Արժեթղթերի թողարկումներ

Արժեթղթերի թողարկման կազմակերպման և տեղաբաշխման իրականացման ծառայություններ

Լրացուցիչ միջոցների ներգրավումը հանդիսանում է ցանկացած ընկերության ֆինանսական քաղաքականության կարևոր մասերից մեկը: Արժեթղթերի թողարկումը դիտարկելով որպես ֆինանսական միջոցների հավաքագրման այլընտրանքային աղբյուր և օգտվելով ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի կողմից առաջարկվող թողարկման և տեղաբաշխման ծառայություններից` ընկերությունները կարող են ընդլայնել իրենց ներդրումային ծրագրերի ֆինանսավորման հնարավորությունները և ավելի արդյունավետ կառավարել  իրենց ֆինանսական հոսքերը:

Իր փորձի և ֆինանսական շուկայում գրաված դիրքի շնորհիվ` բանկն արժեթղթերի պոտենցիալ թողարկողներին առաջարկում է մի շարք ներդրումային բանկային ծառայություններ` մեկ ամբողջական փաթեթով: Առաջարկվող ծառայություններն ընդգրկում են`

  • ներդրումային նախագծի բիզնես-պլանի մշակմանն աջակցություն և գնահատում,
  • արժեթղթերի թողարկման էական պայմանների որոշում,
  • թողարկման որոշման և արժեթղթերի ազդագրի պատրաստում, ինչպես նաև ազդագրի պետական գրանցման գործընթացում պատշաճ ներկայացուցչության ապահովում,
  • պոտենցիալ ներդրողների բացահայտման աշխատանքների իրականացում (անհատական հանդիպումների, ռոուդ-շոուների կազմակերպման միջոցով),
  • արժեթղթերի տեղաբաշխման կազմակերպում և պետական լիազոր մարմնին տրամադրվող հաշվետվության կազմում,
  • հաճախորդներին արժեթղթերից բխող պարտավորությունների կատարման երաշխիքների տրամադրում,
  • երկրորդային շուկայում արժեթղթերի իրացվելիության ապահովմանն ուղղված միջոցառումների իրականացում,
  • արժեթղթերի տեղաբաշխման և մարման կազմակերպման առնչությամբ բանկային հաշվարկային ծառայությունների տրամադրում,
  • արժեթղթերի թողարկման, տեղաբաշխման, շրջանառության և մարման սպասարկման հետ կապված այլ ծառայություններ:

Իրականացված թողարկումներ

Ստորև ներկայացված հղումներով կարող եք ծանոթանալ ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ի և Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիայի կանոնադրութունների և կանոնների վերջին տարբերակներին` գրանցված ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

http://www.nasdaqomx.am/am/cda_rules.htm *

http://www.nasdaqomx.am/am/rules.htm *

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել մեզ:

*Բանկը պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության,այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
* Հայերեն և անգլերեն լեզուներով հրապարակված տեղեկատվության միջև որևէ անհամապատասխանության առկայության դեպքում անհրաժեշտ է առաջնորդվել հայերեն տարբերակով: