ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ն իր hաճախորդներին առաջարկում է ժամանակակից միջազգային պահանջներին համապատասխանող առցանց «Բանկ-Հաճախորդ» համակարգը, որը Ինտերնետի միջոցով օրվա ցանկացած պահին հաշվի հասանելիության և գործարքների իրականացման հնարավորություն է ընձեռում ` հարմարավետ դարձնելով ֆինանսական գործառնությունները:
Առցանց սպասարկման համակարգի միջոցով Հաճախորդը կարող է`
Բանկ Հաճախորդ համակարգի միջոցով Հաճախորդի բանկային հաշիվների սպասարկման ընթացակարգ
Սակագներ ֆիզիկական անձանց համար
Ռեզիդենտ իրավաբանական անձանց եվ անհատ ձեռներեցների հաշվի սպասարկում
Ոչ ռեզիդենտ իրավաբանական անձանց եվ անհատ ձեռներեցների հաշվի սպասարկում
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ն Ձեզ է առաջարկում առաջադեմ Ինտերնետ-Բանկ համակարգը, որը հնարավորություն է ընձեռնում արագ և հարմարավետ կառավարել Ձեր հաշիվները աշխարհի ցանկացած վայրից և ցանկացած պահին:
Օգտվելով Ինտերնետ-Բանկ համակարգից Դուք կկարողանաք` կառավարել Ձեր հաշիվները աշխարհի ցանկացած կետից որտեղ կա Ինտերնետ
Համակարգում ապահովված է անվտանգության բարձր մակարդակ: Օգագործվում են գաղտնագրությամբ կոդեր ձևավորող հատուկ սարքեր (թոքեն) և էլեկտրոնային թվային ստորագրություններ. նույնականացման համակարգը ապահովում է գործարք կատարող կողմերի իսկությունը:
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ն իր հաճախորդներին առաջարկում է Մոբայլ Բանկինգ հավելվածը, որը թույլ է տալիս բջջային հեռախոսներից և պլանշետներից արագ, հարմարավետ, և անվտանգ կառավարել բանկային հաշիվները:
Օգտվելով Մոբայլ Բանկինգ հավելվածից Դուք կկարողանաք`
Մոբայլ Բանկինգ հավելվածից օգտվելու համար դուք պետք է լինեք ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի Ինտերնետ-Բանկ համակարգ-ի օգտագործող և կիրառեք նույն օգտագործողի անունն ու գաղտնաբառը (եթե ունեք Մոբայլ Թոքեն, ապա այն կարող եք կիրառել մեկանգամյա գաղտնաբառ գեներացնելու համար):
Մոբայլ Բանկինգ հավելվածը օգտագործելու համար անհրաժեշտ է առցանց App Store կամ Google Play Store հարթակներից ներբեռնել հավելվածը և տեղադրել այն ձեր բջջային հեռախոսի կամ պլանշետի մեջ:
Մոբայլ Թոքեն –ը բջջային հավելված է, որը Արմսվիսբանկի հաճախորդներին թույլ է տալիս գեներացնել մեկանգամյա գաղտնաբառ` Ինտերնետ բանկինգ ծառայություններից օգտվելու համար:
Մոբայլ Թոքեն հավելվածը օգտագործելու համար անհրաժեշտ է առցանց App Store կամ Google Play Store հարթակներից ներբեռնել այն և դիմել բանկ ակտիվացման համար:
«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն իր հաճախորդների սպասարկումն էլ ավելի հարմարավետ դարձնելու նպատակով առաջարկում է SMS-ինֆո ծառայությունը:
Հարցման միջոցով տեղեկատվություն ստանալու համար Ձեր նախաձեռնությամբ ուղարկեք հաղորդագրություն 1041 կարճ համարին՝ հաղորդագրության տեքստում նշելով Ձեզ անհրաժեշտ հիմնաբառը:
Ձեր կողմից ուղարկվող հարցումների համար օպերատոր ընկերությունը կգանձի 50 ՀՀ դրամ 1 հաղորդագրության համար:
Բանկի կողմից ուղարկվող կարճ հաղորդագրությունների համար սակագին չի կիրառվի մինչև սույն թվականի դեկտեմբերի 31-ը: 2019թ. հունվարի 1-ից SMS-Ինֆո ծառայության համար սակագին կիրառելու դեպքում այդ մասին Ձեզ կտեղեկացվի 1 ամիս առաջ:
SMS-Ինֆո ծառայության ակտիվացման համար սակագին չի գանձվում:
SMS-Ինֆո ծառայության ամսական միջնորդավճար նույնպես չի գանձվում:
SMS-Ինֆո ծառայությունից կարելի է հրաժարվել ցանկացած պահին՝ այդ մասին գրավոր կամ բանավոր տեղեկացնելով Բանկին:
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը ծառայություններ է մատուցում Բանկի կողմից հաստատված «Հաճախորդների բանկային հաշիվների վարման, այլ ծառայությունների մատուցման հիմնական պայմաններ» -ի հիման վրա:
SMS-Ինֆո ծառայության առավելություններից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել՝ դիմելով Բանկին և լրացնելով համապատասխան դիմումը: SMS-Ինֆո ծառայությանը կարելի է բաժանորդագրվել ինչպես անձամբ Բանկ այցելելով այնպես էլ էլեկտրոնային եղանակով՝ լրացնելով և ուղարկելով համապատասխան դիմումը:
Ներբեռնել SMS-ինֆո ծառայության տրամադրման դիմումը
Լրացված դիմումը կարող եք ուղարկել նաև crm@armswissbank.am էլեկտրոնային հասցեին:
Հարգելի հաճախորդներ,
առավել մանրամասն տեղեկությունների համար կարող եք դիմել Բանկի Գլխամասային գրասենյակ` Վազգեն Սարգսյան 10 հասցեով կամ զանգահարել (+374 60) 757 000 հեռախոսահամարով: