ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿՈՒՄ հաշվի բացման ուղեցույց

Հարգելի Հաճախորդ

Շնորհակալություն ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ ծառայություններով հետաքրքրվելու համար:

Բացելով հաշիվ մեր Բանկում՝ Դուք հնարավորություն կունենաք օգտվելու բազմաթիվ առավելություններից և հաճույք ստանալ մեր Բանկի աշխատակիցների պրոֆեսիոնալիզմից, ինչպես նաև մատուցվող ծառայությունների որակից:

Կարդալով սույն ուղեցույցը՝ Դուք կգտնեք հաշիվ բացելու, ինչպես նաև հաշվի սպասարկման վերաբերյալ և ֆինանսական գործարքների ընթացքում հանդիպող օգտակար տեղեկատվություն:

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԸ բացում է հաշիվներ ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անչանց, ինչպես նաև մասնագիտացված ֆինանսական միջնորդների համար:

Ոչ ռեզիդենտ իրավաբանական անձանց համար Բանկը հաշիվներ բացում է, եթե Հաճախորդը և նրա ծավալած գործունեությունը, սեփականատերերի կազմը, կազմակերպաիրավական ձևը բացահայտված և ընդունելի է Բանկի համար:

Ոչ բոլոր ոլորտներն են ընդունելի մեզ համար: Մենք չենք բացում հաշիվներ այն Հաճախորդների համար, ովքեր ներգրավված են զենք-զինամթերքի, ռազմական տեխնիկայի և սարքավորումների, հոգեմետ միջոցների և թմրանյութի, մարդկանց առևտրի և փողերի լվացման մեջ: Հաշվի բացման նպատակով Բանկ դիմելիս Հաճախորդը պետք է ներկայացնի տեղեկատվություն իր գործունեության, ստացվելիք ֆինանսական միջոցների ծագման աղբյուրների և դրանց օգտագործման ուղղությունների, ինչպես նաև իրական շահառուի/ների վերաբերյալ: Մենք չենք բացում հաշիվներ այն ընկերությունների համար, որոնց բաժնեմասերը թողարկված են ըստ ներկայացնողի սկզբունքի հիման վրա:

Ոչ ռեզիդենտ իրավաբանական անձանց համար Բանկը հաշիվներ բացում է, եթե Հաճախորդը և նրա ծավալած գործունեությունը, սեփականատերերի կազմը, կազմակերպաիրավական ձևը բացահայտված և ընդունելի է Բանկի համար:

Հաշվի բացման ժամանակ մենք առաջնորդվում ենք միջազգային հանրության կողմից կիրառվող պահանջների, ինչպես օրինակ ՄԱԿ-ի բանաձևերի, ազգային օրենսդրության և Բանկի ներքին քաղաքականության պահանջներով: Հաշվի բացման, սպասարկման և գործարքների իրականացման ընթացքում Բանկը Հաճախորդից կարող է պահանջել ներկայացված տեղեկատվության իսկությունը հավաստող փաստաթղթեր և բացատրություններ: Կասկածելի գործարքները կարող են կասեցվել կամ մերժվել:

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԸ կիրառում է FATCA-ի պահանջները (Foreign account tax compliance act – օտարերկրյա հաշիվների հարկման համապատասխանության մասին օրենք, կայք www.irs.gov) համաձայն որոնց ԱՄՆ հարկատուների վերաբերյալ տեղեկատվությունը բացահայտվում և ուղարկվում է ԱՄՆ համապատասխան իրավասու մարմիններին:

Իր կայքում ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԸ հրապարակում է հաշվի բացման, սպասարկման և գործարքների իրականացման ժամանակ կիրառվող թարմացված սակագները: Խնդրում ենք այցելել մեր կայքի համապատասխան բաժինը՝ դրանց ծանոթանալու նպատակով:

Հաշվի բացման ժամանակ պահանջվող փաստաթղթերի փաթեթը Հաճախորդի նույնականացման, գործունեության տեսակի և ֆինանսական գործարքների բացահայտման նպատակ ունի:

  1. Հաշվի բացման դիմում (տրամադրվում է Բանկի կողմից),
  2. Անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ կամ դրանց նոտարական կարգով վավերացված պատճեն,
  3. Սոցիալական քարտ կամ Հանրային ծառայությունների համարանիշ (ՀՀ ռեզիդնետների համար),
  4. Բնակության վայրի վերաբերյալ ապացույց, ինչպես օրինակ կոմունալ վճարման անդորրագիրը կամ հաշվի քաղվածքը,
  5. Ստորագրության նմուշի քարտ (տրամադրվում է Բանկի կողմից),
  6. FATCA ձևանմուշ/ներ (տրամադրվում է Բանկի կողմից):
  1. Հաշվի բացման դիմում (տրամադրվում է Բանկի կողմից),
  2. Կանոնադրություն իր փոփոխություններով
  3. Պետական ռեգիստրի վկայական իր ներդիրներով (առկայության դեպքում նաև լիցենզիա),
  4. Հարկ վճարողի հաշվառման համար (առկայության դեպքում),
  5. Բանկի հետ գործարքների կնքման իրավասություն ունեցող անձանց ցուցակ իրենց ստորագրության նմուշներով (տրամադրվում է Բանկի կողմից),
  6. Ղեկավար անձանց և գլխավոր հաշվապահի անձնագրեր կամ անձը հաստատող այլ փաստաթղթեր,
  7. Տեղեկատվություն սեփականատերերի/մասնակիցների վերաբերյալ՝ ներկայացնելով վերջիններիս անձնագրերը կամ անձը հաստատող այլ փաստաթղթերը,
  8. Տեղեկատվություն իրական շահառուի կամ շահառուների վերաբերյալ,
  9. Ղեկավար անձանց և գլխավոր հաշվապահի նշանակման հրամաններ կամ որոշումներ,
  10. Պատշաճ ձևով լրացված և վավերացված լիազորագիր (լիազորված անձի դեպքում),
  11. FATCA ձևանմուշ/ներ (տրամադրվում է Բանկի կողմից):

Այս տեսակի Հաճախորդների համար հաշվի բացման փաստաթղթերի ցանկը նույնն է, ինչ իրավաբանական անձանց դեպքում, սակայն ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԸ պահանջելու է նրանց գործունեությունը կարգավորող համապատասխան լրացուցիչ փաստաթղերի փաթեթ:

ՀՀ ռեզիդենտների համար այդ գործընթացը տևում է մինչև երկու բանկային օր: Ոչ ռեզիդենտների համար, մասնավորապես՝ ովքեր հաշվի բացման համար դիմել են հեռակա կարգով, այդ գործընթցը կարող է տևել մինչև 2 շաբաթ (հաշվի բացման համար պահանջվող փաստաթղթերի ամբողջական փաթեթը ներկայացնելուց հետո):

Նրանք, ովքեր հետաքրքրված են մեր Բանկում հաշիվ բացել, կարող են այցելել մեր գլխամասային գրասենյակ Վազգեն Սարգսյան 10 հասցեով, օգտագործել մեր կայքում (www.armswissbank.am) առկա առցանց ձևամնուշները կամ գրել մեզ [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին կամ զանգահարել +374 60 757-000, +374 11 757-000:

Մեր աշխատակիցները կուղղորդեն Ձեզ հաշվի բացման գործընթացում: