Էսքրոու հաշիվներ

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ում հաշիվ բացելը Ձեր առաջին քայլն է Բանկի ծառայություններից օգտվելու ճանապարհին: Այն թույլ է տալիս ընտրել վճարման, ներդրման և ֆինանսավորման Ձեր պահանջները բավարարող լուծումներ: 

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ում ֆիզիկական անձինք կարող են բացել էսքրոու հաշիվներ: 

Էսքրոու հաշիվը ՀՀ դրամով կամ Բանկի համաձայնությամբ այլ արժույթով բացված տարանցիկ բանկային հատուկ հաշիվ է, որի վրա դեպոնացվում են ապրանքի, ծառայության կամ անշարժ/շարժական գույքի ձեռքբերման` որպես գործարքի կատարման երաշխիք միջոցները: Գումարը տրվում է Շահառուին միայն ՀՀ դրամով կամ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում արտարժույթով՝ պայմանագրով պահանջվող փաստաթղթերի ներկայացման դեպքում:  

Սակագներ 

Ընթացակարգ  

* Հայերեն և անգլերեն լեզուներով հրապարակված տեղեկատվության միջև որևէ անհամապատասխանության առկայության դեպքում անհրաժեշտ է առաջնորդվել հայերեն տարբերակով: