Իրադարձություններ
ՍՆՆԴԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԿԱՆԱՉ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՎԶԵԲ-Ի ԿՈՂՄԻՑ ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-Ը ԱՐԺԱՆԱՑԵԼ է ՄՐՑԱՆԱԿԻ

ՍՆՆԴԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԿԱՆԱՉ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՎԶԵԲ-Ի ԿՈՂՄԻՑ ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-Ը ԱՐԺԱՆԱՑԵԼ է ՄՐՑԱՆԱԿԻ

21.02.2019

Փետրվարի 19-ին Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի՝ (ՎԶԵԲ) Հայաստանում Կանաչ տնտեսությունների ֆինանսավորման նոր ծրագրի պաշտոնական մեկնարկին նվիրված միջոցառման շրջանակում ՎԶԵԲ-ը մրցանակներ շնորհեց ֆինանսական կառույցներին և գործարարներին, որոնք ակտիվ գործունեություն են ծավալել վերականգնվող էներգիայի և էներգաարդյունավետ սարքավորումների ներդրման ոլորտներում:

«Փոփոխության գործակալ» անվանակարգում սննդի ոլորտում կանաչ ներդրումների աջակցության համար ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը ՎԶԵԲ-ի կողմից արժանացել է մրցանակի:

Միաժամանակ, մրցանակաբաշխության ընթացքում «Սննդի ոլորտում լավագույն ներդրում» անվանակարգում մրցանակի է արժանացել նաև «Արմսվիթ» ՍՊԸ-ն, որի ֆինանսավորումը իրականացվել է ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի կողմից «Կովկասի էներգաարդյունավետության ծրագրի» շրջանակներում:


Բոլոր իրադարձությունները

* Հայերեն և անգլերեն լեզուներով հրապարակված տեղեկատվության միջև որևէ անհամապատասխանության առկայության դեպքում անհրաժեշտ է առաջնորդվել հայերեն տարբերակով: