Վարկեր

Վարկային ծառայությունների գծով Բանկը հաճախորդներին առաջարկում է ինչպես ավանդական, այնպես էլ ոչ ավանդական վարկային գործիքներ, մասնավորապես` վարկեր, վարկային գծեր, գնման պատվերի ֆինանսավորում, արտահանման խթանման ֆինանսավորում, օվերդրաֆթ, ֆակտորինգ (տեղական, միջազգային), ակրեդիտիվ, երաշխիք և հաճախորդի կարիքներից բխող այլ ծառայություններ՝ ապահովելով ձեր ֆինանսական կարիքների համար իրական լուծումներ:

Բանկն առանձնացնում է հաճախորդների երկու հիմնական թիրախային խմբեր` կորպորատիվ հաճախորդներ և անհատներ:

Բանկը վարկային ծրագրերի շրջանակներում ներկայումս համագործակցում է մի շարք միջազգային և տեղական վարկատու կազմակերպությունների հետ, մասնավորապես`

  • Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի հետ
  • Գերմանահայկական հիմնադրամի հետ
  • Ասիական Զարգացման Բանկ-ի հետ
  • Պրոմսվյազբանկ-ի Առևտրի ֆինանսավորման ծրագրի գծով
  • «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի հետ
  • «Բնակարան երիտասարդների» ՎՎԿ ՓԲԸ-ի հետ

Բանկը ճկուն վարկային քաղաքականություն է վարում և հարմարեցնում իր պրոդուկտները Հաճախորդի պահանջներին և պահանջմունքներին:

Իրավաբանական անձ հաճախորդներին առաջարկվում են հետևյալ բանկային ծառայությունները.

  • Վարկեր
  • Վերականգնվող և չվերականգնվող վարկային գծեր
  • Հաշվի վարկավորում՝ օվերդրաֆտ
  • Բանկային տեղական ու միջազգային երաշխիքներ
  • Ակրեդիտիվներ
  • Ապրանքների ու ծառայությունների ներմուծման և արտահանման նպատակով վարկեր

Ֆիզիկական անձ հաճախորդներին առաջարկվում են հետևյալ բանկային ծառայությունները.

  • Ներդրումային վարկեր
  • Անշարժ գույքի ձեռքբերման, վերանորոգման և կառուցապատման նպատակով հիփոթեքային վարկեր
  • Սպառողական վարկեր՝ միմիայն իր երկարաժամկետ հաճախորդներին

Վարկերից օգտվելիս պիտի ուշադրություն դարձնեք հատկապես հետագայում ձեր ռիսկերին և մասնավորապես.

  • Արտարժույթով տրամադրված վարկերի տոկոսագումարը վերադարձվում է դրամով, իսկ մայր գումարների մարումները` համապատասխան արժույթով, ուստի արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են բացասական ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա:
  • Վարկային պարտավորությունների ոչ պատշաճ կատարման դեպքում (վարկի կամ տոկոսների վճարման ժամկետանցում, վարկի ոչ նպատակային ծախսում, վարկ ստանալու նպատակով բանկին կեղծ տեղեկատվության տրամադրում, վարկային մոնիտորինգին/վերահսկողությանը խոչընդոտում և այլն) բանկի կողմից բացի ֆինանսական պատժամիջոցներից գործող օրենսդրության համաձայն կարող են իրականացվել հետևյալ գործողությունները`
    • վարկային պայմանագրի վաղաժամկետ լուծում, վարկի և հաշվարկված տոկոսների վաղաժամկետ վերադարձի պահանջի ներկայացում
    • գրավադրված գույքի բռնագանձում և իրացում, ընդ որում, գրավադրված գույքի իրացումից ստացված գումարը բավարար չլինելու դեպքում հնարավոր է նաև վարկառուի այլ գույքի հաշվին պարտավորությունների մարման հնարավորությունը վրա դատական կարգով բռնագանձում տարածելը (առկայության դեպքում)
    • վարկառուի վերաբերյալ տեղեկատվության գրանցում վարկային ռեգիստրում, ինչը բացասական ազդեցություն կթողնի Հաճախորդի վարկային պատմության վրա և կխոչընդոտի հետագայում ևս վարկային ծառայություններից օգտվելու հարցում (այդ թվում նաև այլ բանկերից և վարկային կազմակերպություններից)
* Հայերեն և անգլերեն լեզուներով հրապարակված տեղեկատվության միջև որևէ անհամապատասխանության առկայության դեպքում անհրաժեշտ է առաջնորդվել հայերեն տարբերակով: