Առևտրի ֆինանսավորման նպատակով տրամադրվող վարկեր

Հաշվի առնելով արագ զարգացող բիզնես – միջավայրում հաջող մարցակցության անհրաժեշտությունը և տեղական շուկայում հնարավորությունների սահմանափակությունը, առաջարկում ենք օգտվել առևտրի ֆինանսավորման գործիքից՝ ներմուծման, պատվերի ֆինանսավորման և արտահանման խթանման վարկատեսակներից:

Անկանխիկ տրամադրման և մինչև 11 ամիս արտոնյալ ժամկետի հնարավորությունը և մարման ձևի ալտերնատիվ տարբերակների առկայությունը այս գործիքն առավել նպատակահարմար են դարձնում Ձեզ բիզնես նպատակների իրականացման համար:

Վարկավորման մասին որոշումը կայացվում է 3 աշխատանքային օրվա ընթացքում և Հաճախորդի կողմից վարկի ձևակերպման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը ներկայացնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում վարկը տրամադրվում է:

Ներմուծման վարկեր
Արժույթ USD/EUR ՀՀ դրամ
Տոկոսադրույք Բանկի միջոցներից ՎԶԵԲ ԱՖ ծրագրովԲանկի միջոցներից
  12-13%8-10%18-19%
ԺամկետՏվյալ ապրանքատեսակի առևտրային ցիկլի տևողության չափով, բայց ոչ ավել քան 24 ամիս
Նպատակ Շրջանառու միջոցների և սարքավորումների ներմուծում

 

<
Արտահանման խթանման վարկեր
Արժույթ USD/EURՀՀ դրամ
Տոկոսադրույք Բանկի միջոցներից ՎԶԵԲ ԱՖ ծրագրովԲանկի միջոցներից
  11-14%8-10%14-16%
ԺամկետԿնքված պայմանագրով նախատեսված ողջամիտ ժամկետով, բայց ոչ ավել քան 12 ամիս
Նպատակ Արտահանման պայմանագրի կատարման համար պրանքների և/կամ ծառայությունների ձեռքբերման ֆինանսավորում
Պատվերի ֆինանսավորման վարկեր
Արժույթ USD/EUR ՀՀ դրամ
Տոկոսադրույք Բանկի միջոցներից ՎԶԵԲ ԱՖ ծրագրովԲանկի միջոցներից
  14-16%8-10%14-16%
ԺամկետԿնքված պայմանագրով նախատեսված ողջամիտ ժամկետով, բայց ոչ ավել քան 12 ամիս
Նպատակ Պայմանագրով/մրցույթով/ նախատեսված ապրանքների մատակարարում կամ ծառայությունների մատուցում

  

Սակագներ

Ուղենիշային պայմաններ

Վարկ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ

* Հայերեն և անգլերեն լեզուներով հրապարակված տեղեկատվության միջև որևէ անհամապատասխանության առկայության դեպքում անհրաժեշտ է առաջնորդվել հայերեն տարբերակով: