ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-Ը «ԷՐԵԲՈՒՆԻ» ՊԱՏՄԱՀՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆԻՆ ՆՎԻՐԱԲԵՐԵԼ Է ԱՈՒԴԻՈԳԻԴ ՍԱՐՔԵՐ և ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՎՈՂ ԱՐԳԵԼԱՓԱԿՈՑ 25.05.2020
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-Ը «ԷՐԵԲՈՒՆԻ» ՊԱՏՄԱՀՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆԻՆ ՆՎԻՐԱԲԵՐԵԼ Է ԱՈՒԴԻՈԳԻԴ ՍԱՐՔԵՐ և ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՎՈՂ ԱՐԳԵԼԱՓԱԿՈՑ

Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ 2020 թվականի մայիսի 23-ին ԱՐՄՍՎԻՍ-ԲԱՆԿ-ը 24 հատ աուդիոգիդ սարքեր նվիրաբերեց «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանին, որտեղ տարեկան տասնյակ հազարավոր այցելուներ հնարավորություն են ունենում ծանոթանալ մեր ազգային պատմամշակութային արժեքներին: Աուդիոգիդերի օգտագործումը թույլ է տալիս այցելուին ինքնուրույն մի քանի լեզուներով ծանոթանալ թանգարանի ներկայացված պատմամշակութային արժեքների պատմությանը: Աուդիոգիդերի կիրառման նշանակությունն էլ ավելի է կարևորվում հատկապես ներկայիս համավարակի պայմաններում, երբ անհրաժեշտ է ապահովել սոցիալական հեռավորություն։ Այս նախաձեռնությունը հնարավոր է դարձնում պատմամշակութային արժեքների ներկայացումը նոր տեխնոլոգիաների միջոցով։



ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-Ի ՀՈՎԱՆԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ԹԱՐԳՄԱՆՎԵԼ Է ՄԵԾԱԳՈՒՅՆ ԲԱՐԵԳՈՐԾ ԵՎ ԳՈՐԾԱՐԱՐ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՆԹԱՇՅԱՆՑԻ ՄԱՍԻՆ ՊԱՏՄՈՂ «ԿՈՎԿԱՍԻ ԱՐՔԱՆ» ԳԻՐՔԸ 23.05.2020
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-Ի ՀՈՎԱՆԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ԹԱՐԳՄԱՆՎԵԼ Է ՄԵԾԱԳՈՒՅՆ ԲԱՐԵԳՈՐԾ ԵՎ ԳՈՐԾԱՐԱՐ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՆԹԱՇՅԱՆՑԻ ՄԱՍԻՆ ՊԱՏՄՈՂ «ԿՈՎԿԱՍԻ ԱՐՔԱՆ» ԳԻՐՔԸ

Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ 15-ամյակի հոբելյանի կապակցությամբ իրականացվող հովանավորության շրջանակներում ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը ֆինանսավորել է մեծագույն բարեգործ և գործարար Ալեքսանդր Մանթաշյանցի մասին «Կովկասի արքան» գրքի հայերեն թարգմանությունը: Գիրքը հրատարակել է «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը: Գրքի հեղինակն Արմեն Գասպարյանն է, ով գրել է բնագիրը ռուսերեն տարբերակով: Հայերեն տարբերակը ներկայացվում է ժամանակակից գրող Դավիթ Սամվելյանի խմբագրությամբ և թարգմանությամբ:



ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-Ը ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻՆ ՆՎԻՐԱԲԵՐԵԼ Է ՌԱԴԻՈԳԻԴ ՍԱՐՔԵՐ 20.05.2020
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-Ը ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻՆ ՆՎԻՐԱԲԵՐԵԼ Է ՌԱԴԻՈԳԻԴ ՍԱՐՔԵՐ

Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ 2020 թվականի մայիսի 19-ին ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը 72 հատ ռադիոգիդ սարքեր նվիրաբերեց Մաշտոցյան Մատենադարանին, որտեղ տարեկան այցելում են տասնյակ հազարավոր այցելուներ: Մատենադարանում ռադիոգիդերի կիրառումը հնարավորություն կտա ապահովել միաժամանակ այցելուների տարբեր խմբերին ձեռագրերի որակյալ ներկայացումը: Ռադիոգիդերի կիրառման նշանակությունն էլ ավելի է կարևորվում հատկապես ներկայիս համավարակի պայմաններում, երբ անհրաժեշտ է ապահովել սոցիալական հեռավորություն։ Բանկի ցուցաբերած նախաձեռնությունը թույլ է տալիս պատմական արժեքների ներկայացումն իրականացնել նոր տեխնոլոգիաներով։



ԱՐՄՍՎԻԱԲԱՆԿԻ ԱՄԱՆՈՐՅԱ ՆՎԵՐՆԵՐԸ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ 27.12.2019
ԱՐՄՍՎԻԱԲԱՆԿԻ ԱՄԱՆՈՐՅԱ ՆՎԵՐՆԵՐԸ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ

Ավանդույթի համաձայն, Ամանորի նախաշեմին Արմսվիսբանկը և Բանկի աշխատակիցներն Ամանորյա տոն պարգևեցին Շիրակի մարզի սահմանամերձ Հայկաձոր և Գառնառիճ գյուղերի 93 երեխաներին՝ ի կատար ածելով նրանց նամակներում նշված բոլոր ցանկությունները:



ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-Ի և ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ 25.11.2019Թ-ԻՆ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ  ՍևՔԱՐԻ ԴՊՐՈՑԻ ԱՅԳՈՒ ԲԱՑՈՒՄ և  ԲԻԶՆԵՍ ՖՈՐՈՒՄ 27.11.2019
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-Ի և ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ 25.11.2019Թ-ԻՆ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՍևՔԱՐԻ ԴՊՐՈՑԻ ԱՅԳՈՒ ԲԱՑՈՒՄ և ԲԻԶՆԵՍ ՖՈՐՈՒՄ

Նոյեմբերի 25-ին Տավուշի մարզի Սևքար համայնքում տեղի ունեցավ միջնակարգ դպրոցին հարակից մրգատու այգու բացումը, որը հիմնվել էր ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի հովանավորությամբ և Տավուշի մարզպետարանի աջակցությամբ, Բանկի, մարզպետարանի, Սևքարի համայնքապետարանի աշխատակիցների, դպրոցի աշակերտների, ինչպես նաև համայնքի բնակիչների կողմից: Բացման արարողությանը ներկա էին Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը և ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի գործադիր տնօրեն Գևորգ Մաչանյանը, ովքեր նույնպես այգում տնկեցին ծառեր և իրականացրին տեղադրված հուշատախտակի բացում:



ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-Ի ԿՈՂՄԻՑ ՏԱՎՈՒՇԻ ՍևՔԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑԻՆ ՀԱՐՈՂ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՅԳՈՒ ՀԻՄՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԵՆ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ: 18.11.2019
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-Ի ԿՈՂՄԻՑ ՏԱՎՈՒՇԻ ՍևՔԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑԻՆ ՀԱՐՈՂ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՅԳՈՒ ՀԻՄՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԵՆ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ:

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի հովանավորությամբ և Տավուշի մարզպետարանի աջակցությամբ 16.11.2019թ-ին Բանկի աշխատակիցներն իրականացրել են Տավուշի Սևքար համայնքի միջնակարգ դպրոցին հարող շուրջ 6,500քմ տարածքում մրգատու ծառերի՝ մասնավորապես արքայանարնջի, խնձորի, թզի, ընկույզի շուրջ 550 ծառերի տնկման աշխատանքներ: Մարզպետարանի առաջարկով ընտրվել են տվյալ շրջանի բնակլիմայական պայմաններին համապատասխան մրգատու ծառատեսակներ:



ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-Ի ՀՈՎԱՆԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ԹԱՐԳՄԱՆՎԵԼ Է ԳԱԼՈՒՍՏ ԳՅՈՒԼԲԵՆԿՅԱՆԻ ՄԱՍԻՆ ՊԱՏՄՈՂ «ՊԱՐՈՆ ՀԻՆԳ ՏՈԿՈՍ» ԳԻՐՔԸ 17.10.2019
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-Ի ՀՈՎԱՆԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ԹԱՐԳՄԱՆՎԵԼ Է ԳԱԼՈՒՍՏ ԳՅՈՒԼԲԵՆԿՅԱՆԻ ՄԱՍԻՆ ՊԱՏՄՈՂ «ՊԱՐՈՆ ՀԻՆԳ ՏՈԿՈՍ» ԳԻՐՔԸ
Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը ֆինանսավորել է աշխարհի ամենահարուստ մարդու՝ Գալուստ Գյուլբենկյանի մասին պատմող «Պարոն հինգ տոկոս» գրքի հայերեն թարգմանությունը, որի շնորհանդեսը կայացավ հոկտեմբերի 15-ին: Գիրքը հրատարակել է «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը:


ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ ԵՎ ՍՈԼԱՐՈՆԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀՀ-ՈՒՄ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱՄԵՆԱՄԵԾ ԸՆՏԱՆԻՔԻ ՏԱՆԻՔԻՆ ԱՐԵՎԱՅԻՆ ԿԱՅԱՆ ՏԵՂԱԴՐՎԵՑ 29.08.2019
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ ԵՎ ՍՈԼԱՐՈՆԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀՀ-ՈՒՄ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱՄԵՆԱՄԵԾ ԸՆՏԱՆԻՔԻ ՏԱՆԻՔԻՆ ԱՐԵՎԱՅԻՆ ԿԱՅԱՆ ՏԵՂԱԴՐՎԵՑ

Կարևորելով սոցիալական պատասխանատվության դերն ու նշանակությունը և խրախուսելով մաքուր էներգիայի արտադրության ոլորտի ընդլայնումը ՀՀ-ում` Արմսվիսբանկը և արևային վահանակներ արտադրող Սոլարոն ընկերությունը, համատեղ ուժերով իրականացրել են Մելքոնյանների ընտանիքի տան տանիքային 5.4ԿՎՏ հզորությամբ կայանի կառուցման նախագիծը:



ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-Ի ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ԱՅՑԵԼԵՑԻՆ ԳԱՎԱՌԻ ՄԱՆԿԱՏՈՒՆ 04.06.2019
ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-Ի ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ԱՅՑԵԼԵՑԻՆ ԳԱՎԱՌԻ ՄԱՆԿԱՏՈՒՆ

Մշտապես կարևորելով սոցիալական պատասխանատվության դերն ու նշանակությունը ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի աշխատակիցները, ավանդույթի համաձայն, Երեխաների պաշտպանության օրվա առթիվ այս անգամ այցելեցին Գավառի մանկատուն:



ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-Ի ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵՑԻՆ ԾԱՌԱՏՈՒՆԿԻ 15.04.2019
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-Ի ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵՑԻՆ ԾԱՌԱՏՈՒՆԿԻ

Ապրիլի 13-ին «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ»-ի աշխատակիցները ուղևորվեցին Արագածոտնի մարզ և այցելեցին մարզի 7 եկեղեցիները:




1 2 3