Միջազգային ֆակտորինգ

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը տարածաշրջանում առաջին ֆինանսական հաստատությունն է, որն անդամակցել է FCI (Factors Chain International)՝ Առաջատար ֆակտորինգային կազմակերպությունների ասոցիացիային: Անդամակցությունը Բանկին հնարավորություն է տալիս հաճախորդներին առաջարկել միջազգային ֆակտորինգային ծառայություններ շուրջ 90 երկրում տեղակայված ավելի քան 400 անդամ կազմակերպությունների միջոցով:

Միջազգային ֆակտորինգի գործարքը իրականացվում է նույն տրամաբանությամբ, ինչ տեղական ֆակտորինգը, այն տարբերությամբ, որ վաճառողը կամ գնորդը ՀՀ ռեզիդենտ իրավաբանական անձ է, իսկ արտերկրի գործընկերը` ոչ ռեզիդենտ իրավաբանական անձ:

Ֆակտորինգային սահմանաչափ հաստատող մարմինը սահմանաչափը հաստատելիս առաջնորդվում է ստորև բերված ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ գործոններով:

Օբյեկտիվ գործոններ

Հաճախորդի/արտահանողի և/կամ գնորդի/ներմուծողի փորձը ոլորտում, գործընկերոջ հետ համագործակցության փորձը, ֆինանսական հաշվետվությունների փաթեթը, բանկային հաշիվների շրջանառությունը, գործարքների հաճախականությունը, վարկային պատմությունը, գնորդի/ներմուծողի համար Բանկի գործընկեր կազմակերպության կողմից երաշխիքի տրամադրման պատրաստակամությունը և այլն:

Սուբյեկտիվ գործոններ

Հաճախորդի/արտահանողի և/կամ գնորդի/ներմուծողի բիզնեսի ընդունելիությունը և համապատասխանությունը Բանկի քաղաքականությանը, հաճախորդի/արտահանողի և/կամ գնորդի/ներմուծողի բիզնեսի թափանցիկությունը, կառավարման որակը, համագործակցության զարգացման հեռանկարները և այլն:

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ն իր հաճախորդներին առաջարկում է միջազգային ֆակտորինգի հետևյալ տարատեսակները՝

Արտահանման Ֆակտորինգի դեպքում հաճախորդը/արտահանողը հնարավորություն է ստանում մատակարարված ապրանքների դիմաց ստանալ ֆինանսավորում առանց գրավադրման և երաշխավորության տրամադրման` մատակարարված ապրանքի գումարի մինչև 80%-ի չափով: Մատակարված ապրանքի գումարի մնացած երաշխավորված մասը` 20% վերջնահաշվարկը` կուտակված տոկոսների տարբերությամբ, հաճախորդը/արտահանողը ստանում է գնորդի/ներմուծողի կողմից վճարման օրը: Գնորդի/ներմուծողի կողմից չվճարման դեպքում Բանկի գործընկեր FCI անդամ կազմակերպությունը վճարում է գնորդի/ներմուծողի փոխարեն:

Արտահանման ֆակտորինգային գործարքի դեպքում հաճախորդը/արտահանողը հնարավորություն ունի Բանկի միջոցով ստանալ հավաստի տեղեկատվություն արտասահմանում գտնվող իր գործող կամ պոտենցիալ գնորդի/ներմուծողի վճարունակության վերաբերյալ: Արտահանման ֆակտորինգի գործարքը հնարավոր է իրականացնել ինչպես ռեգրեսային, այնպես էլ ոչ ռեգրեսային տարբերակով:

* Արտահանման ֆակտորինգի բոլոր սակագները ներառում են նաև Ներմուծողի բանկի սակագները:

Արտահանման ռեգրեսային ֆակտորինգի դեպքում հաճախորդը/մատակարարը ֆինանսական վերլուծության նպատակով Բանկ է ներկայացնում ստորև նշված փաստաթղթերը:

Արտահանման ոչ ռեգրեսային ֆակտորինգի դեպքում հաճախորդը/մատակարարը ֆինանսական վերլուծության նպատակով Բանկ է ներկայացնում ստորև նշված փաստաթղթեր

-ԳՆՈՐԴԻ/ՆԵՐՄՈՒԾՈՂԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՌԵԳՐԵՍԱՅԻՆ ՖԱԿՏՈՐԻՆԳԻ ԴԵՊՔՈՒՄ ԲԱՆԿԸ ԿԱՐՈՂ Է ՀԱՃԱԽՈՐԴԻՆ/ԱՐՏԱՀԱՆՈՂԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՐՄԱՆ ՊԱՀԱՆՋ՝ ԿԻՐԱՌԵԼՈՎ ՌԵԳՐԵՍԻ (ՀԵՏԱԴԱՐՁ ՊԱՀԱՆՋԻ) ԻՐԱՎՈՒՆՔԸ:

-ԳՆՈՐԴԻ/ՆԵՐՄՈՒԾՈՂԻ ԿՈՂՄԻՑ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՌԵԳՐԵՍԱՅԻՆ ՖԱԿՏՈՐԻՆԳԻ ԴԵՊՔՈՒՄ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ ԿՈՒՏԱԿՎՈՒՄ ԵՆ ՏՈՒՅԺԵՐ:

-ԺԱՄԿԵՏԱՆՑ ՖԱԿՏՈՐԻՆԳԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՐՄԱՆ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՄԱՐՎՈՒՄ ԵՆ ԿՈՒՏԱԿՎԱԾ ՏՈՒՅԺԵՐԸ, ԱՅՆՈՒՀԵՏԵՎ՝ ԿՈՒՏԱԿՎԱԾ ԲԱՆԿԱՅԻՆ ՏՈԿՈՍԻ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԸ, ԱՅՆՈՒՀԵՏԵՎ՝ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ, ՈՐԻՑ ՀԵՏՈ՝ ՄԱՅՐ ԳՈՒՄԱՐԸ:

-ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ԳՆՈՐԴԻ/ՆԵՐՄՈՒԾՈՂԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՄ ԹԵՐԻ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԲԱՆԿԸ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆԸ 2 (ԵՐԿՈՒ) ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐ ՀԵՏՈ ԱՅԴ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՈՒՂԱՐԿՈՒՄ Է ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈ, ՈՐՏԵՂ ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ Է ՀԱՃԱԽՈՐԴԻ/ԱՐՏԱՀԱՆՈՂԻ ԵՎ ԳՆՈՐԴԻ/ՆԵՐՄՈՒԾՈՂԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ:

-ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻՑ ՏԱՐԵԿԱՆ ՄԵԿ ԱՆԳԱՄ ԱՆՎՃԱՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ:

-ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՎԱՏ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԽՈՉԸՆԴՈՏԵԼ ՁԵԶ` ԱՊԱԳԱՅՈՒՄ ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ:

-ԶԳՈՒՇԱՑՈՒՄ` ՁԵՐ ԳՈՒՅՔԸ (տունը, մեքենան կամ այլ) ԿԱՐՈՂ Է ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԵԹԵ ԴՈՒՔ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵՔ ՁԵՐ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ:

-ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՓՈԽԱՐԺԵՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՐՈՒՄՆԵՐԻ ՎՐԱ:

-ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉԿԱՏԱՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԳՐԱՎԻ ՀԱՇՎԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՁԵՐ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԾԱԾԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԳՐԱՎԸ ԲԱՎԱՐԱՐ ՉԼԻՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՆԱՐԱՎՈՐ Է ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՐՈՒՄ ՁԵՐ ԱՅԼ ԳՈՒՅՔԻ ՀԱՇՎԻՆ (ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ):

-ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՔԱՂՎԱԾՔՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԿՐԿՆՕՐԻՆԱԿՆԵՐԻ, ՏԵՂԵԿԱՆՔՆԵՐԻ և ԱՅԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ, ԺԱՄԿԵՏՆԵՐԻՆ և ՍԱԿԱԳՆԵՐԻՆ ԾԱՆՈԹԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՏԵ՛Ս «ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԵՐԵՑՆԵՐԻ ՀԱՇՎԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ» ԷՋԸ:

Ներմուծման ֆակտորինգի դեպքում Բանկի հաճախորդը հանդես է գալիս որպես գնորդ կողմ՝ ներմուծող (ՀՀ ռեզիդենտ իրավաբանական անձ), որի կողմից արտասահմանյան արտահանողի հանդեպ ստանձնած պարտավորությունների պատշաճ, ժամանակին և ամբողջ ծավալով կատարումը երաշխավորում է Բանկը: Ներմուծման ֆակտորինգային գործարքի դեպքում հնարավոր է պահանջվի նաև գրավ:

*Նշված գումարը գանձվում է արտասահմանյան արտահանողից՝ արտահանողի բանկի կողմից

Արտահանման ռեգրեսային ֆակտորինգի դեպքում հաճախորդը/մատակարարը ֆինանսական վերլուծության նպատակով Բանկ է ներկայացնում ստորև նշված փաստաթղթերը:

- ՏԵՂԱԿԱՆ ԳՆՈՐԴԻ/ՆԵՐՄՈՒԾՈՂԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՖԱԿՏՈՐԻՆԳԻ ԴԵՊՔՈՒՄ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ ԿՈՒՏԱԿՎՈՒՄ ԵՆ ՏՈՒՅԺԵՐ:

- ԺԱՄԿԵՏԱՆՑ ՖԱԿՏՈՐԻՆԳԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՐՄԱՆ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՄԱՐՎՈՒՄ ԵՆ ԿՈՒՏԱԿՎԱԾ ՏՈՒՅԺԵՐԸ, ԱՅՆՈՒՀԵՏԵՎ՝ ԿՈՒՏԱԿՎԱԾ ԲԱՆԿԱՅԻՆ ՏՈԿՈՍԻ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԸ, ԱՅՆՈՒՀԵՏԵՎ՝ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ, ՈՐԻՑ ՀԵՏՈ՝ ՄԱՅՐ ԳՈՒՄԱՐԸ:

- ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՏԵՂԱԿԱՆ ԳՆՈՐԴԻ/ՆԵՐՄՈՒԾՈՂԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՄ ԹԵՐԻ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԲԱՆԿԸ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆԸ 2 (ԵՐԿՈՒ) ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐ ՀԵՏՈ ԱՅԴ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՈՒՂԱՐԿՈՒՄ Է ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈ, ՈՐՏԵՂ ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ Է ՏԵՂԱԿԱՆ ԳՆՈՐԴԻ/ՆԵՐՄՈՒԾՈՂԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ:

- ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻՑ ՏԱՐԵԿԱՆ ՄԵԿ ԱՆԳԱՄ ԱՆՎՃԱՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ:

- ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՎԱՏ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԽՈՉԸՆԴՈՏԵԼ ՁԵԶ` ԱՊԱԳԱՅՈՒՄ ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ:

- ԶԳՈՒՇԱՑՈՒՄ` ՁԵՐ ԳՈՒՅՔԸ (տունը, մեքենան կամ այլ) ԿԱՐՈՂ Է ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԵԹԵ ԴՈՒՔ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵՔ ՁԵՐ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ:

- ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՓՈԽԱՐԺԵՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՐՈՒՄՆԵՐԻ ՎՐԱ:

- ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉԿԱՏԱՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԳՐԱՎԻ ՀԱՇՎԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՁԵՐ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԾԱԾԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԳՐԱՎԸ ԲԱՎԱՐԱՐ ՉԼԻՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՆԱՐԱՎՈՐ Է ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՐՈՒՄ ՁԵՐ ԱՅԼ ԳՈՒՅՔԻ ՀԱՇՎԻՆ (ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ):

- ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՔԱՂՎԱԾՔՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԿՐԿՆՕՐԻՆԱԿՆԵՐԻ, ՏԵՂԵԿԱՆՔՆԵՐԻ և ԱՅԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ, ԺԱՄԿԵՏՆԵՐԻՆ և ՍԱԿԱԳՆԵՐԻՆ ԾԱՆՈԹԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՏԵ՛Ս «ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԵՐԵՑՆԵՐԻ ՀԱՇՎԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ» ԷՋԸ: