Ավանդներ

Ավանդային հաշիվներ Մենք առաջարկում ենք ճկուն ժամկետայնությամբ (սկսած 7 օրից) և դրույքաչափերով ՀՀ դրամով և արտարժույթով ավանդներ: Այս գործիքի առավելությունն այլ ներդրումային գործիքների նկատմամբ համեմատական պարզությունն ու հաշվարկման դյուրինությունն է: Ավանդներն առավել հարմարավետ են այն ներդրողների համար, որոնք կոնկրետ ժամանակահատվածների համար նախընտրում են կանխատեսելի եկամուտներ ու նվազագույն ռիսկեր:

Ավանդը Ձեզ հնարավորություն է տալիս ներդրված գումարի դիմաց ստանալ երաշխավորված եկամուտ ֆիքսված ժամանակահատվածի համար: Դուք կարող եք ընտրել ավանդներ ըստ արժույթի տեսակի, մարման ժամանակահատվածի, տոկոսագումարների վճարման տարբերակների:

Նշենք, որ ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ում սահմանված են նվազագույն սահմանաչափեր հետևյալ արժույթների համար.

  • ՀՀ դրամ` սկսած 5,000,000-ից
  • ԱՄՆ Դոլար`սկսած 10,000-ից
  • Եվրո` սկսած 50,000- ից
  • Շվեյցարական Ֆրանկ` սկսած 50,000-ից
  • Բրիտանական ֆունտ ստերլինգ` սկսած 100,000-ից

Ձեր հաշվում առկա միջոցների նկատմամբ տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա: Իսկ տարեկան տոկոսային եկամտաբերությունը ցույց է տալիս թե որքան եկամուտ կստանայիք Դուք, եթե Ձեր ավանդի դիմաց ստացված տոկոսագումարները վերաներդնեիք ավանդի տեսքով:

Տարեկան տոկոսային եկամտաբերության հաշվարկման կարգը և օրինակները կարող եք գտնել այս հասցեում կանոնակարգ 8_02

Ավանդատուի պահանջով ժամկետից շուտ ավանդը վերադարձնելու դեպքում, Բանկը կատարում է վերահաշվարկ 0.5% տոկոսադրույքով (եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ), և անհրաժեշտության դեպքում գանձում ավանդի գումարից արդեն իսկ վճարված տոկոսագումարները:

abcfinance

www.abcfinance.am

www.abcfinance.am/finhelper/

*Բանկը պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության,այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
* Հայերեն և անգլերեն լեզուներով հրապարակված տեղեկատվության միջև որևէ անհամապատասխանության առկայության դեպքում անհրաժեշտ է առաջնորդվել հայերեն տարբերակով: