Ավանդային հաշիվներ

Մենք առաջարկում ենք ճկուն ժամկետայնությամբ (սկսած 30 օրից) և դրույքաչափերով ՀՀ դրամով և արտարժույթով ավանդներ: Այս գործիքի առավելությունն այլ ներդրումային գործիքների նկատմամբ համեմատական պարզությունն ու հաշվարկման դյուրինությունն է: Ավանդներն առավել հարմարավետ են այն ներդրողների համար, որոնք կոնկրետ ժամանակահատվածների համար նախընտրում են կանխատեսելի եկամուտներ ու նվազագույն ռիսկեր:

Ավանդը Ձեզ հնարավորություն է տալիս ներդրված գումարի դիմաց ստանալ երաշխավորված եկամուտ ֆիքսված ժամանակահատվածի համար: Դուք կարող եք ընտրել ավանդներ ըստ արժույթի տեսակի, մարման ժամանակահատվածի, տոկոսագումարների վճարման տարբերակների: Նշենք, որ ԱրմՍվիսԲանկում սահմանված են նվազագույն սահմանաչափեր հետևյալ արժույթների համար.

  • ՀՀ դրամ` սկսած 2,000,000-ից,
  • ԱՄՆ Դոլար` սկսած 5,000-ից,
  • Եվրո` սկսած 10,000-ից,
  • Շվեյցարական Ֆրանկ` սկսած 50,000-ից

Ժամկետային ավանդների պայմանագրերի օրինակելի ձևեր

Ժամկետային "ՍՏԱՆԴԱՐՏ" ավանդի տարեկան տոկոսադրույքներ

Ժամկետային "ՓՈՓՈԽԱԿԱՆ" ավանդի տարեկան տոկոսադրույքներ

Ժամկետային "ԿՈՒՏԱԿԱՅԻՆ" ավանդի տարեկան տոկոսադրույքներ

Ավանդների տարեկան տոկոսային եկամտաբերություն

Բանկային ավանդների հատուցման երաշխավորություն

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՄՓՈՓԱԳԻՐ

Հաճախորդների հետ ավանդային պայմանագրերի կնքման ընթացակարգ 

ՀՀ օրենքը ֆիզիկական անձնաց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին

Ավանդի/դրամական միջոցների և վարկի արժույթների չհամընկման դեպքում
ISO-ի կոդը Արժույթի անվանումը Մինչև 30 օր 31-ից 90 օր 91-ից 180 օր 181-ից 270 օր 271-ից 365 օր
AMD ՀՀ դրամ 11.75% 11.75% 12.75% 13.25% 13.75%
USD ԱՄՆ դոլար 8.50% 9.00% 9.50% 9.75% 10.00%
EUR Եվրո 8.50% 9.00% 9.50% 9.75% 10.00%
Ավանդի և վարկի արժույթների համընկման դեպքում
ՀՀ դրամ Ավանդի տոկոս գումարած երկու տոկոսային կետ
Այլ արժույթներ Ավանդի տոկոս գումարած երեք տոկոսային կետ
Բանկի կողմից թողարկված պարտատոմսերի դեպքում
Թողարկում Արժույթ Թողարկման ամսաթիվ Մարման ամսաթիվ Գնա-հատում Մինչև 30 օր 31-ից 90 օր
AMSWISB21ER7 USD 16-04-15 16-04-18 7.50% 3.00% 4.50%
AMSWISB22ER5 USD 16-04-15 16-04-19 8.00% 3.00% 4.50%
AMSWISB23ER3 USD 27-04-15 27-04-20 8.50% 3.00% 4.50%
AMSWISB24ER1 USD 15-06-17 15-06-24 6.75% 3.00% 4.50%
AMSWISB25ER8 EUR 15-06-17 15-06-23 5.00% 2.00% 3.50%
AMSWISB26ER6 AMD 15-06-17 15-06-21 12.75% 10.75% 10.75%

Ըստ իրականցված գործարքի ժամկետի վաղեմության` հաշվից քաղվածքների, դրանց կրկնօրինակների և այլ տեղեկությունների տրամադրման սակագներ:

Ձեր հաշվում առկա միջոցների նկատմամբ տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա: Իսկ տարեկան տոկոսային եկամտաբերությունը ցույց է տալիս թե որքան եկամուտ կստանայիք Դուք, եթե Ձեր ավանդի դիմաց ստացված տոկոսագումարները վերաներդնեիք ավանդի տեսքով: Տարեկան տոկոսային եկամտաբերության հաշվարկման կարգը և օրինակները  կարող եք գտնել հետևյալ հասցեում` կանոնակարգ 8_02 

կանոնակարգ 8_03

Ավանդատուի պահանջով ժամկետից շուտ ավանդը վերադարձնելու դեպքում, Բանկը կատարում է վերահաշվարկ 0.5% տոկոսադրույքով (եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ), և անհրաժեշտության դեպքում գանձում ավանդի գումարից արդեն իսկ վճարված տոկոսագումարները:

www.abcfinance.am

https://www.abcfinance.am/finhelper/
*Բանկը պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության,այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
* Հայերեն և անգլերեն լեզուներով հրապարակված տեղեկատվության միջև որևէ անհամապատասխանության առկայության դեպքում անհրաժեշտ է առաջնորդվել հայերեն տարբերակով: