միջոցով, ապա այն չի պահանջվում հաճախորդից/ ը
7. Գրավադրվող գույքի սեփականատեր կազմակերպության վերադաս մարմնի որոշում գրավադրման վերաբերյալ բնօրինակ պ
8. Գրավադրվող գույքի գնահատման հաշվետվություն Սկզբնական փուլում հնարավոր է ներկայացնել տեղեկանքի ձևով պ
9. Գույքի քարտեզագրման հաշվետվություն Բնօրինակ /պահանջվում է հողատարաքծների գրավադրման պարագայում/ պ
10.Տրասպորտային միջոցի հաշվառման վկայագիր/ տեխ. անձնագիր պատճեն պ
11.Տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական պատճեն /ներկայացվում է Վարկային կոմիտեի կողմից վարկը հաստատվելուց հետո/ պ
12.Տրանսպորտային միջոցի օտարման նկատմամբ սահմանափակումների վերաբերյալ տեղեկանք բնօրինակ /ներկայացվում է Վարկային կոմիտեի կողմից վարկը հաստատվելուց հետո/ պ
13. Գրավադրվող հիմնական միջոցների ցանկ Նշելով անվանումը, քանակը, մակնիշը, արտադրության տարեթիվը, արտադրող երկիրը, սերիական համարը պ
14. Հիմնական միջոց(ներ)ի տեխնիկական անձնագիր (գրեր) պատճեն պ
15. Գրավադրվող շրջանառու միջոցների ցանկը Նշելով անվանումը, չափի միավորը, քանակը, գինը, գումարը պ
16. Համաձայնություն գրավի առարկայի վարձակալներից բնօրինակ /ներկայացվում է Վարկային կոմիտեի կողմից վարկը հաստատվելուց հետո/ ը
17. Գրավադրվող գույքի ապահովագրման վկայագիր/գրեր պատճեն /ներկայացվում է Վարկային կոմիտեի կողմից վարկը հաստատվելուց հետո/ ը
18. Այլ փաստաթղթեր (գրավադրվող գույքի ձեռք բերման հիմքեր, գրավատուների կողմից տրված լիազորագրեր, կնոջ/ ամուսնու կողմից նոտարական կարգով հաստատված համաձայնություններ) բնօրինակ /պատճեն ը

*Առաջնակարգ ապահովվածության դեպքում Բանկի կողմից կարող են մի շարք փաստաթղթեր չպահանջվել

-Բանկը կարող է պահանջել հաճախորդից ապահովագրելու գրավադրվող գույքը:

-Բանկի կողմից պահանջվող փաստաթղթերը լինում են պարտադիր /պ/ և ըստ պահանջի /ը/:

-10-15 կետերով նախատեսված փաստաթղթերը պահանջվում են տրանսպորտային կամ այլ հիմնական/շրջանառու միջոցների գրավադրման դեպքում:

**Անհրաժեշտության դեպքում, ՎԴ/ՀՍԴ ղեկավարի պահանջով, հաճախորդի կողմից ներկայացվում է տեղեկանք ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունից կամ բնակության վայրի համատիրությունից:

-ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՁԵՐ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ ԿՈՒՏԱԿՎՈՒՄ ԵՆ ՏՈՒՅԺԵՐ:

-ԺԱՄԿԵՏԱՆՑ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՐՄԱՆ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՄԱՐՎՈՒՄ ԵՆ ԿՈՒՏԱԿՎԱԾ ՏՈՒՅԺԵՐԸ, ԱՅՆՈՒՀԵՏԵՎ՝ ԿՈՒՏԱԿՎԱԾ ԲԱՆԿԱՅԻՆ ՏՈԿՈՍԻ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԸ, ԱՅՆՈՒՀԵՏԵՎ՝ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ, ՈՐԻՑ ՀԵՏՈ՝ ՄԱՅՐ ԳՈՒՄԱՐԸ:

-ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՄ ԹԵՐԻ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՎԱՐԿԱՏՈՒՆ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆԸ 2 (ԵՐԿՈՒ) ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐ ՀԵՏՈ ԱՅԴ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՈՒՂԱՐԿՈՒՄ Է ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈ, ՈՐՏԵՂ ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ Է ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ:

-ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻՑ ՏԱՐԵԿԱՆ ՄԵԿ ԱՆԳԱՄ ԱՆՎՃԱՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ:

-ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՎԱՏ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԽՈՉԸՆԴՈՏԵԼ ՁԵԶ` ԱՊԱԳԱՅՈՒՄ ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ:

-ԶԳՈՒՇԱՑՈՒՄ` ՁԵՐ ԳՈՒՅՔԸ (տունը, մեքենան կամ այլ) ԿԱՐՈՂ Է ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԵԹԵ ԴՈՒՔ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵՔ ՁԵՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ:

-ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՓՈԽԱՐԺԵՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼ ՎԱՐԿԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԻ ՎՐԱ:

-Ձեր կողմից պարտավորությունների չկատարման դեպքում գրավի հաշվին պարտավորությունները մարելու դեպքում Ձեր վարկային պարտավորությունները ծածկելու համար գրավը բավարար չլինելու դեպքում հնարավոր է պարտավորությունների մարում Ձեր այլ գույքի հաշվին (առկայության դեպքում):

-Պայմանագրի գործողության ընթացքում քաղվածքների, դրանց կրկնօրինակների, տեղեկանքների և այլ տեղեկությունների տրամադրման պայմաններին, ժամկետներին և սակագներին ծանոթանալու համար տե՛ս «Իրավաբանական անձանց եվ անհատ ձեռներեցների հաշվի սպասարկում» էջը:


Հաշվիչներ

 

Loan Calculator