Առևտրի ֆինանսավորման գործիքներ

«Արմսվիսբանկ» ՓԲԸ-ն հուսալի միջնորդն է հանդիսանում իր հաճախորդների համար միջազգային առևտրի ոլորտում գործունեություն իրականացնելիս: Մեր կողմից մատուցվող ծառայությունները կօգնեն և՛ արտահանողներին, և՛ ներմուծողներին` նվազեցնել միջազգային առևտրային գործարքներում առկա իրենց ռիսկերը: Փաստաթղթային ակրեդիտիվը միջազգային առևտրի ֆինանսավորման ամենատարածված ֆինանսական գործիքներից մեկն է:

Փաստաթղթային ակրեդիտիվներ

Փաստաթղթային ակրեդիտիվը միակողմանի պարտավորություն է, որի համաձայն բանկը գնորդի հանձնարարականի հիման վրա պարտավորվում է վճարել արտահանողին (մատակարարին) ապրանքների կամ ծառայությունների դիմաց՝ ակրեդիտիվով սահմանված գումարը, ակրեդիտիվով սահմանված փաստաթղթերի ներկայացման և պայմանների բավարարման դեպքում: Միջազգային բանկային պրակտիկայում փաստաթղթային ակրեդիտիվներով գործառնությունները կարգավորվում են Առևտրի Միջազգային Պալատի (ԱՄՊ) "Uniform Customs and Practice" (UCP 600) կանոններով

«Արմսվիսբանկ» ՓԲԸ-ն իր հաճախորդներին առաջարկում է փաստաթղթային ակրեդիտիվի հետևյալ տարատեսակները.

Հաստատված ակրեդիտիվ (Confirmed LC)

Ներմուծողի բանկի կողմից չվճարման ռիսկը նվազեցնելու նպատակով արտահանողը կարող է պահանջել ներմուծողից թողարկել հաստատված ակրեդիտիվ, որը ենթակա է հաստատման արտահանողի համար վստահելի բանկի կողմից: Տվյալ պարագայում ներմուծողի բանկի կողմից ակրեդիտիվով հաստատված վճարում չկատարելու դեպքում վճարումը պարտավոր է իրականացնել հաստատող բանկը:

Չհաստատված ակրեդիտիվ (LC without confirmation)

Չհաստատված ակրեդիտիվով սահմանված վճարման պարտավորությունը կրում է միայն գնորդի (թողարկող) բանկը:

Հետ չկանչվող ակրեդիտիվ (Irrevocable LC)

Հետ չկանչվող ակրեդիտիվում նշված ժամկետներն ու պայմանները ենթակա չեն փոփոխման առանց արտահանողի (բենեֆիցիարի) համաձայնության:

Հետ կանչվող ակրեդիտիվ (Revocable LC)

Հետ կանչվող ակրեդիտիվում նշված պայմանները կարող են միակողմանիորեն փոփոխվել գնորդի կողմից: Քանի որ, այս ակրեդիտիվը լրացուցիչ ռիսկեր է պարունակում արտահանողի համար, այն հազվադեպ է կիրառվում:

Պահուստային ակրեդիտիվ (Standby LC)

Պահուստային ակրեդիտիվը ֆինանսական գործիք է, որով բանկը պարտավորվում է վճարել վաճառողին (մատակարարին) այն դեպքում, երբ գնորդը պայմանագրով սահմանված ժամկետում չի կատարում իր պարտավորությունները վաճառողի նկատմամբ:

Ակրեդիտիվի առավելությունները գնորդի (ներմուծողի) համար

  • զսպվում է ռիսկն անհայտ վաճառողների հետ գործարք իրականացնելիս,
  • ապրանքն առաքվում է նախքան գնորդի կողմից գումարի վճարումը,
  • վաճառողը չի ստանա համապատասխան վճարումը, եթե խախտի ապրանքի առաքման նախապես սահմանված վերջնաժամկետը և ապրանքը չառաքի պայմանավորված ժամկետում,
  • վճարումն իրականացվում է վաճառողի կողմից ապրանքն առաքելուց և ապրանքառաքման փաստաթղթերը ներկայացնելուց հետո, ինչը նվազագույնի է հասցնում գնորդի ռիսկերը,
  • փաստաթղթերը ստուգվում են Առևտրի Միջազգային Պալատի (ԱՄՊ) "Uniform Customs and Practice" (UCP 600) կանոններով:
  • Ակրեդիտիվի առավելությունները արտահանողի (վաճառողի) համար

  • քանի որ ակրեդիտիվի դեպքում վաճառողի հանդեպ վճարման պարտավորությունը գնորդից անցնում է Բանկին, վաճառողը կարող է վստահ լինել, որ ակրեդիտիվով սահմանված ժամկետում և պահանջված փաստաթղթերի ներկայացման դեպքում կստանա առաքված ապրանքի դիմաց վճարումը,
  • հաստատված ակրեդիտիվի դեպքում առկա է վճարման պարտավորության իրականացման հավելյալ հավաստում հաստատող բանկի կողմից,
  • վաճառողը հնարավորություն է ստանում միջազգային շուկայում հանդես գալ առավել մրցունակ պայմաններով՝ շնորհիվ վճարման ապահով եղանակի,
  • վաճառողը ստանում է առաքված ապրանքի դիմաց վճարումը մինչև ապրանքը գնորդին հասնելը:

Փաստաթղթային ակրեդիտիվի թողարկման և սպասարկման հիմնական պայմաններն ու սակագները

Ներմուծման ակրեդիտիվ

Ներմուծման ակրեդիտիվի դեպքում բանկը թողարկում է ակրեդիտիվ գնորդի (ներմուծողի) հանձնարարականի հիման վրա: Ներմուծման ակրեդիտիվը հանդիսանում է միջազգային առևտրային գործարքների իրականացման ամենատարածված գործիքներից մեկը:

*- Ներառում է միայն երրորդ բանկի կողմից գանձվող հաստատման սակագինը, ընդ որում այն դեպքում, եթե տվյալ սակագինը գերազանցում է միջանկյալ բանկի կողմից սահմանված նվազագույն սակագինը:

**-Որոշ դեպքերում, ելնելով թողարկվող ակրեդիտիվի գումարից, ժամկետից և/կամ այլ պայմաններից կարող է վճարվել ամսական կամ եռամսյակային կտրվածքով:

*** Ժամկետային ավանդի գրավադրմամբ:

Փաստաթղթային ակրեդիտիվը կարող է թողարկվել ինչպես Բանկում հաճախորդի հաշվին դրամական միջոցների սառեցման, այնպես էլ Բանկի կողմից ընդունելի այլ գրավի ապահովության միջոցով:

*- Ներառում է միայն երրորդ բանկի կողմից գանձվող հաստատման սակագինը, ընդ որում այն դեպքում, եթե տվյալ սակագինը գերազանցում է միջանկյալ բանկի կողմից սահմանված նվազագույն սակագինը:

**-Որոշ դեպքերում, ելնելով թողարկվող ակրեդիտիվի գումարից, ժամկետից և/կամ այլ պայմաններից կարող է վճարվել ամսական կամ եռամսյակային կտրվածքով:

*** Ժամկետային ավանդի գրավադրմամբ:

Փաստաթղթային ակրեդիտիվը կարող է թողարկվել ինչպես Բանկում հաճախորդի հաշվին դրամական միջոցների սառեցման, այնպես էլ Բանկի կողմից ընդունելի այլ գրավի ապահովության միջոցով:

* «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-Ի ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՂ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԳՆԱՀԱՏՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ http://www.armswissbank.am/am/individuals/fiz-loans/hipotek-loan/

* «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-Ի ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՂ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵԻ ՑԱՆԿ http://www.armswissbank.am/am/corporate-clients/insurance/

* Առաջնակարգ ապահովվածության դեպքում Բանկի կողմից կարող են մի շարք փաստաթղթեր չպահանջվել

  • Բանկը կարող է պահանջել հաճախորդից ապահովագրելու գրավադրվող գույքը:
  • Բանկի կողմից պահանջվող փաստաթղթերը լինում են պարտադիր /պ/ և ըստ պահանջի /ը/:
  • 10-15 կետերով նախատեսված փաստաթղթերը պահանջվում են տրանսպորտային կամ այլ հիմնական/շրջանառու միջոցների գրավադրման դեպքում:
  • **Անհրաժեշտության դեպքում, ՎԴ/ՀՍԴ ղեկավարի պահանջով, հաճախորդի կողմից ներկայացվում է տեղեկանք ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունից կամ բնակության վայրի համատիրությունից:

Արտահանման ակրեդիտիվ

Արտահանման ակրեդիտիվի դեպքում արտահանողի բանկը ծանուցում է հօգուտ իր հաճախորդի (արտահանողի) թողարկված ակրեդիտիվի վերաբերյալ:

Օբյեկտիվ գործոններ

Հաճախորդի փորձը ոլորտում, գործընկերոջ հետ համագործակցության փորձը, ֆինանսական հաշվետվությունների փաթեթը, բանկային հաշիվների շրջանառությունը, գործարքների հաճախականությունը, վարկային պատմությունը, գնորդի համար Բանկի գործընկեր կազմակերպության կողմից երաշխիքի տրամադրման պատրաստակամությունը և այլն.

Սուբյեկտիվ գործոններ

Հաճախորդի բիզնեսի ընդունելիությունը և համապատասխանությունը Բանկի քաղաքականությանը, հաճախորդի բիզնեսի թափանցիկությունը, կառավարման որակը, համագործակցության զարգացման հեռանկարները և այլն:

Ձեր կողմից պարտավորությունների չկատարման դեպքում գրավի հաշվին պարտավորությունները մարելու դեպքում Ձեր վարկային պարտավորությունները ծածկելու համար գրավը բավարար չլինելու դեպքում հնարավոր է պարտավորությունների մարում Ձեր այլ գույքի հաշվին (առկայության դեպքում):

Պայմանագրի գործողության ընթացքում քաղվածքների, դրանց կրկնօրինակների, տեղեկանքների և այլ տեղեկությունների տրամադրման պայմաններին, ժամկետներին և սակագներին ծանոթանալու համար տե՛ս «Իրավաբանական անձանց եվ անհատ ձեռներեցների հաշվի սպասարկում» էջը:

Բանկային երաշխիքներ

Բանկային երաշխիքը մի գործիքն է, որով բանկը պարտավորվում է վճարել վաճառողին (մատակարարին) այն դեպքում, երբ գնորդը պայմանագրով սահմանված ժամկետում չի կատարում իր պարտավորությունները վաճառողի նկատմամբ:

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ ՓԲԸ –ն տրամադրում ինչպես տեղական այնպես էլ միջազգային երաշխիքներ:

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ ՓԲԸ –ն իր հաճախորդներին առաջարկում է երաշխիքների հետևյալ տարատեսակները.

Կատարման երաշխիք:

Բանկը շահառուին երաշխավորում է երաշխիքային գումարի չափով փոխհատուցում այն դեպքում, եթե գործընկերը չի կատարում պայմանագրով նախատեսված իր պարտականությունները:

Կանխավճարի վերադարձման երաշխիք:

Շահառուին երաշխավորվում է իր կողմից վճարված կանխավճարի վերադարձը, եթե հրամանագրողը չի կատարում պայմանագրով նախատեսված իր պարտավորությունները (օրինակ` չի առաքում ապրանքը):

Տենդերային երաշխիք:

Տենդերը կազմակերպողին երաշխավորում է երաշխիքային գումարի չափով փոխհատուցում,եթե հրամանագրողը մրցույթում հաղթելու դեպքում հրաժարվում է կնքել պայմանագիրը կամ ի վիճակի չէ կատարել դրանով ամրագրված իր պարտավորությունները:

No.Պայման Բանկի ռեսուրսներով Միջազգային կազմակերպությունների և
արտասահմանյան գործընկերների առևտրի
ֆինանսավորման ծրագրերով
    Դրամակն միջոցների ապահովությամբ Այլ գրավի ապահովությամբ  
1.Ծառայության նպատակային օգտագործումը Ծառայությունների կամ ապրանքների մատակարարման, պայմանագրային պարտավորությունների կատարման (այդ թվում նաև կապալի պայմանագրերով) ապահովման նպատակով
2. Ժամկետը մինչև 36 ամիսմինչև 12 ամիս, առանձին դեպքերում` մինչև 24 ամիս
3. Երաշխիքի տրամադրման միանվագ միջնորդավճարը* 0.5%, նվազագույնը` 50,000 ՀՀ դրամ 50,000 ՀՀ դրամ
4. Տարեկան տոկոսադրույքը մինչև 2.0%*** մինչև 6%` առանց միջանկյալ բանկի հաստատման պայմանագրային՝ միջանկյալ բանկի հաստատումով ԱՄՆ դոլար/եվրո 3.0%- 4.75%1
5. «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի կողմից հօգուտ Բանկի Հաճախորդի թողարկված երաշխիքի հաստատում Առևտրի ֆինանսավորման ծրագրի շրջանակներում տարեկան 0,5%, նվազագույնը՝ 50,000 ՀՀ դրամ
6. Արժույթը ԱՄՆ դոլար, Եվրո, այլ ազատ փոխարկելի արժույթ
7. Տոկոսների վճարման կարգը Միանվագ**
8. Ապահովության տեսակը Դրամական միջոցներ (ժամկետային ավանդ) Անշարժ գույք, հիմնական միջոցներ, Բանկի համար ընդունելի երաշխավորություններ
9. Գրավի ապահովագրության պահանջ - Բանկի պահանջով, առնվազն երաշխիքի գումարի չափով
10. Երաշխիքի վաղաժամկետ մարման սակագին Պայմանագրային
11. Երաշխիքի, այդ թվում փոփոխության ծանուցում 25,000 ՀՀ դրամ
12. Երաշխիքի տրամադրման որոշումը կայացնելու ժամկետը Հաճախորդի կողմից երաշխիքի ձևակերպման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը ներկայացնելուց և գործարքի մեջ ներգրավված կողմերի վերջնական համաձայնությունը ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում

* Եթե երաշխիքի տրամադրման համար պահանջվում է երրորդ բանկի հաստատում կամ ծանուցում, ապա միջնորդավճարին կավելանա տվյալ բանկի միջնորդավճարը:

** Որոշ դեպքերում, ելնելով պահանջվող երաշխիքի գումարից, ժամկետից և/կամ այլ պայմաններից կարող է վճարվել ամսական կամ եռամսյակային կտրվածքով:

*** Ժամկետային ավանդի գրավադրմամբ:

No.Պայման Դրամական միջոցների ապահովածությամբ Այլ գրավի ապահովությամբ
1.Ծառայության նպատակային օգտագործումը Ծառայությունների կամ ապրանքների մատակարարման, պայմանագրային պարտավորությունների կատարման (այդ թվում նաև կապալի պայմանագրերով), մրցույթի մասնակցության ապահովման նպատակով
2. Ժամկետը մինչև 60 ամիս
3. Երաշխիքի տրամադրման միանվագ միջնորդավճարը 0.5%, նվազագույնը 25,000 ՀՀ դրամ, առավելագույնը 250,000 ՀՀ դրամ
4. Տարեկան տոկոսադրույքը մինչև 2% մինչև 4%
5. Տոկոսների վճարման կարգը Միանվագ կամ ամսական
6. Երաշխիքային նամակի պայմանների փոփոխում Մինչև 25,000 ՀՀ դրամ
7. Արժույթը ՀՀ դրամ կամ արտարժույթ
8. Ապահովության տեսակը Դրամական միջոցներ (ժամկետային ավանդ) Անշարժ գույք, հիմնական միջոցներ,Բանկի համար ընդունելի
9. Երաշխիքի տրամադրման որոշումը կայացնելու ժամկետըՀաճախորդի կողմից երաշխիքի ձևակերպման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը ներկայացնելուց և գործարքի մեջ ներգրավված կողմերի վերջնական համաձայնությունը ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում
10. Երաշխիքի տրամադրման պայմաններ 1. Ֆինանսական մոնիթորինգի համար անհրաժեշտ տեղեկատվություն չտրամադրելու պարագայում կիրառվում է բանկային երաշխիքի սպասարկման միջնորդավճար՝ տարեկան 0.2%-ի չափով, որը հաշվարկվում է բանկային երաշխիքի մնացորդի նկատմամբ և գանձվում է տարին երկու անգամ,
2. Բանկային երաշխիքը վարկի վերածվելու պարագայում վարկը կտրամադրվի 3 ամիս մարման ժամկետով, 24% տարեկան տոկոսադրույքով
3. Բանկը վերահսկողություն է կատարում տրամադրված բանկային երաշխիքի շրջանակներում ստացած դրամական միջոցների ծախսման ուղղությունների նկատմամբ՝ նպատակայնության խախտման դեպքում Հաճախորդից գանձելով ոչ նպատակային ծախսված գումարի 10%-ի չափով

1 ներառում է միայն երրորդ բանկի կողմից գանձվող հաստատման սակագինը, ընդ որում այն դեպքում, եթե տվյալ սակագինը գերազանցում է միջանկյալ բանկի կողմից սահմանված նվազագույն սակագինը:

Փաստաթղթային ինկասո

Միջազգային բանկային պրակտիկայում փաստաթղթային ինկասոյի գործառնությունները կարգավորվում են Առևտրի Միջազգային Պալատի (ԱՄՊ) "Uniform Rules for Collections" (URC522) կանոններով:

Գոյություն ունի փաստաթղթային ինկասոյի երկու ձև, որոնք սովորաբար սահմանվում են առևտրային պայմանագրի վճարման պայմաններով:

Փաստաթղթեր վճարման դիմաց

Ինկասոյի այս ձևի համաձայն, վաճառողի բանկը լիազորում է գնորդի բանկին` տրամադրել ապրանքների սեփականությունը հավաստիացնող փաստաթղթեր` միայն գնորդի կողմից այդ ապրանքների դիմաց վճարումն իրականացնելուց հետո:

Փաստաթղթեր ակցեպտի դիմաց

Ինկասոյի այս ձևը կիրառվում է, երբ գնորդի և վաճառողի միջև առկա է պայմանավորվածություն վճարման հետաձգման վերաբերյալ: Գնորդը գրավոր պարտավորության դիմաց ստանում է ապրանքների սեփականությունը հավաստիացնող փաստաթղթերը` հետագայում այդ ապրանքների դիմաց վճարումն իրականացնելու պայմանով:

Սակագներ