Անհատական պահախցիկներ

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ն, պահպանելով մատուցվող բանկային ծառայությունների որակի բարձրացման և հարմարավետության իր սկզբունքը, հնարավորություն է ընձեռնում Ձեզ օգտվելու Անհատական պահախցիկի ծառայությունից: Եթե Դուք ունեք դրամական միջոցներ, արդուզարդ, արժեքավոր կամ Ձեզ համար պարզապես կարևոր իրեր, որոնք պահանջում են կոնֆիդենցիալ, հուսալի և անվտանգ պահպանում, ապա անհատական պահախցիկների ծառայությունն անփոխարինելի է Ձեզ համար: Անհատական պահախցիկների ծառայությունն աչքի է ընկնում իր մի շարք առավելություններով`

Անվտանգություն`

Բոլոր պահախցիկները գտնվում են անվտանգության միջոցներով զինված, առանձնացված և հատուկ այդ նպատակների համար նախատեսված չհրկիզվող տարածքում:

Կոնֆիդենցիալություն`

  • Հաճախորդի անհատական պահախցիկիների տվյալները և պահախցիկներում առկա արժեքների վերաբերյալ տեղեկությունները հասանելի են միայն Հաճախորդին:
  • Բանկը Հաճախորդին երաշխավորում է բանկային գաղտնիքի պահպանությունը օրենքով սահմանված կարգով:

Հուսալիություն`

  • Անհատական պահախցիկները տրամադրվում են միայն բանկային հաշվի առկայության դեպքում:
  • Յուրաքանչյուր պահախցիկ կարող է բացվել միայն Բանկի և Հաճախորդի բանալիների միաժամանակյա առկայության դեպքում:
  • Անհատական պահախցիկից օգտվելու և արկղը բացելու հնարավորություն ունի միայն Հաճախորդը (Պահատուն) կամ նրա կողմից լիազորված անձը:

Հարմարավետություն`

  • Հաճախորդի պահանջներին համապատասխան Բանկն առաջարկում է երեք տարբեր չափերի պահախցիկներ.
    • Մեծ` 280x450x480 (մմ),180x600x480 (մմ)
    • Միջին` 200x450x480 (մմ), 180x300x480 (մմ)
    • Փոքր` 100x220x480 (մմ), 90x300x480 (մմ)
  • Պահախցիկները տրամադրվում են վարձակալության` սկսած 7 օրվանից:
  • Բանկի հետ համաձայնեցված դեպքերում կարող են իրականացվել խոշոր տրաստային գործարքներ:

Պայմանները և սակագները

Հաճախորդների անհատական պահախցիկի սպասարկման ընթացակարգ

* Հայերեն և անգլերեն լեզուներով հրապարակված տեղեկատվության միջև որևէ անհամապատասխանության առկայության դեպքում անհրաժեշտ է առաջնորդվել հայերեն տարբերակով: