ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ն իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին առաջարկում է բարձրակարգ ծառայությունների համալիր փաթեթ՝ ելնելով իր կողմից որդեգրած կորպորատիվ բենքինգի սկզբունքներից: Մեր հաճախորդները հնարավորություն ունեն օգտվել ոչ միայն անհատական պահանջներին հարմարեցված ավանդական բանկային ծառայություններից, այլ նաև ընտրություն կատարել ոչ ավանդական ծառայությունների լայն ընտրանու մեջ՝ ֆակտորինգ, ածանցյալ գործիքներ (ֆորվարդ, սվոփ), այլընտրանքային ֆինանսավորում, ֆինանսական խորհրդատվություն և այլն:

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի հաճախորդ դառնալը

Բանկում գործող հաճախորդների սպասարկման քաղաքականությունը և «Ճանաչիր Հաճախորդիդ» ծրագիրը կոչված են ներգրավել Բանկի բիզնես-փիլիսոփայությանը համապատասխանող անձանց` ճիշտ հասկանալով և բավարարելով վերջիններիս պահանջմունքները: Այդ իսկ պատճառով մեր անհատական մենեջերները պոտենցիալ հաճախորդի հետ նախապես քննարկում են վերջինիս պահանջները, մշակում այդ պահանջներին և Բանկի հաճախորդների պրոֆիլին համապատասխանող լավագույն պայմաններն ու սակագները, որոնք կազմվում են` ելնելով Բանկի հետ համագործակցության հեռանկարներից, գործառնությունների շրջանակից և ծավալից:

ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

Ցանկացած անձ իրավունք ունի ստանալ «Բանկերի և բանկային գործունեության մասին» և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված տեղեկությունները: Ցանկացած անձ իրավունք ունի ստանալ ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի վերաբերյալ «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասով, 43-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված տեղեկատվության պատճենները, և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ, 120-րդ հոդվածներով, 126-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված տեղեկությունները` գրավոր դիմելով Բանկ յուրաքանչյուր աշխատանքային օր` ժ 09:30-17:00 Վ. Սարգսյան 10 հասցեով:

Տեղեկությունները տրամադրվում են 3 աշխատանքային օրվա ընթացքում, որի համար չի գանձվում միջնորդավճար, եթե տեղեկությունները տրամադրվում են առձեռն կամ էլեկտրոնային փոստով, իսկ ֆաքսով կամ փոստով առաքելու դեպքում գանձվում է միջնորդավճար ըստ Բանկում գործող սակագների :

Հաճախորդների բողոք-պահանջների եվ դիմումների քննարկման ընթացակարգ


Բանկին որևէ բողոք-պահանջ ներկայացնելու համար դիմեք մեզ.


Գտնվելու վայրը՝ ք. Երևան, Վազգեն Սարգսյան 10

Հեռ.՝ (+374 10) 52-95-93, 58-44-19, 54-07-28,
(+374 10) 54-07-36, 54-07-51,
(+374 60) 75-70-00

Էլ. հասցե՝ info@armswissbank.am

Ֆաքս՝ (+374 10) 58-24-21, 54-06-75

Կայք` www.armswissbank.am, www.armswissbank.com

* Հայերեն և անգլերեն լեզուներով հրապարակված տեղեկատվության միջև որևէ անհամապատասխանության առկայության դեպքում անհրաժեշտ է առաջնորդվել հայերեն տարբերակով: