Իրադարձություններ

«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ»-ԻՆ ՎԶԵԲ-Ի ԿՈՂՄԻՑ ՇՆՈՐՀՎԵԼ Է <<ԱՌԵՎՏՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳՐՈՒՄ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԳԵՐԱԶԱՆՑ ԱՌԱՋԱԴԻՄՈՒԹՅՈՒՆ>> ՀԱՎԱՍՏԱԳԻՐ

22.05.2014
 
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը կարևորելով աշխատակիցների ուսուցման, վերապատրաստման և որակավորման բարձրացման գործընթացը, հպարտությամբ տեղեկացնում է, որ 2014թ. մայիսի 14-16-ը  Վարշավայում կայացած Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի տարեկան ընդհանուր ժողովի ժամանակ, Բանկին շնորհվել է   <<Առևտրի ֆինանսավորման ծրագրում ակադեմիական գերազանց  առաջադիմություն>> հավաստագիր ՝ Բանկի աշխատակիցների կողմից Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (EBRD) և Առևտրի միջազգային պալատի (ICC) կողմից կազմակերպվող Trade Finance e-learning շարունակական ծրագրում բարձր առաջադիմություն ցուցաբերելու համար:

Բանկի աշխատակիցներից թվով 5 հոգի ընդգրկվել են 2013թ. EBRD Trade Finance մրցանակաբաշխության լավագույն 25 մասնակիցների շարքում: Ընդ որում, Բանկի աշխատակիցներից՝ մեկը, որպես գերազանց առաջադիմությամբ ուսանող, հրավիրվեց մասնակցելու 2013թ.-ի փետրվարի 10-11-ը  Մոսկվայում «Առևտրի և արտահանման ֆինանսավորումը. ՌԴ և Եվրասիա» կոնֆերանսի շրջանակներում կայացած մրցանակաբաշխությանը, որտեղ և ընձեռվեց  իտալական Բանկերից մեկում մեկ շաբաթ ժամկետով վերապատրաստման դասընթացի մասնակցության հնարավորություն: Նշենք նաև, որ Բանկի աշխատակիցներից երկրորդին հնարավորություն ընձեռվեց մասնակցելու վերապատրաստման դասընթացի  Վիենայում:

Հավելենք նաև, որ 2010թ. ի վեր Բանկը համագործակցում է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (EBRD) հետ Առևտրի ֆինանսավորման ծրագրի շրջանակներում (TFP) և համարվում է ՀՀ բանկային համակարգում ՎԶԵԲ-ի հետ համագործակցող ամենաակտիվ Բանկերից մեկը:


Բոլոր իրադարձությունները