Իրադարձություններ
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-Ը և ՎԶԵԲ-Ը ԵՐՐՈՐԴ ՀԱԿԱԴԱՐՁ ՌԵՊՈ ԳՈՐԾԱՐՔՆ ԵՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԵԼ

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-Ը և ՎԶԵԲ-Ը ԵՐՐՈՐԴ ՀԱԿԱԴԱՐՁ ՌԵՊՈ ԳՈՐԾԱՐՔՆ ԵՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԵԼ

04.02.2019

ՎԶԵԲ-ի ֆինանսավորմամբ ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը ներգրավել է միջոցներ ՀՀ պետական Եվրոպարտատոմսերի ապահովությամբ: Գործարքը երաշխավորվել է փողի շուկայի զարգացման ոլորտում մասնագիտացված առաջատար կազմակերպություններից մեկի՝ Frontclear-ի կողմից:

Գործարքը ուժեղ դեմոնստրատիվ ազդեցություն ունի տեղական ֆինանսական շուկաների վրա, քանի որ այն իրականացվել է ՎԶԵԲ-ի և ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի միջև 2018թ.-ի հունվարին կնքված Գլոբալ գլխավոր ռեպո համաձայնագրի (GMRA) շրջանակներում, որը կողմերին միմյանց հետ ռեպո գործարքների կնքման հնարավորություն է ընձեռում:

Մանրամասները՝ https://bit.ly/2GmeIyX


Բոլոր իրադարձությունները

* Հայերեն և անգլերեն լեզուներով հրապարակված տեղեկատվության միջև որևէ անհամապատասխանության առկայության դեպքում անհրաժեշտ է առաջնորդվել հայերեն տարբերակով: