Նախագծային ֆինանսավորում

Եթե նպատակ ունեք ընդլայնել Ձեր գործող բիզնեսը կամ իրագործել նոր բիզնես մտահաղացումներ, ապա Ձեր նախագծերի երկարաժամկետ ֆինանսավորման համար առաջարկում ենք նախագծային ֆինանսավորման գործիքը՝ վարկի մինչև 12 տարի մարման ժամկետով:

Ի տարբերություն ավանդական բիզնես վարկերի դեպքում գործող հիմնական պահանջի՝ այն է գործունեության առնվազն 6 ամիս ժամկետ, նախագծերի ֆինանսավորման գործիքը նախատեսված է նոր բիզնես ծրագրեր/նախագծեր ֆինանսավորելու համար:

Կարևորելով վերականգնվող էներգիայի և էներգախնայող տեխնոլոգիաների զարգացումը Հայաստանում՝ Բանկը սերտորեն համագործակցում է միջազգային ֆինանսական կառույցների հետ, մասնավորապես ՎԶԵԲ-ի հետ GEFF էներգաարդյունավետության ծրագրի շրջանակում, KFW բանկի հետ ԳՀՀ «Էներգաարդյունավետություն ՓՄՁ-ների համար» և ՎԷԶԾ ծրագրերի շրջանակներում, և հաճախորդներին առաջարկում ֆինանսավորման մրցակցային պայմաններ:

Վարկի տրամադրման համար պոտենցիալ հաճախորդը պետք է բանկի համար վստահելի և ընդունելի անձ հանդիսանա և համապատասխանի առնվազն հետևյալ պահանջներին.

  • Տիրապետի բիզնեսի վարման բավարար փորձի և գիտելիքների,
  • Ունենա դրական վարկային պատմություն,
  • ներկայացնի առավելագույնս հիմնավորված և կշռադատված բիզնես ծրագիր,
  • պատրաստ լինի Նախագծի իրականացման համար սեփական միջոցներ ևս ներդնել,
  • պատրաստ լինի առաջարկել բանկից ստացվող վարկի համար բավարար երաշխիքներ կամ ապահովության այլ միջոցներ և այլն:

Շատ կարևոր է նաև տվյալ Նախագծի համապատասխանի

  • բանկի կողմից որդեգրած սկզբունքներին և քաղաքականություններին (այդ թվում նաև բնապահպանական)
  • գործող բոլոր օրենսդրական պահանջներին:

Նախագծերի ֆինանսավորման շրջանակում վարկային միջոցները տրամադրվում են փուլերով` ըստ բիզնեսի ստեղծման և զարգացման անհրաժեշտության: Յուրաքանչյուր մասնաբաժին տրամադրելուց առաջ բանկի աշխատակիցները ստուգում են

  • նախկինում ստացված մասնաբաժինների ծախսման/ օգտագործման համապատասխանությունը ծրագրով նախատեսված նպատակներին,
  • միջոցների ծախսման արդյունավետությունը,
  • ծրագրով նախատեսված հիմնադիրների/ նախաձեռնողների կողմից ներդրումների իրականացումը,
  • իրականացվող աշխատանքների համապատասխանությունը օրենսդրության պահանջներին և այլն:
Պայման Վարկ
Նվազագույն/ Առավելագույն գումարը 20,000,000 - 3,000,000,000 ՀՀ դրամ կամ համարժեք այլ արժույթ
Նվազագույն/ Առավելագույն ժամկետ/տարի 1-12
Առավելագույն արտոնյալ ժամկետ/տարի 2
  Անվանական տոկոսադրույք1
ՀՀ դրամով ֆիքսված տոկոսադրույք
Փոփոխական տոկոսադրույք (25-րդ ամսից սկսած)2
14.00- 16.00%
13.25- 14.00%
ԱՄՆ դոլարով ֆիքսված տոկոսադրույք
Փոփոխական տոկոսադրույք (25-րդ ամսից սկսած) 2
9.50- 11.00%
9.00- 10.50%
Եվրոյով ֆիքսված տոկոսադրույք
Փոփոխական տոկոսադրույք (25-րդ ամսից սկսած)2
8.00- 9.50%
7.00- 8.00%
ԳՀՀ ՎԷԶԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ
Արժույթ ՀՀ դրամ
Տարեկան անվանական տոկոսադրույք - ֆիքսված ՀՀ դրամ - 8.0% - 9.5%
Նվազագույն / Առավելագույն ժամկետ` տարի 1-7 տարի
Առավելագույն արտոնյալ ժամկետ/ամիս Մինչև 1 տարի
Վարկի տրամադրման միջնորդավճար 0.5 %
Հատուկ պայմաններ • Հաճախորդը պետք է համապատասխանի Ծրագրով սահմանված ՇՄՍՊ ընթացակարգերին
• Ծրագրով սահմանված դեպքոերում անհրաժեշտ է նաև Նախագծի վերաբերյալ Ծրագրի խորհրդատուի դրական եզրակացությունը
ԳՀՀ «ԷՆԵՐԳԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ ՓՄՁ-ՆԵՐԻ ՀԱՄԱՐ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ
Վարկի նվազագույն/առավելագույն գումար 1,000,000 ՀՀ դրամից մինչև 1,000,000,000 ՀՀ դրամ
Թիրախային ընկերությունների սեգմենտ ՀՀ օրենսդրությամբ սահմանվող ՓՄՁ դասակարգման չափանիշներին բավարարող ընկերություններ
ՀՀ դրամով ֆիքսված անվանական տոկոսադրույք 9,00%-10,00%
Առավելագույն ժամկետ/տարի 7
Առավելագույն արտոնյալ ժամկետ/ամիս 6
Հատուկ նշումներ Ծրագրի շրջանակներում ֆինանսավորման ենթակա չեն սպառողական վարկերը, հիփոթեքային վարկերը՝ նախատեսված բնակության համար նախատեսված անշարժ գույքի ձեռքբերման և վերանորոգման համար, ոչ մասնավոր շահառուներին ( որոնք տիրապետում են 50 տոկոսը չգերազանցող Հայաստանի ռեզիդենտ սեփականտերերի մասնաբաժնով ) տրամադրվող վարկերը, դրամախաղային գործունեությանը առընչվող վարկերը, արժեթղթերի և արտարժույթի առուվաճառքի հետ առընչվող վարկերը, Վարկառուի տնտեսական գործունեության հետ ուղղակիորեն չկապված ավտոմեքենաների ձեռք բերումը, այլ բանկերի կամ ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ պարտավորությունների վերաֆինանսավորումը, IFC-ի բացառությունների ցանկում նշված գործունեությունները, հարկերի, տուրքերի, ինչպես նաև մաքսային վճարների իրականացման նպատակով վարկերը։
Որոշ նախագծերի էներգաարդյունավետության գնահատման նպատակով իրականացվում է համապատասխան էնեգաաուդիտ
ՎԶԵԲ-ի GCF-GEFF ARMENIA ԷՆԵՐԳԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ
Նվազագույն/ Առավելագույն գումարը 30,000 - 3,000,000 ԱՄՆ դոլար
Նվազագույն/ Առավելագույն ժամկետ/տարի 2-5
Առավելագույն արտոնյալ ժամկետ/ամիս 1
  Անվանական տոկոսադրույք
ԱՄՆ դոլարով ֆիքսված տոկոսադրույք 8.50- 9.50%,
Հատուկ պայմաններ - Ծրագրի ներքո բոլոր ներդրումները պետք է ուղղված լինեն էներգախնայողության/ռեսուրսի խնայողության բարձրացմանը /ածխաթթու գազի արտանետման կրճատում նվազագույնը 20 տոկոսի չափով կամ ապահովեն ջրային ռեսուրսի 20% և ավել խնայողություն/ և բավարարեն Ծրագրով սահմանված պայմաններին,
- Էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի ոլորտներում ներդրումների խրախուսման նպատակով որոշ նախագծերի համար (ոչ արդյունաբերական արևային ՖՎ էլեկտրակայանների, արևային ջրատաքացուցիչների, կենսագազի արտադրության և երկրաջերմային էներգիայի կայանների ձեռքբերում/կառուցում) Ծրագրի կողմից կարող է տրամադրվել դրամաշնորհ ներդրումային ծախսերի առանց ԱԱՀ արժեքի մինչև 20 տոկոսի չափով, որը որոշվում է Ծրագրի խորհրդատուների կողմից իրականացվող ուսումնասիրությունների արդյուքների հիման վրա:
- Ծրագրի ներքո չեն կարող ֆինանսավորվել ՎԶԵԲ-ի բացառությունների ցանկով սահմանված գործունեություն իրականացնող կազմակերպությունները: Ծրագրի ներքո ֆինանսավորման ենթական չեն նաև հողի գնումը, կարճաժամկետ ներդրումները անշարժ գույքի ոլորտում (օրինակ` բնակելի կառուցապատումը, վերաֆինանսավորումները), ինչպես նաև ՀՀ տարածքից դուրս իրականացվող ներդրումները:
% հաշվարկման կարգը %-ը հաշվարկվում է վարկի գումարի նվազող մնացորդի նկատմամբ` հիմք ընդունելով տարին 365 օր։ ՎԶԵԲ Ծրագրերի համար՝ 360 օր
Տրամադրման եղանակը անկանխիկ
Մարման կարգը ամսական անուիտետային/ հավասարաչափ վճարներ, սեզոնային գրաֆիկ, հնարավոր է վարկի գումարի մարման արտոնյալ ժամանակաշրջան մինչև 24 ամիս։ Վարկի տոկոսագումարները վճարվում են ամսական պարբերականությամբ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ» (R2E2)-Ի ԿԱՅՈՒՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ
ԱրժույթՀՀ դրամ
Առավելագույն գումար40,000,000 ՀՀ դրամ
Տարեկան տոկոսադրույքՍկսած 9.0%-ից
Առավելագույն ժամկետՄինչև 96 ամիս
Արտոնյալ ժամկետՄինչև 12 ամիս
Թիրախային ոլորտներՀամայնք,
Ֆիզիկական անձ,
Իրավաբանական անձ
Հիմնական ուղղություններԷներգախնայող միջոցառումներ,
Վերականգնվող էներգիայի սարքավորումներ,
Էներգախնայող սարքավորումների ձեռք բերում
Վարկային գործիքի տեսակՎարկ, Չվերականգնվող վարկային գիծ
Վարկի տրամադրման միջնորդավճար0․5%
Այլ պայմաններ- Ծրագրերը պետք է ունենան էներգաարդյունավետության 15% և բարձր ցուցանիշ,
-Իրավաբանական անձնանց ծրագրերը ֆինանսավորվում են նախագծի արժեքի մինչև 80%-ի չափով, սակայն ոչ ավել, քան 40,000,000 ՀՀ դրամ,
-Վարկավորումը իրականացվում է միայն «Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամ» (R2E2)-ի կողմից ծրագրի վերաբերյալ դրական եզրակացության առկայության դեպքում
Տրամադրման եղանակըԱնկանխիկ

1- Արտահանող ընկերություններին տրամադրվում են հավելյալ զեղջեր և արտոնություններ

2- Փոփոխական դրույքաչափով տոկոսադրույք սահմանելիս Բանկը յուրաքանչյուր դեպքում պայմանագրով սահմանում է փոփոխական հիմնական ցուցանիշը (ՀՑ), որի փոփոխությամբ պայմանավորված են լինելու հետագա դրույքաչափի փոփոխությունները, ինչպես նաև բանկի մարժան՝ հաստատուն բաղադրիչը: Փոփոխական հիմնական ցուցանիշների սահմանման և տոկոսադրույքի վերանայման կանոնները հետևյալն են՝

  • ՀՀ դրամով վարկերի դեպքում 25-144 ամիսների համար ՀՑ1*(հիմնական ցուցանիշ), +(1.50%-3.00%), հիմնական ցուցանիշի անհասանելիության դեպքում ՀՑ11(երկրորդային ցուցանիշ)+(4.00%-5.00%)
  • ՀՑ1-ն (Հիմնական ցուցանիշ ՀՀ դրամով տրամադրվող վարկերի համար) ՀՀ պետական արժեկտրոնային 6 ամսվա պարտատոմսերի մինչև մարում եկամտաբերության կորի տոկոսադրույքն է, որն արտացոլվում է https://www.cba.am/am/SitePages/fmofinancialmarkets.aspx էջում: Եթե հիմնական ցուցանիշը դառնում է անհասանելի, և անհնարին է դառնում լողացող տոկոսադրույքի սահմանումը հաջորդ ժամանակահատվածի համար, ապա հիմք է ընդունվում երկրորդային ցուցանիշը՝ ՀՏ21, որն իրենից ներկայացնում է ՀՀ ԿԲ-ի կողմից հրապարակվող ՀՀ առևտրային բանկերի կողմից ներգրավված 181 օրից-1 տարի ժամկետայնությամբ դրամային ավանդների միջին կշռված տոկոսադրույքը, որն արտացոլվում է https://www.cba.am/am/SitePages/statmonetaryfinancial.aspx - Էջում:
  • Վարկի լողացող տոկոսադրույքը ՀՀ դրամի դեպքում` կարող է փոփոխվել (բարձրանալ կամ նվազել) հաստատված տոկոսադրույքից առավելագույնը 4%-ով (առավելագույն և նվազագույն շեմ):
  • ԱՄՆ դոլարով վարկերի դեպքում 25-144 ամիսների համար ՀՑ2* (հիմնական ցուցանիշ) + (4.25%-6.00%), հիմնական ցուցանիշի անհասանելիության դեպքում ՀՑ21(երկրորդային ցուցանիշ) + (6.25%-8.00%)
  • ԱՄՆ Գանձապետական ուղենիշային պարտատոմսերի 6 ամսվա մինչև մարում եկամտաբերության կորի տոկոսադրույքը, որն արտացոլվում է https://www.treasury.gov/resource-center/data-chart-center/interest-rates/Pages/TextView.aspx?data=yield էջում: Եթե հիմնական ցուցանիշը դառնում է անհասանելի, և անհնարին է դառնում լողացող տոկոսադրույքի սահմանումը հաջորդ ժամանակահատվածի համար, ապա հիմք է ընդունվում երկրորդային ցուցանիշը՝ ՀՏ21 որն իրենից ներկայացնում է ՀՀ ԿԲ-ի կողմից հրապարակվող ՀՀ առևտրային բանկերի կողմից ներգրավված 181 օրից մինչև 1 տարի ժամկետայնությամբ դոլարային ավանդների միջին կշռված տոկոսադրույքը, որն արտացոլվում է https://www.cba.am/am/SitePages/statmonetaryfinancial.aspx - Էջում։
  • Վարկի լողացող տոկոսադրույքը ԱՄՆ դոլարի դեպքում` կարող է փոփոխվել (բարձրանալ կամ նվազել) հաստատված տոկոսադրույքից առավելագույնը 3%-ով (առավելագույն և նվազագույն շեմ):
  • Եվրոյով վարկերի դեպքում25-144 ամիսների համար ՀՑ3 (հիմնական ցուցանիշ) + (48.50%-510.750%) հիմնական ցուցանիշի անհասանելիության դեպքում ՀՑ31(երկրորդային ցուցանիշ) +(58.00%5-610.250%)
  • ՀՑ3-ն (Հիմնական ցուցանիշ Եվրոյով տրամադրվող վարկերի համար) Եվրոպական դրամական շուկայի ինստիտուտի կողմից (EMMI) 6 ամսվա համար ԵՎՐՈ-ով եվրագոտու միջբանկային առաջարկվող դրույքը որն արտացոլվում է https://www.emmi-benchmarks.eu/euribor-org/euribor-rates.html էջում կամ Արմսվիսբանկ ՓԲԸ տնային կայքէջում: Եթե հիմնական ցուցանիշը դառնում է անհասանելի, և անհնարին է դառնում լողացող տոկոսադրույքի սահմանումը հաջորդ ժամանակահատվածի համար, ապա հիմք է ընդունվում երկրորդային ցուցանիշը՝ ՀՑ31, որն իրենից ներկայացնում է Եվրոմիության Գանձապետական ուղենիշային պարտատոմսերի 6 ամսվա մինչև մարում եկամտաբերության կորի տոկոսադրույքը, որն արտացոլվում է https://www.ecb.europa.eu/stats/financial_markets_and_interest_rates/euro_area_yield_curves/html/index.en.html էջում։
  • Վարկի լողացող տոկոսադրույքը Եվրոյի դեպքում` կարող է փոփոխվել (բարձրանալ կամ նվազել) հաստատված տոկոսադրույքից առավելագույնը 2%-ով (առավելագույն և նվազագույն շեմ):
  • Փոփոխական տոկոսադրույքով տրամադրվող վարկերի տոկոսադրույքները, անկախ տրամադրման ամսաթվից, ենթակա են վերանայման կես տարին մեկ՝ փետրվար և հուլիս ամիսների առաջին աշխատանքային օրը, ժամը 12.00 դրությամբ գործող դրույքին համապատասխան, ընդ որում, փոփոխությունն ուժի մեջ է մտնում վերջինիս մասին հաճախորդին ծանուցելուց 7 աշխատանքային օր հետո։ Որոշ դեպքերում, պայմանագրով կարող են սահմանվել տոկոսադրույքի վերանայման այլ ժամկետներ:
   
Ապահովությունը անշարժ գույք, հիմնական և շրջանառու միջոցներ, բաժնեմասեր/ բաժնետոմսեր, երրորդ անձանց երաշխավորություններ
Վարկ/գրավ առավելագույն սահմանաչափ 70%
Կանխավճար/ Նախագծին սեփական մասկանցության չափ Նախագծերի ֆիննասնավորման դեպքում սեփական ներդրումների մեծությունը պետք է կազմի ընդհանուր ներդրումների առնվազն 30 տոկոսը
Գրավի ապահովագրության պահանջ բանկի պահանջով, առնվազն վարկի մնացորդի չափով
Ապահովագրության մոտավոր տարեկան ծախսը / % • Անշարժ գույքի տարեկան ապահովագրավճարը կազմում է գույքի արժեքի 0,15-0,3 տոկոսը
• Սարքավորումների համար տարեկան ապահովագրավճարը կազմում է գույքի արժեքի 0.2-0.5 տոկոսը,
• Շրջանառու միջոցների համար տարեկան ապահովագրավճարը կազմում է գույքի արժեքի 0.3-0.5 տոկոսը,
• Տրանսպորտային միջոցների համար տարեկան ապահովագրավճարը սկսվում է տրանսպորտային միջոցի արժեքի 2,5 տոկոսից:
Գրավի գնահատում Ըստ պահանջի՝ բանկի հետ համագործակցող անկախ գնահատող կազմակերպության կողմից
Գրավի գնահատման մոտավոր ծախս յուրաքանչյուր գույքային միավորի համար • Բնակելի հատվածի գույքի գնահատման համար սկսած 15,000 ՀՀ դրամից
• Ոչ բնակելի հատվածի գույքի գնահատման համար՝ սկսած 25,000 ՀՀ դրամից
• Տրանսպորտային միջոցների գնահատման համար՝ սկսած 8,000 ՀՀ դրամից
մանրամասն տեղեկատվություն ստանալու համար տես Բանկի հետ համագործակցող մասնագիտացված գնահատող կազմակերպությունների ցանկը

«Արմսվիսբանկ» ՓԲԸ-ի հետ համագործակցող մասնագիտացված գնահատող կազմակերպությունների ցանկ
Կազմակերպություն Հեռախոս Հասցե Էլ. հասցե
«ԱԿՑԵՌՆ-ԷԼԻՏԱ» ՍՊԸ + (374 10) 27 76 62
+ (374 91) 27 76 62
ք. Երևան, Վաղարշյան 12 շենք [email protected]
«ԱՄԻՆՏԱՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ + (374 10) 43 27 76
+ (374 96) 43 22 76
ք. Երևան, Արցախի փող. 23/6 շենք [email protected]
«ԱՐ ՎԻ ԷՄ ՔՈՆՍԱԼՏ» ՍՊԸ + (374 10) 54 64 90
+ (374 98) 94 44 49
ք. Երևան, Տպագրիչների փող., 114 շենք [email protected]
«ԱՓԹԱՅՄ» ՍՊԸ + (374 60) 53 53 71
+ (374 98) 53 53 14
ք. Երևան, Եկմալյան փող., 6 շենք, 5-րդ հարկ
(«Բիզնես Պալե»-ի շենքում)
[email protected]
«Ա. Գ. ԲՈՐՍԱ» ՍՊԸ + (374 10) 25 18 18 ք. Երևան, Ն. Զարյան, 22 շենք, 3-րդ հարկ [email protected]
«ԲԻԼԴԱՓ» ՍՊԸ + (374 55) 54 71 60 ք. Երևան, Զաքյան 5 շենք, գրասենյակ 1 [email protected]
«ԲԻԼԻՎ» ՍՊԸ + (374 94) 22 11 11 ք. Երևան, Մաշտոց պող., 9-14 շենք [email protected]
«ԳԱՌԴԻ» ՍՊԸ + (374 95) 52 05 90 ք. Երևան, Թումանյան 8 շենք, 317 սենյակ [email protected]
«ԿՈՍՏ ԿՈՆՍԱԼՏ» ՍՊԸ + (374 10) 54 48 82 ք. Երևան, Փավստոս Բուզանդի փող.,
1 շենք, 51 տարածք
[email protected]
«ՕԼԻՎԵՐ ԳՐՈՒՊ» ՍՊԸ + (374 10) 54 27 40 ք. Երևան, Թումանյան 8 շենք [email protected]
«ՎԻ ԷՄ ԱՐ ՓԻ» ՍՊԸ + (374 10) 58 87 97 ք. Երևան, Վարդանանց 8 շենք [email protected]
«ԻՆԷՔՍ» ՍՊԸ + (374 77) 51 81 16
+ (374 55) 51 81 15
ք. Երևան, Օրբելի եղբայրների փող,
45 շենք, 403 գրասենյակ
[email protected]
«ՖԻՆԼՈՈՒ» ՍՊԸ + (374 10) 50 60 00
+ (374 91) 91 11 55
ք. Երևան, Նալբանդյան փող, 50 շենք, բն.3 [email protected]

Ներբեռնել

   
Տրամադրման միջնորդավճար` Նվազագույն վճարը
վճարվում է վարկային հայտը ներկայացնելու պահին: Վարկը հաստատվելու դեպքում լրացվում է պակաս վճարված գումարը, իսկ մերժվելու դեպքում` վերադարձվում է առանց որևիցե պահումների
• 0.5%, նվազագույնը 100,000 դրամ
Վարկի գումարի մարման կետանցի դեպքում օրական տույժ` % մարման ենթակա գումարից 0.1%
Տոկոսագումարի մարման կետանցի դեպքում օրական տույժ` % մարման ենթակա գումարից 0.1%
Ժամկետանց վարկի գումարի նկատմամբ հաշվարկվող տոկոսադրույք նախատեսված է ՀՀ Քաղ. Օրենսգրքի 411 hոդվածի պահանջներով
Վաղաժամկետ մարման դեպքում տույժ մարվող գումարից (վարկային գծի դեպքում տույժը հաշվարկվում է սահմանաչափի գումարից) Մինչև վարկի պայմանագրային ժամկետի 1/2 – 3% չափով, վարկի պայմանագրային ժամկետի 1/2 լրանալուց հետո– 1% չափով
Մոնիթորինգի գործողություններին խոչընդոտելու դեպքում` տուգանք 100,000 ՀՀ դրամ
Վարկի գումարը կամ դրա մի մասը ոչ նպատակային օգտագործելու դեպքում` տույժ Ոչ նպատակային օգտագործած գումարի 10%-ի չափով
Գործող պայմանագրի (վարկային, գրավի, բանկային երաշխիքի տրամադրման, այլ) պայմանների փոփոխություն/ վերանայում Մինչև 50,000 դրամ
Գործող պայմանագրի փոփոխություն են համարվում առնվազն հետևյալ դեպքերը, եթե այլ դեպքերի համար առանձին որոշում չկայացվի Բանկի Վարկային Կոմիտեի կողմից`
• վարկային այմանագրով սահմանված մարումների ժամանակացույցի վերանայումը, եթե նշվածի համար նախատեսված չէ վաղաժամկետ մարման համար սահմանված տույժի վճարում,
• հաճախորդի դիմումի համաձայն վարկային պայմանագրի այլ պայմանների (տոկոսադրույք, վարկի նպատակ, տարամադրման եղանակ և այլն) փոփոխությունը,
• հաճախորդի դիմումի համաձայն ապահովության, այդ թվում` գրավի կամ երաշխավորության պայմանագրի հիմնական պայմանների փոփոխությունը, գրավի կամ երաշխավորության վաղաժամկետ ամբողջական կամ մասնակի ազատումը և այլն,
սակագինը չի տարածվում այն պայմանագրերի փոփոխության վրա,
որոնց փոփոխությունը մեկ այլ պայմանագրի փոփոխության հետևանք է:
   
Վարկի տրամադրման որոշումը կայացնելու ժամկետը հաճախորդի կողմից պահանջվող բոլոր փաստաթղթերը բանկին տրամադրելուց 20 աշխատանքային օրվա ընթացքում
Վարկի տրամադրման որոշման մասին հաճախորդին տեղեկացում 2 աշխատանքային օր
Վարկը փաստացի տրամադրելու ժամկետը հաճախորդի կողմից վարկի ձևակերպման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը ներկայացնելուց 3 աշխատանքային օրվա ընթացքում
Հաստատված/ դեռ չտրամադրված վարկի պայմանների վերանայում Մինչև 50,000 դրամ
Գրավի ձևակերպում ● նոտարական վճար – միանվագ 13.000-25.000 ՀՀ դրամ` անշարժ գույքի դեպքում,
● անշարժ գույքի գրավի իրավունքի գրանցման վճար` առավելագույնը 26.000 ՀՀ դրամ
● Տրանսպորտային միջոցի գրավադրման դեպքում կատարվող վճար (միասնական տեղեկանքի և շարժական գույքի գրավադրման համար) – միանվագ 5.000 ՀՀ դրամ
N 1.Ընդհանուր փաստաթղթեր Նշումներ  
1. Դիմում-հայտ Բանկի կողմից սահմանված ձևով պ
2. Կանոնադրություն պատճեն պ
3. Տնօրենիև հիմնադիրների (մասնակիցների) անձը հաստատող փաստաթուղթ (Անձնագիր/նույնականացման քարտ և այլն), սոց. քարտ կամ հանրային ծառայությունների համարանիշ (առկայության դեպքում, իսկ բացակայության դեպքում՝ համապատասխան տեղեկանք), ինչպես նաև հայտարարություն փաստացի բնակության վայրի վերաբերյալ** (տիպօրինակը տրամադրվում է բանկում) Պատճեններ / հիմնադիրների (մասնակիցների) դեպքում ըստ պահանջի/ պ
4. Ֆինանսական տեղեկատվություն` վարկային վերլուծաբանի կողմից պահանջվող ձևաչափով (օրինակ՝ ֆինանսական վիճակի մասին, ֆինանսական արդյունքների մասին, դրամական հոսքերի մասին) վերջին 2 հաշվետու ժամանակաշրջանների համար պատճեն պ
5. Այլ բանկերում ունեցած հաշիվների շարժեր (վերջին 12 ամիսների համար) բնօրինակ ը
6. Գործող վարկային, գրավի և այլ պայմանագրեր պատճեն ը
7. Գործունեության իրականացման վայրի սեփականության վկայական կամ վարձակալական պայմանագիր պատճեն ը
8. Բիզնես ծրագիր կամ տեխնիկա-տնտեսական հիմնավորում բնօրինակ ը
9. Լիցենզիա (լիցենզավորված գործունեության դեպքում) պատճեն պ
10. ՊԵԿ ներկայացվող հաշվարկներ և հաշվետվություններ`շահութահարկի հաշվարկ, ԱԱՀ-ի հաշվարկ, շրջանառության, եկամտային հարկի հաշվարկ, աուդիտի պաշտոնական եզրակացություն և այլն(ըստ հաճախորդի գործունեության բնույթի) Պատճեն /օրենքով սահմանված կարգով պարտադիր աուդիտի ենթակա կազմակերպությունները ներկայացնում են ֆինանսական հաշվետվությունների փաթեթը և աուդիտի եզրակացությունը/ ը
11. Տեղեկանք պետական բյուջեի նկատմամբ պարտավորությունների վերաբերյալ բնօրինակ ը
12. Այլ փաստաթղթեր (շինարարական, կապալի պայմանագրեր, ապրանքների իրացման, ծառայությունների մատուցման պայմանագրեր, հաշիվ /ապրանքագրեր, հիմնական միջոցների, հումքի ձեռքբերման պայմանագրեր, հաշիվ /ապրանքագրեր)   ը
13. Վերադաս կամ իրավասու մարմնի (Խորհրդի կամ Ընդհանուր ժողովի, միակ մասնակցի) որոշումը (որոշման քաղվածքը)` վարկ ստանալու և/կամ որպես ապահովվածություն առաջարկվող գրավի առարկան գրավադնելու վերաբերյալ բնօրինակ պ
14. Տեղեկանք իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունից՝ ընկերության մասնակիցների կազմի, տնօրենի, ինչպես նաև կանոնադրության մեջ կատարված փոփոխությունների վերաբերյալ բնօրինակ /պահանջվում է Բանկի կողմից այն դեպքում, երբ հնարավոր չէ առցանց հարցման միջոցով ընկերության մասին ստանալ տեղեկատվություն գործակալությունից/ ը
15. Բաժնետիրական ընկերությունների դեպքում` քաղվածք հաշվի օպերատորից՝ ընկերության բաժնետերերի կազմի վերաբերյալ բնօրինակ ը
N 2.Գրավադրման համար անհրաժեշտ փաստաթղթեր Նշումներ  
1. Գրավադրվող գույքի սեփականության վկայական պատճեն պ
2. Գրավադրվող գույքի սեփականատիրոջ և/կամ երաշխավորի (ների) անձը հաստատող փաստաթուղթ (Անձնագիր/նույնականացման քարտ և այլն), ինչպես նաև հանրային ծառայությունների համարանիշ (առկայության դեպքում, իսկ բացակայության դեպքում՝ համապատասխան տեղեկանք), ինչպես նաև հայտարարություն փաստացի բնակության վայրի վերաբերյալ** (տիպօրինակը տրամադրվում է բանկում) պատճեն պ
3. Գրավադրվող գույքի սեփականատիրոջ (ների) կնոջ/ամուսնու անձը հաստատող փաստաթուղթ (Անձնագիր/նույնականացման քարտ և այլն), ինչպես նաև հանրային ծառայությունների համարանիշ (առկայության դեպքում, իսկ բացակայության դեպքում՝ համապատասխան տեղեկանք), ինչպես նաև հայտարարություն փաստացի բնակության վայրի վերաբերյալ** (տիպօրինակը տրամադրվում է բանկում) պատճեն պ
4. Գրավադրվող գույքի սեփականատիրոջ (ների) ամուսնության վկայական պատճեն պ
5. Գրավադրվող գույքի սեփականատեր կազմակերպության իրավաբանական փաթեթ և տնօրենի անձը հաստատող փաստաթուղթ պատճեն պ
6. Տեղեկանք իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունից /հաշվի օպերատորից գրավադրվող գույքի սեփականատեր կազմակերպության կանոնադրությունում, մասնակիցների ու տնօրենի կազմում փոփոխությունների վերաբերյալ բնօրինակ /եթե պետռեգիստրի տեղեկանքը բանկը ստանում է առցանց հարցման միջոցով, ապա այն չի պահանջվում հաճախորդից/ ը
7. Գրավադրվող գույքի սեփականատեր կազմակերպության վերադաս մարմնի որոշում գրավադրման վերաբերյալ բնօրինակ պ
8. Գրավադրվող գույքի գնահատման հաշվետվություն Սկզբնական փուլում հնարավոր է ներկայացնել տեղեկանքի ձևով պ
9. Գույքի քարտեզագրման հաշվետվություն Բնօրինակ /պահանջվում է հողատարաքծների գրավադրման պարագայում/ պ
10. Տրասպորտային միջոցի հաշվառման վկայագիր/ տեխ. անձնագիր պատճեն պ
11. Տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական պատճեն /ներկայացվում է Վարկային կոմիտեի կողմից վարկը հաստատվելուց հետո/ պ
12. Տրանսպորտային միջոցի օտարման նկատմամբ սահմանափակումների վերաբերյալ տեղեկանք բնօրինակ /ներկայացվում է Վարկային կոմիտեի կողմից վարկը հաստատվելուց հետո/ պ
13. Գրավադրվող հիմնական միջոցների ցանկ Նշելով անվանումը, քանակը, մակնիշը, արտադրության տարեթիվը, արտադրող երկիրը, սերիական համարը պ
14. Հիմնական միջոց(ներ)ի տեխնիկական անձնագիր (գրեր) պատճեն պ
15. Գրավադրվող շրջանառու միջոցների ցանկը Նշելով անվանումը, չափի միավորը, քանակը, գինը, գումարը պ
16. Համաձայնություն գրավի առարկայի վարձակալներից բնօրինակ /ներկայացվում է Վարկային կոմիտեի կողմից վարկը հաստատվելուց հետո/ ը
17. Գրավադրվող գույքի ապահովագրման վկայագիր/գրեր պատճեն /ներկայացվում է Վարկային կոմիտեի կողմից վարկը հաստատվելուց հետո/ ը
18. Այլ փաստաթղթեր (գրավադրվող գույքի ձեռք բերման հիմքեր, գրավատուների կողմից տրված լիազորագրեր, կնոջ/ ամուսնու կողմից նոտարական կարգով հաստատված համաձայնություններ) բնօրինակ /պատճեն ը


* Առաջնակարգ ապահովվածության դեպքում Բանկի կողմից կարող են մի շարք փաստաթղթեր չպահանջվել


- Բանկը կարող է պահանջել հաճախորդից ապահովագրելու գրավադրվող գույքը:
- Բանկի կողմից պահանջվող փաստաթղթերը լինում են պարտադիր /պ/ և ըստ պահանջի /ը/:
- 10-15 կետերով նախատեսված փաստաթղթերը պահանջվում են տրանսպորտային կամ այլ հիմնական/շրջանառու միջոցների գրավադրման դեպքում:
**Անհրաժեշտության դեպքում, ՎԴ/ՀՍԴ ղեկավարի պահանջով, հաճախորդի կողմից ներկայացվում է տեղեկանք ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունից կամ բնակության վայրի համատիրությունից:

- ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՁԵՐ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ ԿՈՒՏԱԿՎՈՒՄ ԵՆ ՏՈՒՅԺԵՐ:

- ԺԱՄԿԵՏԱՆՑ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՐՄԱՆ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՄԱՐՎՈՒՄ ԵՆ ԿՈՒՏԱԿՎԱԾ ՏՈՒՅԺԵՐԸ, ԱՅՆՈՒՀԵՏԵՎ՝ ԿՈՒՏԱԿՎԱԾ ԲԱՆԿԱՅԻՆ ՏՈԿՈՍԻ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԸ, ԱՅՆՈՒՀԵՏԵՎ՝ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ, ՈՐԻՑ ՀԵՏՈ՝ ՄԱՅՐ ԳՈՒՄԱՐԸ:

- ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՄ ԹԵՐԻ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՎԱՐԿԱՏՈՒՆ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆԸ 2 (ԵՐԿՈՒ) ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐ ՀԵՏՈ ԱՅԴ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՈՒՂԱՐԿՈՒՄ Է ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈ, ՈՐՏԵՂ ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ Է ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ:

- ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻՑ ՏԱՐԵԿԱՆ ՄԵԿ ԱՆԳԱՄ ԱՆՎՃԱՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ:

- ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՎԱՏ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԽՈՉԸՆԴՈՏԵԼ ՁԵԶ` ԱՊԱԳԱՅՈՒՄ ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ:

- ԶԳՈՒՇԱՑՈՒՄ` ՁԵՐ ԳՈՒՅՔԸ (տունը, մեքենան կամ այլ) ԿԱՐՈՂ Է ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԵԹԵ ԴՈՒՔ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵՔ ՁԵՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ:

- ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՓՈԽԱՐԺԵՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼ ՎԱՐԿԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԻ ՎՐԱ:

- Ձեր կողմից պարտավորությունների չկատարման դեպքում գրավի հաշվին պարտավորությունները մարելու դեպքում Ձեր վարկային պարտավորությունները ծածկելու համար գրավը բավարար չլինելու դեպքում հնարավոր է պարտավորությունների մարում Ձեր այլ գույքի հաշվին (առկայության դեպքում):

Գրավի բռնագանձում

- ԳՐԱՎԱԴՐՎԱԾ ԳՈՒՅՔԸ ԿԱՐՈՂ Է ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԵԹԵ ՎԱՐԿԱՌՈՒՆ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ և ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ: ԳՐԱՎԻ ԱՐԺԵՔԻ ԱՆԲԱՎԱՐԱՐ ԼԻՆԵԼՈՒ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ ՎԱՐԿԱՌՈՒԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՄԱՐՎԵՆ ՎԱՐԿԱՌՈՒԻ ԱՅԼ ԳՈՒՅՔԻ ՀԱՇՎԻՆ:

Վարկային ռեգիստրին տրամադրվող տեղեկատվություն

- ՎԱՐԿԱՌՈՒԻ ԿՈՂՄԻՑ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ և ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ ԺԱՄԿԵՏԻՆ ՉՎՃԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՎԱՐԿԱՌՈՒԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿԳՐԱՆՑՎԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐՈՒՄ:
- ՎԱՏ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՀԵՏԱԳԱՅՈՒՄ ԿԱՐՈՂ Է ԽՈՉԸՆԴՈՏ ՀԱՆԴԻՍԱՆԱԼ ԱՅԼ ՎԱՐԿԵՐ ՍՏԱՆԱԼԻՍ:

ՎԱՐԿ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԿԻՐԱՌՎՈՂ ՎԱՐԿԱՐԺՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՂԱՆԱԿՆԵՐՆ ԵՆ`

*Վարկային պատմություն

Վարկային պատմության ձևավորման աղբյուրներն են ԱՔՌԱ անդամ կազմակերպությունները (բանկերը, վարկային կազմակերպությունները, ապահովագրական ընկերությունները, հետաձգված վճարումներով գործարքներ իրականացնող կազմակերպությունները, ինչպես նաև՝ հանրային տվյալների բազաներից ՀՀ կառավարության սահմանած կարգով վարկային բյուրոյին անձանց վերաբերյալ տեղեկություններ տրամադրող պետական մարմինները), որոնք տրամադրում են վարկային տեղեկատվության սուբյեկտի վերաբերյալ տեղեկություններ(տվյալներ):
«Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին» ՀՀ օրենքի համաձայն վարկային տեղեկատվությունը վարկային տեղեկատվության սուբյեկտի կողմից ստանձնած պարտավորությունների վերաբերյալ տեղեկատվությունն է, որը ցույց է տալիս վարկային տեղեկատվության սուբյեկտի պարտքերը, վճարումները, վճարումների սովորությունները կամ պարտավորությունների կամ դրանց կատարման վերաբերյալ տեղեկատվություններ:
Վարկային զեկույցը պարունակում է անձի ֆինանսական պարտավորությունների և դրանց կատարման վերաբերյալ տեղեկություններ:

    Վարկային զեկույցը պարունակում է հետևյալ տեղեկությունները՝
  • անձի նույնականացման տվյալներ,
  • վարկային պատմություն,
  • հանրային տվյալների բազաներից տեղեկություններ,
  • հարցումների վերաբերյալ տեղեկություններ:

Համաձայն «Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի դրույթների, «վարկային բյուրոյի կողմից տրամադրվող վարկային զեկույցներում չպետք է ներառվի վարկային զեկույցի տրամադրման պահին նախորդող հինգ տարուց ավելի վարկային տեղեկատվություն»:

    Ինչպե՞ս կարող եք բարելավել Ձեր վարկային պատմությունը
  • Նախ, անհրաժեշտ է լիովին մարել նախկինում գոյացած ժամկետանց պարտավորությունների վճարումները:
  • Ներկա պահին գործող վարկերի մասով անհրաժեշտ է բացառել ժամկետանց՝ նույնիսկ մեկ օրվա կտրվածքով պարտավորությունների գոյացումը:

*Վարկային սքոր

Սքորը սքորինգային համակարգ է, որը վիճակագրական ուսումնասիրության և վերլուծության ենթարկելով հաճախորդի վարկային պատմությունը՝ տալիս է վարկառուի վարկային ռիսկի (վարկարժանության) թվային գնահատականը՝ որպես սպառողական կրեդիտավորման ռիսկի մակարդակի չափորոշման առանցքային գործիք: Բանկը կիրառում է ԱՔՌԱ վարկային սքորը:

ԵՐԱՇԽԱՎՈՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ

    Տեղեկացնում ենք, որ
  • եթե վարկառուն չկատարի պարտավորությունները, ապա Դուք եք վճարելու իր փոխարեն, վատանալու է Ձեր վարկային պատմությունը և զրկվելու եք Ձեր գույքից:
  • Ձեզ տրամադրվելու է վարկային, երաշխավորության պայմանագրերի և մարման գրաֆիկի օրինակ:
  • Հաղորդակցումը իրականացվելու է Ձեր կողմից ընտրված եղանակով:
  • Ծանուցվելու եք պայմանագրի պայմանների փոփոխության մասին:
  • Հիշեցում է ուղարկվելու առկա պարտավորության վերաբերյալ:
  • Վարկի մարման ուշացման դեպքում՝ ամենաուշը մեկ օր հետո, Ձեզ տեղեկացնելու են այդ մասին:

    ԵՐԱՇԽԱՎՈՐՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԻ
  • Ցանկացած ժամանակ վարկատուից պահանջել տեղեկատվություն վարկի մնացորդի չափի մասին:
  • Վարկառուից հետ ստանալու Ձեր կողմից վարկի համար վճարած գումարները, ինչպես նաև վարկառուի փոխարեն կրած այլ վնասները:

- Պայմանագրի գործողության ընթացքում քաղվածքների, դրանց կրկնօրինակների, տեղեկանքների և այլ տեղեկությունների տրամադրման պայմաններին, ժամկետներին և սակագներին ծանոթանալու համար տե՛ս «Իրավաբանական անձանց եվ անհատ ձեռներեցների հաշվի սպասարկում» էջը:


Ուղենիշային պայմաններ

Հաշվիչներ

 

Loan Calculator