Կորպորատիվ Սոցիալական Պատասխանատվություն
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-Ի ՀՈՎԱՆԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ԹԱՐԳՄԱՆՎԵԼ Է ԳԱԼՈՒՍՏ ԳՅՈՒԼԲԵՆԿՅԱՆԻ ՄԱՍԻՆ ՊԱՏՄՈՂ «ՊԱՐՈՆ ՀԻՆԳ ՏՈԿՈՍ» ԳԻՐՔԸ

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-Ի ՀՈՎԱՆԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ԹԱՐԳՄԱՆՎԵԼ Է ԳԱԼՈՒՍՏ ԳՅՈՒԼԲԵՆԿՅԱՆԻ ՄԱՍԻՆ ՊԱՏՄՈՂ «ՊԱՐՈՆ ՀԻՆԳ ՏՈԿՈՍ» ԳԻՐՔԸ

17.10.2019

Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը ֆինանսավորել է աշխարհի ամենահարուստ մարդու՝ Գալուստ Գյուլբենկյանի մասին պատմող «Պարոն հինգ տոկոս» գրքի հայերեն թարգմանությունը, որի շնորհանդեսը կայացավ հոկտեմբերի 15-ին: Գիրքը հրատարակել է «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը:

Ջոնաթան Քոնլինի այս գիրքը բացահայտում է Գյուլբենկյանի հարուստ կենսագրությունը: Գիրքը ստեղծվել է Գյուլբենկյանի արխիվի ուսումնասիրությունների հիման վրա: Ամբողջ կյանքում, Գյուլբենկյանը միտումնավոր խուսափում էր մամուլից։ Չի եղել նավթարդյունաբերության ողջ պատմության մեջ որևէ մեկ այլ գործարար, որ այսքան ուժեղ ազդեցություն ունենար՝ այսքան մեծամասշտաբ և այսքան երկարատև:

Որպես սոցիալապես պատասխանատու ընկերություն` ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը շարունակաբար աջակցում է այն միջոցառումներին, նախաձեռնություններին որոնք նպաստում են հայ մեծանուն գործիչների կյանքի լուսաբանմանը, նրանց ներդրումների հիշատակմանը։


Բոլոր իրադարձությունները