Կարիերա

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը ողջունում է Ձեզ իր վեբ կայքի կարիերայի էջում

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի հաջողության գաղտնիքն ու զարգացման հիմնաքարն են հանդիսանում իր առաջադեմ և փորձառու մասնագետները, որոնք հավատարիմ են Բանկի նպատակներին և որդեգրած քաղաքականությանը, աչքի են ընկնում իրենց պրոֆեսիոնալիզմով և թիմային աշխատանք իրականացնելու ունակություններով: Նրանց ստեղծագործական աշխատանքի շնորհիվ է, որ հաջողվում է բացահայտել բիզնեսի զարգացման նոր հորիզոններ և ստեղծել իր հաճախորդների համար լավագույն պայմանները:

Ուստի գիտակցելով, որ պրոֆեսիոնալ անձնակազմի առկայությունը հանդիսանում է հաջողության կարևորագույն գրավականներից` ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը հոգում է իր աշխատակիցների վերապատրաստման, խրախուսման, սոցիալական պաշտպանվածության և կորպորատիվ արժեքներին հավատարիմ լինելու ուղղությամբ` ընձեռելով նրանց կարիերայի աճի և պրոֆեսիոնալիզմի բարձրացման հնարավորություն:

Բանկն աշխատակիցների հավաքագրումն իրականացնում է ելնելով հավակնորդների արհեստավարժության չափանիշներից: Մրցույթի միջոցով աշխատանքի ընդունման գործընթացն ապահովում է անաչառություն, օբյեկտիվություն, բոլոր հավակնորդների համար հավասար պայմանների ստեղծում և բոլոր տիպի խտրականության բացառում:

Թափուր աշխատատեղեր

Թափուր աշխատատեղերի առկայության դեպքում այս էջում կտեղադրվի համապատասխան հայտարարությունը: Դուք կարող եք ծանոթանալ տվյալ հաստիքի համար անհրաժեշտ պահանջներին և եթե դուք համապատասխանում եք այդ պահանջներին և ցանկանում եք դիմել տվյալ աշխատատեղի համար, ապա լրացրեք ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի դիմում հարցաթերթիկը (word 2007, 2010) տարբերակով և ուղարկեք մեզ:

Եթե ցանկանում եք համագործակցել ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի հետ, ապա լրացրեք աշխատանքի ընդունվել ցանկացողների համար դիմում- հարցաթերթիկը և ուղարկեք մեզ:





* Հայերեն և անգլերեն լեզուներով հրապարակված տեղեկատվության միջև որևէ անհամապատասխանության առկայության դեպքում անհրաժեշտ է առաջնորդվել հայերեն տարբերակով: