Վարտան Սիրմակեսը շվեյցարաբնակ, ծագումով հայ գործարար է, ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի հիմնադիրը և 100% անուղղակի նշանակալից մասնակիցը: Նա համաշխարհային հռչակ վայելող շվեյցարական ժամացույցների «Ֆրանկ Մյուլլեր Ուոչլանդ» ընկերության հիմնադիրն է, սեփականատերը և Գործադիր տնօրենը: Ծնվել է 11/02/1956թ.-ին, ապրում է Ժնև քաղաքում:
Րաֆֆի Բալյոզյանը ծնվել է 02.11.1983թ.-ին: Սովորել է մենեջմենթ Ֆրանսիայի Հանրապետության Տեխնոլոգիաների ինստիտուտում, ինչպես նաև ստացել է ֆինանսական շուկաների մագիստրոսի կոչում՝ ավարտելով Ֆրանսիայի SKEMA բիզնես դպրոցը: Րաֆֆին երկար տարիներ աշխատել է Նյու-Յորքում, Natixis ընկերությունում որպես վերլուծաբան, 2010թ.-ի նոյեմբերից սկսած հանդիսանում է Ժնևում գտնվող Ֆրանկ Մյուլեր ընկերության ֆինանսական դեպարտամենտի ներդրումային մենեջեր:
Գևորգ Չաքմիշյանը փորձառու և առաջադեմ մասնագետ է իրավաբանության ոլորտում: Նրա փորձառության ոլորտները ներառում են հարկային և քաղաքացիական իրավունքները: Գևորգ Չաքմիշյանը հարուստ աշխատանքային փորձ է կուտակել ղեկավար պաշտոններում և մի շարք միջազգային կազմակերպություններում, ինչպիսին է PricewaterhouseCoopers-ը: Ծնվել է 24/02/1971թ. ավարտել է Երևանի Պետական Համալսարանը, ինչպես նաև ուսանել է Փարիզի առաջատար համալսարաններում իրավունք և միջազգային հարաբերություններ մասնագիտություններով:
Բարձրակարգ մասնագետների առկայությունը' բանկի, նրա հաճախորդների և գործընկերների հաջողության գրավականներից մեկն է: ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ում հավաքագրվել են առաջադեմ մասնագետներ, որոնք հավատարիմ են կորպորատիվ արժեքներին և ջանք չեն խնայում բանկի առաջխաղացմանը նպաստելու գործում:
Գևորգ Մաչանյանն ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի Գործադիր տնօրենն է հիմնադրման օրվանից: Նա ունի ավելի քան երեսունամյա աշխատանքային փորձ բանկային համակարգում, որից քսանը ղեկավար պաշտոններ է զբաղեցրել ՀՀ կենտրոնական բանկում: ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը ղեկավարելուց առաջ նա եղել է ԿԲ Գլխավոր աուդիտորը' Ներքին աուդիտի խմբի ղեկավարը: Նրա ղեկավարման հմտությունը դրսևորվել է Հայաստանում վճարահաշվարկային համակարգերի լայնամասշտաբ ենթակառուցվածքային ծրագրերի բարեհաջող իրագործմամբ: Այդ ծրագրերի թվին են պատկանում միջբանկային հեռահաղորդակցության և էլեկտրոնային վճարումների համակարգերի, ArCa միասնական վճարային համակարգի ստեղծման և ներդրման աշխատանքների ղեկավարումը, SWIFT համակարգի ներմուծումը և ներդրումը ՀՀ-ում: Գևորգ Մաչանյանն իր գործունեության ընթացքում ակտիվ համագործակցություն է ծավալում միջազգային կազմակերպությունների հետ, մասնակցում է միջազգային կոնֆերանսների ու խորհրդաժողովների: Միևնույն ժամանակ Գևորգ Մաչանյանը հայ-շվեցարական գործարար միության նախագահն է և Շվեյցարիա – Հայաստան Միացյալ առևտրի պալատի խորհրդի անդամը: Ծնվել է 22/08/1959թ.-ին, ավարտել է Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտը:
Կենտրոնական բանկի Բանկային վերահսկողության դեպարտամենտում Գրիգոր Մովսիսյանի աշխատանքային փորձը, ինչպես նաև մասնակցությունը միջազգային բազում խորհրդաժողովներին և վերապատրաստման ծրագրերին' բանկի ընդհանուր առաջխաղացման գործում նրա դերը դարձնում են խիստ արժեքավոր: ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ում նրա հսկողության ներքո են գտնվում բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվների սահմանաչափերի պահպանումը, եկամուտների, ծախսերի ու կապիտալ ներդրումների պլանավորման աշխատանքների իրականացումը, ծախսերի ու կապիտալ ներդրումների ներքին սահմանաչափերի պահպանումը: Ծնվել է 26/03/1974թ.-ին, ավարտել է Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտը: Բանկում աշխատում է Բանկի հիմնադրման օրվանից:
Գրիգոր Հովհաննիսյանը իր աշխատանքային գործունեությունը ՀՀ բանկային համակարգում սկսել է 1996թ-ից, ընդ որում, արդեն 1998թ-ից զբաղեցրել է ղեկավար պաշտոններ վարկավորման և հաճախորդների սպասարկման բնագավառներում: Բանկային համակարգում նրա ղեկավարության տակ են եղել բանկային ծառայությունների մատուցման, կորպորատիվ և սպառողական վարկավորման, վճարային քարտերի և արագ դրամական փոխանցումների ոլորտները: Ծնվել է 16/02/1974թ-ին, ավարտել է Երևանի Պետական Ճարտարագիտական Համալսարանը, բանկում աշխատում է 2009թ-ից:
Կարեն Տուրյանը հարուստ աշխատանքային փորձ ունի ՀՀ Բանկային համակարգում, ինչպես նաև դասավանդում է մի շարք առաջատար ԲՈՒՀ-երում: Նա ղեկավար պաշտոններ է զբաղեցրել ՀՀ բանկային համակարգում որպես դիլինգային կենտրոնի տնօրեն և գլխավոր դիլեր: Կարեն Տուրյանը հեղինակ է բազմաթիվ գիտական հոդվածների, ինչպես նաև մի շարք տպագիր նյութերի: Ծնվել է 05/05/1976թ.-ին, ավարտել է Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարանը, ունի տնտեսագիտական գիտությունների թեկնածուի կոչում: Նա մասնակցել է մի շարք վերապատրաստումների թե' Հայաստանում և թե' արտասահմանում: Բանկում աշխատում է 2005թ.-ի մայիսից:
Բանկային համակարգում կուտակված հարուստ փորձը, ինչպես նաև ՀՀ ԿԲ-ի Բանկային մեթոդաբանության և վերլուծությունների վարչությունում աշխատանքը Սեդրակ Բաղդասարյանին թույլ են տալիս ըստ արժանվույն իրականացնել Բանկի Հաշվապահական հաշվառման և հաշվետվությունների դեպարտամենտի տնօրենի գործառույթները: Ծնվել է 27/04/1976թ.-ին, ավարտել է Երևանի Պետական Տնտեսագիտական Ինստիտուտը: Բանկում աշխատում է 2005թ.-ի հոկտեմբերից:
Գևորգ Խաչատրյանը մի շարք ղեկավար պաշտոններ է զբաղեցրել ՀՀ բանկային համակարգում և ՀՀ կենտրոնական դեպոզիտարիայում' կանոնակարգելով բանկային ծառայությունների մատուցման, ներքին և արտաքին շուկաներում գործառնությունների իրականացման, պլաստիկ քարտերի ներդրման, պարտատոմսեր թողարկող կազմակերպությունների հետ փոխհարաբերությունների ոլորտները, դասախոսել է Հայ-Գերմանական ֆինանսաբանկային քոլեջում: Բանկում նա ղեկավարում է Հաճախորդների սպասարկման դեպարտամենտը' ապահովելով միջազգային ստանդարտներին համապատասխան բանկային ծառայությունների մատուցումը Բանկի հաճախորդներին, ինչպես նաև նոր ծառայությունների ներդրումը: Ծնվել է 29/06/1970թ.-ին, ավարտել է Երևանի պետական համալսարանը:Բանկում աշխատում է Բանկի հիմնադրման օրվանից:
Արկադի Փինաչյանն ունի աշխատանքային բազմամյա փորձ ֆինանսների բնագավառում, այդ թվում նաև կարգավորման ոլորտում, մասնավորապես' աշխատել է ՀՀ արժեթղթերի շուկայի տեսչությունում, իսկ հետագայում ՀՀ արժեթղթերի հանձնաժողովում: Պրոֆեսիոնալ գործունեությանը զուգընթաց նաև զբաղվել է մանկավարժական աշխատանքով և դասավանդել է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանում: Ա. Փինաչյանը ծնվել է 18/02/1976թ.-ին, ավարտել է Երևանի Պետական Համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը: Մասնագիտական գիտելիքների և աշխատանքային հմտությունների բարձրացման նպատակով մասնակցել է մի շարք սեմինարների և ուսումնական դասընթացների: Բանկում աշխատում է 2006թ.-ից: Ընդ որում, 2010թ.-ից մինչև 2017թ.-ը զբաղեցրել է ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ում ներքին աուդիտի ղեկավարի պաշտոնը, իսկ 01.10.2017թ-ից զբաղեցնում է Գործադիր տնօրենի տեղակալ Բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրենի պաշտոնը:
Վահագն Փայանն ունի հաշվապահական հաշվառման և աուդիտի բնագավառում բազմամյա փորձ: Մասնագիտական գիտելիքները բարձրացնելու նպատակով մասնակցել է բազմաթիվ սեմինարների և դասընթացների: Հանդիսանում է Երդվյալ և հավատարմագրված հաշվապահների ասոցիացիայի (ACCA) Մասնագիտական մակարդակի ուսանող անդամ և Հայաստանի Հաշվապահների և Աուդիտորների Ասոցիացիայի անդամ: Վահագն Փայանը ունի Աուդիտորի որակավորում Հայաստանի Հաշվապահների և Աուդիտորների Ասոցիացիայի որակավորման ծրագրի չափանիշներով: Ծնվել է 31.08.1978թ. Գյումրիում: 2000թ. ավարտել է Երևանի Պետական Տնտեսագիտական ինստիտուտի ֆինանսահաշվային ֆակուլտետը՝ հաշվապահական հաշվառում և աուդիտ մասնագիտությամբ:Բանկում աշխատում է 02.10.2017թ. զբաղեցնելով ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարի պաշտոնը: