ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-Ի և ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ 25.11.2019Թ-ԻՆ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ  ՍևՔԱՐԻ ԴՊՐՈՑԻ ԱՅԳՈՒ ԲԱՑՈՒՄ և  ԲԻԶՆԵՍ ՖՈՐՈՒՄ 27.11.2019
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-Ի և ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ 25.11.2019Թ-ԻՆ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՍևՔԱՐԻ ԴՊՐՈՑԻ ԱՅԳՈՒ ԲԱՑՈՒՄ և ԲԻԶՆԵՍ ՖՈՐՈՒՄ

Նոյեմբերի 25-ին Տավուշի մարզի Սևքար համայնքում տեղի ունեցավ միջնակարգ դպրոցին հարակից մրգատու այգու բացումը, որը հիմնվել էր ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի հովանավորությամբ և Տավուշի մարզպետարանի աջակցությամբ, Բանկի, մարզպետարանի, Սևքարի համայնքապետարանի աշխատակիցների, դպրոցի աշակերտների, ինչպես նաև համայնքի բնակիչների կողմից: Բացման արարողությանը ներկա էին Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը և ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի գործադիր տնօրեն Գևորգ Մաչանյանը, ովքեր նույնպես այգում տնկեցին ծառեր և իրականացրին տեղադրված հուշատախտակի բացում:



ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-Ի ԿՈՂՄԻՑ ՏԱՎՈՒՇԻ ՍևՔԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑԻՆ ՀԱՐՈՂ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՅԳՈՒ ՀԻՄՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԵՆ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ: 18.11.2019
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-Ի ԿՈՂՄԻՑ ՏԱՎՈՒՇԻ ՍևՔԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑԻՆ ՀԱՐՈՂ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՅԳՈՒ ՀԻՄՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԵՆ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ:

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի հովանավորությամբ և Տավուշի մարզպետարանի աջակցությամբ 16.11.2019թ-ին Բանկի աշխատակիցներն իրականացրել են Տավուշի Սևքար համայնքի միջնակարգ դպրոցին հարող շուրջ 6,500քմ տարածքում մրգատու ծառերի՝ մասնավորապես արքայանարնջի, խնձորի, թզի, ընկույզի շուրջ 550 ծառերի տնկման աշխատանքներ: Մարզպետարանի առաջարկով ընտրվել են տվյալ շրջանի բնակլիմայական պայմաններին համապատասխան մրգատու ծառատեսակներ:



ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-Ի ՀՈՎԱՆԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ԹԱՐԳՄԱՆՎԵԼ Է ԳԱԼՈՒՍՏ ԳՅՈՒԼԲԵՆԿՅԱՆԻ ՄԱՍԻՆ ՊԱՏՄՈՂ «ՊԱՐՈՆ ՀԻՆԳ ՏՈԿՈՍ» ԳԻՐՔԸ 17.10.2019
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-Ի ՀՈՎԱՆԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ԹԱՐԳՄԱՆՎԵԼ Է ԳԱԼՈՒՍՏ ԳՅՈՒԼԲԵՆԿՅԱՆԻ ՄԱՍԻՆ ՊԱՏՄՈՂ «ՊԱՐՈՆ ՀԻՆԳ ՏՈԿՈՍ» ԳԻՐՔԸ
Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը ֆինանսավորել է աշխարհի ամենահարուստ մարդու՝ Գալուստ Գյուլբենկյանի մասին պատմող «Պարոն հինգ տոկոս» գրքի հայերեն թարգմանությունը, որի շնորհանդեսը կայացավ հոկտեմբերի 15-ին: Գիրքը հրատարակել է «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը:


ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ ԵՎ ՍՈԼԱՐՈՆԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀՀ-ՈՒՄ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱՄԵՆԱՄԵԾ ԸՆՏԱՆԻՔԻ ՏԱՆԻՔԻՆ ԱՐԵՎԱՅԻՆ ԿԱՅԱՆ ՏԵՂԱԴՐՎԵՑ 29.08.2019
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ ԵՎ ՍՈԼԱՐՈՆԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀՀ-ՈՒՄ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱՄԵՆԱՄԵԾ ԸՆՏԱՆԻՔԻ ՏԱՆԻՔԻՆ ԱՐԵՎԱՅԻՆ ԿԱՅԱՆ ՏԵՂԱԴՐՎԵՑ

Կարևորելով սոցիալական պատասխանատվության դերն ու նշանակությունը և խրախուսելով մաքուր էներգիայի արտադրության ոլորտի ընդլայնումը ՀՀ-ում` Արմսվիսբանկը և արևային վահանակներ արտադրող Սոլարոն ընկերությունը, համատեղ ուժերով իրականացրել են Մելքոնյանների ընտանիքի տան տանիքային 5.4ԿՎՏ հզորությամբ կայանի կառուցման նախագիծը:



ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-Ի ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ԱՅՑԵԼԵՑԻՆ ԳԱՎԱՌԻ ՄԱՆԿԱՏՈՒՆ 04.06.2019
ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-Ի ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ԱՅՑԵԼԵՑԻՆ ԳԱՎԱՌԻ ՄԱՆԿԱՏՈՒՆ

Մշտապես կարևորելով սոցիալական պատասխանատվության դերն ու նշանակությունը ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի աշխատակիցները, ավանդույթի համաձայն, Երեխաների պաշտպանության օրվա առթիվ այս անգամ այցելեցին Գավառի մանկատուն:



ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-Ի ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵՑԻՆ ԾԱՌԱՏՈՒՆԿԻ 15.04.2019
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-Ի ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵՑԻՆ ԾԱՌԱՏՈՒՆԿԻ

Ապրիլի 13-ին «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ»-ի աշխատակիցները ուղևորվեցին Արագածոտնի մարզ և այցելեցին մարզի 7 եկեղեցիները:



ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ ՓԲԸ-Ի ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՄՈՎՍԵՍ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵՑ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄԸ 20.03.2019
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ ՓԲԸ-Ի ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՄՈՎՍԵՍ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵՑ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄԸ

Բանկի նվիրաբերությամբ սահմանամերձ Մովսես համայնքի ներքին թաղամասի ջրագիծը, որը երկար ժամանակ կտրված էր ջրամատակարարումից, վերականգնվել է:



ԱՐՄՍՎԻԱԲԱՆԿԻ ԱՄԱՆՈՐՅԱ ՆՎԵՐՆԵՐԸ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ 28.12.2018
ԱՐՄՍՎԻԱԲԱՆԿԻ ԱՄԱՆՈՐՅԱ ՆՎԵՐՆԵՐԸ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ

Ամանորի նախաշեմին Արմսվիսբանկը և Բանկի աշխատակիցները ամանորյա հրաշք են պարգևել Սահմանամերձ Մովսես գյուղի երեխաներին, ինչպես նաև սոցիալապես անապահով ընտանիքներին և խոցելի խավի երեխաներին:



«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-Ն ՀԱՆԴԻՍԱՆՈՒՄ Է ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ 6-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆԻ ՀՈՎԱՆԱՎՈՐ 27.10.2018
«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-Ն ՀԱՆԴԻՍԱՆՈՒՄ Է ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ 6-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆԻ ՀՈՎԱՆԱՎՈՐ
Արմսվիսբանկը մշտապես կարևորում է ՀՀ-ում մշակութայի կյանքի ակտիվացումը, որի շրջանակներում արդեն 3-րդ տարին է իր աջակցությունն է ցուցաբերում Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի կազմակերպմանը՝ հանդես գալով որպես հովանավոր:
Փառատոնն իրականացվելու է 2018թ.-ի հոկտեմբերի 18-ից նոյեմբերի 13-ը, որի ընթացքում ելույթ են ունենալու տարբեր երկրներից Հայաստան ժամանած հանրահայտ արտիստներ:


«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-Ն ՀԱՆԴԻՍԱՆՈՒՄ Է «ՄԱՆՈՆ» ՕՊԵՐԱՅԻ ՀՈՎԱՆԱՎՈՐ 05.10.2018
«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-Ն ՀԱՆԴԻՍԱՆՈՒՄ Է «ՄԱՆՈՆ» ՕՊԵՐԱՅԻ ՀՈՎԱՆԱՎՈՐ

«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ»-ը, կարևորելով Հայաստանում մշակութային կյանքի ակտիվացումը, իր աջակցությունն է ցուցաբերել 2018թ.-ի հոկտեմբերի 7-ին և 10-ին «Օպերայի և բալետի ազգային ակադեմիական» թատրոնում իրականացվող «Մանոն» օպերայի կազմակերպմանը՝ հանդես գալով որպես հովանավոր: Օպերայի հեղինակը ֆրանսիացի հայտնի կոմպոզիտոր Մասենեթն է: «Մանոն» օպերան առաջին անգամ բեմադրվել է 1884 թվականի հունվարի 19-ին Փարիզում:




1 2 3