Հաճախ տրվող հարցեր

Հաճախորդ դառնալու համար անհրաժեշտ է այցելել կամ զանգահարել բանկ և ծանոթանալ բանկի կողմից մատուցվող ծառայություններին ու հաշիվների բացման պայմաններին: Փոխհամաձայնության ձեռք բերման դեպքում` անհատական մենեջերը Ձեզ կներկայացնի հաշվի բացման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը :

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ում սպասարկվում են միայն բանկի հաճախորդները, այսինքն այն անձինք, ովքեր ունեն ակտիվ հաշիվներ բանկում:

Ավանդները ՀՀ տարածքում երաշխավորված են «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքով:

Ներդրումային բանկային ծառայությունները դրանք բանկերի կողմից իրենց հաճախորդների համար ֆինանսական գործիքներում ներդրումներ կատարելուն և այդ ներդրումների կառավարմանն ուղղված, ինչպես նաև ընկերությունների կողմից արժեթղթերի թողարկման և տեղաբաշխման գործընթացներում մատուցվող միջնորդային և ֆինանսական խորհրդատվության ծառայություններն են:
ՀՀ կենտրոնական բանկի կողմից ստանալով արժեթղթերի շուկայում բրոքերային և պահառության գործունեության իրականացման լիցենզիաներ` ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ն իր հաճախորդներին առաջարկում է ընդլայնել իրենց ներդրումային հնարավորությունների շրջանակը և օգտվել իր ծառայություններից ինչպես Հայաստանի, այնպես էլ միջազգային արժեթղթերի շուկաներում:
Բանկն իր կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է նաև նրանց արժեթղթերի թողարկման և տեղաբաշխման գործընթացների կազմակերպմանն ուղղված միջնորդային և ֆինանսական խորհրդատվության ծառայությունների ամբողջական փաթեթ:

Բանկի բիզնես-փիլիսոփայությունից ելնելով` մարկետինգային ռազմավարությամբ բացառվում է լայն զանգվածներին ուղղված հայտարարություններ, գովազդներ և այլ տիպի հաղորդակցություն իրականացնելը: Բանկը հրաժարվում է մասսայական սպասարկումից և իր մարկետինգային միջոցառումներն իրականացնում է հաճախորդների նպատակային խմբերի հետ կապերի հաստատման և հարաբերությունների զարգացման միջոցով:

Բանկը վարկավորում է միջին և խոշոր ձեռնարկություններին, որոնք ունեն կայուն գործող բիզնես, ձևավորված վարկային պատմություն, բարի համբավ գործարար աշխարհում:
Բանկը մանրածախ բանկային ծառայություններ չի մատուցում:

Ոչ, ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ ՓԲԸ-ն չի հանդիսանում շվեյցարական Բանկ կամ շվեյցարական բանկի մասնաճյուղ: «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի միակ իրական և վերջնական շահառուն հանդիսանում է շվեյցարահայ գործարար Վարտան Սիրմակեսը, ով հանդիսանում է նաև աշխարհահռչակ «Ֆրանկ Մյուլլեր» ժամացույցներ արտադրող ընկերության հիմնադիր և միակ սեփականատեր::

Բանկը, ելնելով իր որդեգրած քաղաքականությունից, զանգվածային ծառայությունների չի մատուցում և իր գործունեությունը ծավալում է կորպորատիվ և ներդրումային ուղղություններով՝ կիրառելով «փրայվիթ բենքինգի» տեխնոլոգիաները: Արդյունքում, Բանկը կարևորում է յուրաքանչյուր հաճախորդի նկատմամբ անհատական վերաբերմունքի ցուցաբերումը:

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը Ձեզ հնարավորություն է տալիս մուտք գործել մի շարք երկրների արժեթղթերի շուկաներ` Հայաստան, ՌԴ, ԱՄՆ, եվրոպական խոշորագույն բորսաներ: ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի հետ Դուք կարող եք ընտրել ներդրումների աշխարհագրությունը և շուկաների տեսակները, որոնք կհամապատախանեն Ձեր ներդրումային ռազմավարությանը:
Գործընկերների լայն շրջանակի շնորհիվ Բանկը Ձեզ համար կարող է ձեռք բերել մի շարք երկրների և տնտեսության տարբեր ճյուղերի արժեթղթեր` բաժնետոմսեր, պետական և կորպորատիվ պարտատոմսեր, ածանցյալ արժեթղթեր, ներդրումային հիմնադրամների փայեր և այլն:

Արժեթղթեր ձեռք բերելու համար նախևառաջ անհրաժեշտ է դառնալ Բանկի հաճախորդ և կնքել Բրոքերային ծառայությունների մատուցման պայմանագիր: Այնուհետև, համապատասխան հանձնարարականներ տալու միջոցով կկարողանաք ներդրումներ կատարել Ձեր նախընտրած արժեթղթերում:

Մարժինալ գործարքն իրենից ներկայացնում է հաճախորդին դրամական միջոցների փոխառության տրամադրում` արժեթղթերի ձեռք բերման նպատակով: Օգտվելով լրացուցիչ ֆինանսավորումից` Դուք հնարավորություն կունենանք ձեռք բերել ավելի մեծ գումարի արժեթղթեր, քան Ձեր ներդրած գումարն է:

Ներդրումների ռիսկերը որպես կանոն համեմատական են ակնկալվող եկամտաբերությանը: Որքան հուսալի է արժեթուղթը, այնքան ցածր է նրանից ստացվող շահույթը: Միևնույն ժամանակ ռիսկային գործիքները կարող են թույլ տալ կրկնապատկել, նույնիսկ եռապատկել Ձեր ներդրված կապիտալը մի քանի օրվա ընթացքում, սակայն ռիսկն այստեղ զգալիորեն բարձր կլինի: Յուրաքանչյուր ներդրող ինքն է իր համար որոշում ակնկալվող եկամտաբերությունը` կշռված համապատասխան ռիսկով:

Լրացուցիչ միջոցների ներգրավումը հանդիսանում է ցանկացած ընկերության ֆինանսական քաղաքականության կարևոր մասերից մեկը: Արժեթղթերի թողարկումը դիտարկելով որպես ֆինանսական միջոցների հավաքագրման այլընտրանքային աղբյուր և օգտվելով ֆինանսական ինստիտուտների կողմից առաջարկվող թողարկման և տեղաբաշխման ծառայություններից` ընկերությունները կարող են ընդլայնել իրենց ներդրումային ծրագրերի ֆինանսավորման հնարավորությունները և ավելի արդյունավետ կառավարել իրենց ֆինանսական հոսքերը:

Ընկերությունները կարող են թողարկել և հրապարակայնորեն տեղաբաշխել արժեթղթեր, եթե շուկայում կայուն դիրք են զբաղեցնում և գործարար աշխարհում վայելում են բարի համբավ, պատրաստակամ են վարել թափանցիկ գործունեություն, ձևավորել են որակյալ կառավարման ու արժանահավատ հաշվետվական համակարգ, ունեն բավարար վճարունակություն` արժեթղթերի թողարկմամբ ծագող պարտավորությունները պատշաճ կատարելու համար:

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ն, արժեթղթերի շուկայում ունենալով ռազմավարական հետաքրքրություններ, թողարկողներին առաջարկում է արժեթղթերի թողարկման և տեղաբաշխման կազմակերպման ծառայությունների ամբողջական փաթեթ, այդ թվում` մասնագիտական խորհրդատվություն, շուկայի վերլուծություն և արժեթղթերի թողարկման հետ կապված ֆինանսական ռիսկերի կառավարում: Տեղաբաշխման ընթացքում բանկն օգտագործում է զարգացած երկրներում կիրառվող ժամանակակից տեխնոլոգիաներ, այդ թվում համագործակցում է շուկայի այլ մասնակիցների հետ` տեղաբաշխման սինդիկատ ձևավորելու նպատակով:

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի Օնլայն Բանկային Ծառայությունները պաշտպանված են միջազգային ճանաչում ունեցող Symantec SSL անվտանգության գաղտնագրման համակարգով, որը ապահովում է անվտանգության բարձր մակարդակ և հուսալի պաշտպանվածություն:

* Հայերեն և անգլերեն լեզուներով հրապարակված տեղեկատվության միջև որևէ անհամապատասխանության առկայության դեպքում անհրաժեշտ է առաջնորդվել հայերեն տարբերակով: