Իրադարձություններ

ՎԶԵԲ-Ը “ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻՆ” ՀԱՏԿԱՑՐԵԼ Է $8 ՄԼՆ` ԱՌԵՒՏՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԵՒ ՓՄՁ ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ

29.01.2010

27.01.2010թ. ՙԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ՚ ՓԲԸ-ի ու Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի միջև ստորագրվեց երկու պայմանագիր` 5 մլն ԱՄՆ դոլարի շրջանակներում ՓՄՁ վարկավորման (SME Finance facility) և 3 մլն ԱՄՆ դոլարի շրջանակներում Առևտրի ֆինանսավորման (Trade Facilitation Programme) պայմանագրերը:

 

ՙԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ՚-ի գործադիր տնօրեն Գևորգ Մաչանյանի խոսքերով, ՎԶԵԲ-ի հետ համագործակցությունը ռազմավարական նշանակություն ունի Բանկի համար և կաջակցի ՙԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ՚-ի մտադրությանը` 45%-ով ավելացնել իր վարկային պորտֆելը 2010թ.-ին:

Նա նաև նշեց, որ ստորագրված պայմանագրերը համահունչ են բանկի ռազմավարությանը միջազգային կառույցների հետ սերտ համագործակցության հաստատման առումով:

Կարդացեք ավելին


Բոլոր իրադարձությունները