ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը ֆիզիկական անձանց առաջարկում է ոչ միայն ավանդական բանկային ծառայություններ (փոխանցումներ, ավանդներ, այլ), որոնք հարմարեցված են հաճախորդների անհատական պահանջներին, այլ նաև ներդրումային գործիքների լայն ընտրանի ինչպես հայկական, այնպես էլ միջազգային շուկաներում: Իր կորպորատիվ հաճախորդների հետ փոխկապակցված ֆիզիկական անձանց Բանկն առաջարկում է նաև տարատեսակ վարկեր` սպառողական, ավտոմեքենայի ձեռք բերման, ինչպես նաև անշարժ գույքի գնման և վերանորոգման:

ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

 • Ֆիզիկական անձ հաճախորդը հնարավորություն ունի ներկայացնելու Բանկի և հաճախորդի միջև կնքվող գործարքից բխող պահանջները Ֆինանսական համակարգի հաշտարարին:
 • Ցանկացած անձ իրավունք ունի ստանալ «Բանկերի և բանկային գործունեության մասին» և «Արժեթղթերի շուկայի մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված տեղեկությունները:  Ցանկացած անձ իրավունք ունի ստանալ ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի վերաբերյալ «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասով, 43-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված տեղեկատվության պատճենները, և «Արժեթղթերի շուկայի մասին»  Հայաստանի Հանրապետության  օրենքի 16-րդ, 120-րդ հոդվածներով, 126-րդ հոդվածի 1-ին մասով   սահմանված տեղեկությունները` գրավոր դիմելով Բանկ յուրաքանչյուր աշխատանքային օր` ժ 09:30-17:00 Վ. Սարգսյան 10 հասցեով:
Տեղեկությունները տրամադրվում են 3 աշխատանքային օրվա ընթացքում, որի համար  չի գանձվում միջնորդավճար, եթե տեղեկությունները տրամադրվում են առձեռն կամ էլեկտրոնային փոստով, իսկ ֆաքսով կամ փոստով առաքելու դեպքում գանձվում է միջնորդավճար ըստ Բանկում գործող սակագների:

 

Հաճախորդների բողոք-պահանջների եվ դիմումների քննարկման ընթացակարգ

 


 
   Բանկին որևէ բողոք-պահանջ ներկայացնելու համար դիմեք մեզ.

   
                                           
Գտնվելու վայրը՝     ք. Երևան, Վազգեն Սարգսյան 10

Հեռ.՝    (+374 10) 52-95-93, 58-44-19, 54-07-28,
   (+374 10) 54-07-36, 54-07-51
   (+374 60) 75-70-00

Էլ. հասցե՝    info@armswissbank.am

Ֆաքս՝     (+374 10) 58-24-21, 54-06-75

Կայք`     www.armswissbank.am, www.armswissbank.com


* Հայերեն և անգլերեն լեզուներով հրապարակված տեղեկատվության միջև որևէ անհամապատասխանության առկայության դեպքում անհրաժեշտ է առաջնորդվել հայերեն տարբերակով: