Հաշվի առնելով Հայաստանում կորոնավիրուսի (COVID-19) տարածումը կանխելու անհրաժեշտությունը, ինչպես նաև կարևորելով հաճախորդների և աշխատակիցների առողջությունն ու անվտանգությունը` ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը շարունակում է իրականացնել քայլեր հեռահար սպասարկման խթանման ուղությամբ:
25.12.2020թ-ին կայացավ «Արզնու տոհմային ԹՏԽ» ԲԲԸ-ի՝ տեխնոլոգիական նոր լուծումներով վերազինված թռչնանոցների և շահագործման հանձնված արևային կայանի բացման շնորհանդեսը: Շնորհանդեսին մասնակցում էին գործընկեր-բանկ հանդիսացող Արմսվիսբանկի ղեկավարները, ՀՀ Էկոնոմիկայի նախարարը, Կոտայքի մարզպետի տեղակալը և մի շարք գործարարներ:
Համաձայն ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից հրապարակած 2020թ-ի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների և նրանց կողմից վճարված հարկերի մեծություների ցանկի` ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը վճարել է 3.696 մլրդ ՀՀ դրամի հարկեր, որոնք 2019թ-ի նույն ժամանակաշրջանի համեմատ աճել են ավելի քան 62%-ով կամ 1.4 մլրդ ՀՀ դրամով։ Բանկը զբաղեցնում է ընդհանուր ցուցակի 29-րդ հորիզոնականը, իսկ ՀՀ-ում գործող առևտրային բանկերի շրջանակում` 3-րդը։
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի ֆինանսավորմամբ Վայոց Ձորի Հերհեր համայնքում կկառուցվի արևային էլեկտրակայան ՝ ընդհանուր 20 ՄՎտ հզորությամբ: Այն կլինի ՀՀ-ում այս պահին խոշորագույնը: Արևային կայանի կառուցումը իրականացնում են «Այսոլար» «Դուստր Սոլար» «Սունն Սոլար» և «Արմ Սոլար» ընկերությունները:
Արմսվիսբանկի Գործադիր տնօրեն Գևորգ Մաչանյանի «Հայ կերպարվեստն աշխարհում եղել է, կա և կլինի մրցունակ» վերնագրով հարցազրույցը հրապարակվել է Irates.am կայքում:
Հարցազրույցին կարող եք ծանոթանալ այստեղ:
Համաձայն ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից հրապարակած 2020թ-ի առաջին կիսամյակի ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների և նրանց կողմից վճարված հարկերի մեծություների ցանկի` ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը վճարել է 2.779 մլրդ դրամի հարկեր, որոնք 2019թ-ի նույն ժամանակաշրջանի համեմատ աճել են ավելի քան 70%-ով կամ 1.1 մլրդ դրամով։ Բանկը զբաղեցնում է ընդհանուր ցուցակի 23-րդ հորիզոնականը, իսկ ՀՀ-ում գործող առևտրային բանկերի շրջանակում` 3-րդը։
ՎԶԵԲ-ի առևտրի ֆինանսավորման ծրագրի (TFP) շրջանակում իրականացվող ամենամյա հեղինակավոր մրցանակաբաշխության արդյունքներով «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն երկրորդ տարին շարունակ արժանանում է «2019թ-ի Հայաստանում ամենաակտիվ թողարկող բանկ» մրցանակին:
Արմսվիսբանկի տնօրինության անդամ, գործադիր տնօրենի տեղակալ-վարկային դեպարտամենտի տնօրեն Գրիգոր Հովհաննիսյանի հարցազրույցը «Արմսվիսբանկի աշխատանքը միջազգային կառույցների հետ» թեմայով հրապարակվել է Banks.am կայքում:
«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն Եվրոպական ներդրումային բանկի կողմից ընտրվել է «Մասնավոր հատվածի ֆինանսավորում ՓՄՁ-ների և միջ-կապերի համար» ծրագրի 3-րդ փուլի գործընկեր ֆինանսական կառույց: