Արժեթղթերով գործառնություններ

Հարգելի հաճախորդ

Բանկի կողմից առաջարկվող ներդրումային ծառայություններից օգտվելու շրջանակում Բանկին հանձնած միջոցների (դրամական միջոցներ և/կամ արժեթղթեր) պաշպանությունն ապահովելու նպատաակով Բանկը ձեռնարկում է հետևյալ քայլերը`

  • Ձեր դրամական միջոցները հաշվառվում են Բանկում Ձեր անունով բացված ընթացիկ բանկային հաշիվներում, որը Ձեզ հնարավորություն է տալիս Բանկից ստանալ Ձեր ընթացիկ հաշվի մնացորդի, դրանով կատարված գործառնությունների մասին տեղեկություններ` Բանկի կողմից հաստատված կարգով,
  • Ձեր արժեթղթերը հաշվառվում են Բանկում Ձեր անունով բացված արժեթղթերի հաշվում, որը Ձեզ հնարավորություն է տալիս Բանկից ստանալ Ձեր արժեթղթերի հաշվի մնացորդի, Ձեր արժեթղթերի հաշվով կատարված գործառնությունների մասին տեղեկություններ` Բանկի կողմից սահմանված կարգով,
  • Ձեր արժեթղթերի հաշվառումը կատարվում է Բանկին պատկանող արժեթղթերից առանձնացված եղանակով`
    • ա) պետական պարտատոմսերի դեպքում ԿԲ-ում բացված առանձին դեպո հաշվում
    • բ) ՀՀ ոչ պետական արժեթղթերի դեպքում (որոնց ռեեստրը վարվում է «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ-ում)` «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ-ի անվանատիրոջ հաշվում
    • գ) օտարերկրյա արժեթղթերի դեպքում` Բանկի գործընկերոջ ներդրումային բանկում բացված առանձին հաշվում:
  • Սնանկացման կամ անվճարունակության այլ հիմքերով Հաճախորդի դրամական միջոցների և արժեթղթերի ի պահ ընդունելու Բանկի լիազորությունների դադարեցման դեպքում` Հաճախորդի կողմից նրան հանձնված արժեթղթերը, դրամական միջոցները և դրանց կառավարման հետևանքով առաջացած շահույթն առանձնացվում են նրա գույքից և վերադարձվում են Հաճախորդին՝ նրա առաջին իսկ պահանջով: Ընդ որում Բանկի կողմից Հաճախորդի հաշվին կնքված գործարքների գծով Բանկի ստանձնած իրավունքներն ու պարտականություններն անցնում են Հաճախորդին:

Պետական պարտատոմսերի շուկայում հաճախորդների համալիր սպասարկման ընթացակարգ

Բրոքերային ծառայություններ

Բրոքերային գործունեության շրջանակներում Բանկն իր անունից և հաճախորդի հաշվին կամ հաճախորդի անունից և հաճախորդի հաշվին հաճախորդի հանձնարարականների հիման վրա իրականացնում է արժեթղթերի առք/վաճառք, ինչպես նաև այլ գործողություներ և գործարքներ` կապված բրոքերային գործունեության իրականացման հետ:

Բանկը` որպես բրոքեր, իր հաճախորդներին տրամադրում է հետևյալ ծառայությունները`

արժեթղթերի (այդ թվում ածանցյալ արժեթղթերի) գնման կամ վաճառքի հանձնարարականների ընդունում, հաղորդում և/կամ կատարում, հաճախորդի հաշվինև միջոցներով արժեթղթերով գործարքների (այդ թվում` ռեպո գործարքներ) իրականացում,

Դառնալով ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-Ի հաճախորդ և օգտվելով բանկի կողմից առաջարկվող բրոքերային ծառայություններից` Դուք ունեք հնարավորություն ներդրումներ կատարել ստորև նշված ֆոնդային բորսաներում գնանշվող արժեթղթերում.

Ֆոնդային բորսաներ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` Բրոքերային ծառայությունների մատուցման պայմանագիրն ուժի մեջ է մտնում և պարտադիր է դառնում կնքելու պահից և գործում է անժամկետ:

Պայմանագիրը կարող է հաճախորդի կողմից միակողմանիորեն լուծվել` Բանկին առնվազն 10 օր առաջ տեղեկացնելու պայմանով: Պայմանագիրը լուծելուց հետո` 3 բանկային օրվա ընթացքում, Բանկը պարտավոր է հաճախորդին կամ նրա լիազոր ներկայացուցչին փոխանցել հաճախորդին պատկանող արժեթղթերն ու դրամական միջոցները:

Բացի այդ պատվերում նշված պայմաններին համապատասխան գործարքների կատարման դեպքում արժեթղթերում ներդրման հետ կապված ռիսկը կրում է հաճախորդը: Բանկը չի փոխհատուցելու հաճախորդի վնասները, եթե դրանք չեն պատճառվել Բանկի կողմից անբարեխիղճ վարքագծի արդյունքում:

* Հայերեն և անգլերեն լեզուներով հրապարակված տեղեկատվության միջև որևէ անհամապատասխանության առկայության դեպքում անհրաժեշտ է առաջնորդվել հայերեն տարբերակով: