Իրադարձություններ
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-Ը` ՈՐՊԵՍ 2018թ-ի ՎԶԵԲ-ի- ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՄԵՆԱԱԿՏԻՎ ԹՈՂԱՐԿՈՂ ԲԱՆԿ

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-Ը` ՈՐՊԵՍ 2018թ-ի ՎԶԵԲ-ի- ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՄԵՆԱԱԿՏԻՎ ԹՈՂԱՐԿՈՂ ԲԱՆԿ

08.05.2019

Ս.թ. մայիսի 7-ին Սարաևոյում կայացած Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) տարեկան ժողովում «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն ՎԶԵԲ-ի կողմից արժանացավ “Most Active Issuing Bank in 2018 in ARMENIA” մրցանակին: Նշված մրցանակը վկայում է ՎԶԵԲ-ի հետ Բանկի Առևտրի ֆինանսավորման ոլորտում ցուցաբերած արդյունավետ ու տարեցտարի զարգացող գործունեության մասին: Ներկայումս Բանկն ունի ՎԶԵԲ-ի կողմից հաստատված 15 մլն դոլար Առևտրի ֆինանսավորման սահմանաչափ: Ավելին, 2014թ-ի հուլիսին ՎԶԵԲ-ը Առևտրի ֆինանսավորման ծրագրի շրջանակներում Բանկին շնորհել է «Հաստատող բանկ»-ի կարգավիճակ:
Հարկ է նշել, որ մինչ “Most Active Issuing Bank in 2018 in ARMENIA” մրցանակի ստացումը՝ Բանկը 2019թ-ին ՎԶԵԲ-ի հետ բազմակողմանի և արդյունավետ համագործակցության արդյունքում ստացել է ևս 2 մրցանակ, մասնավորապես.
- վերականգնվող էներգիայի և էներգաարդյունավետ սարքավորումների ներդրման ոլորտներում ակտիվ գործունեություն ծավալելու արդյունքում Բանկն արժանացել է մրցանակի՝ «Փոփոխության գործակալ» անվանակարգում, սննդի ոլորտում կանաչ ներդրումների աջակցության համար,
- Բանկի և ՎԶԵԲ-ի միջև 2018թ-ի հունվարին կնքված Գլոբալ գլխավոր ռեպո համաձայնագրի (GMRA) շրջանակներում 6,6 մլրդ ՀՀ դրամի (13.5մլն դոլար) ռեպո գործարքների իրականացման համար:
Բանկը համագործակցում է ՎԶԵԲ-ի հետ դեռևս 2010թ-ից: Համագործակցությունն ակտիվ զարգացել է ՓՄՁ վարկավորման, Առևտրի ֆինանսավորման, GCF-GEFF Armenia էներգաարդյունավետության ծրագրերի ու միջազգային ասոցիացիայի (ICMA – International Capital Markets Association) կողմից ընդունված և միջազգային ֆինանսական շուկաներում արժեթղթերով ռեպո գործարքների կնքման գործընթացը կարգավորող Գլոբալ գլխավոր ռեպո համաձայնագրի (GMRA) ուղղություններով:


Բոլոր իրադարձությունները