Իրադարձություններ
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԸ GLOBAL BANKING&FINANCE REVIEW ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ ԱՄՍԱԳՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԹԻՄԻ ԿՈՂՄԻՑ ՃԱՆԱՉՎԵԼ Է «ԱՌԵՒՏՐԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՂ ԲԱՆԿ»-Ը ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ:

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԸ GLOBAL BANKING&FINANCE REVIEW ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ ԱՄՍԱԳՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԹԻՄԻ ԿՈՂՄԻՑ ՃԱՆԱՉՎԵԼ Է «ԱՌԵՒՏՐԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՂ ԲԱՆԿ»-Ը ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ:

02.07.2018

«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն ճանաչվել է 2018թ.-ի Global Banking & Finance Review-ի կողմից Հայաստանի առևտրի ֆինանսավորման լավագույն բանկ:

Արմսվիսբանկը կարևորելով համագործակցության կարևորությունը տեղական եւ միջազգային կազմակերպությունների հետ մշտապես ընդլայնում է միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության շրջանակները՝ ինչպես նոր գործընկերներ ձեռք բերելով, այնպես էլ խորացնելով արդեն իսկ առկա գործընկերների հետ համագործակցությունը:

Բանկի գործունեությունը մշտապես ուղեկցվում է նորանոր ձեռքբերումներով և զարգանալու ձգտումով, ռիսկերի արդյունավետ կառավարմամբ, հաճախորդների կարիքների բավարարմանն ուղղված նվիրվածությամբ, ինչը վկայում է Բանկի արդյունավետության մասին: Առանձնահատուկ ձեռքբերումները առևտրի ֆինասավորման ոլորտում դարձնում են Բանկն այս անվանակարգի անկասկած հաղթող», - նշված է հաղորդագրությունում:

Global Banking&Finance Review ամսագիրը աշխարհի 200 երկրում ունի ավելի քան 47 000 բաժանորդ: Ամսագրի թիրախային լսարանն աշխարհի խոշորագույն մասնավոր եւ պետական ֆինանսական կառույցների ղեկավարներն ու ներկայացուցիչներն են: Ամսագիրը վերլուծում է աշխարհի տարբեր երկրների բանկային և ֆինանսական համակարգի կարեւորագույն ցուցանիշները:


Բոլոր իրադարձությունները