Իրադարձություններ
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-Ը ՄԱՍՆԱԿՑՈՒՄ Է ԿԱՅՈՒՆ ՖԻՆԱՆՍՆԵՐ ՌԵԳԻՈՆԱԼ ՖՈՐՈՒՄԻՆ

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-Ը ՄԱՍՆԱԿՑՈՒՄ Է ԿԱՅՈՒՆ ՖԻՆԱՆՍՆԵՐ ՌԵԳԻՈՆԱԼ ՖՈՐՈՒՄԻՆ

22.05.2019

Երևանում մայիսի 22-23-ին անցկացվում է Կայուն ֆինանսներ ռեգիոնալ ֆորումը որին ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը մասնակցում է որպես հովանավոր:

Ֆուրումը պետք է համախմբի ներդրողներին, առևտրային բանկերին,միկրոֆինանսական հաստատություններին և սոցիալական ոլորտի ներկայացուցիչներին տարածաշրջանում բնապահպանական և սոցիալական մի շարք խնդիրների լուծման շուրջ: Ֆորումի նպատակն է դառնալ երկխոսության հարթակ ֆինասական կազմակերպությունների միջև բնապահպանական և սոցիալական ծրագրերին ուղղված նորարարական համագործակցության մեթոդներ ստեղծելու համար: Համաժողովին մասնակցում են տեղական և միջազգային առաջատար ընկերությունների ներկայացուցիչներ:

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի մասնակցությունը ֆորումին ինքնանպատակ չէ, քանզի վերջինս ակտիվ գործունեություն է ծավալում ՀՀ-ում վերականգնվող էներգիայի արտադրությանն ուղղված նախագծերի ֆինանսավորման ոլորտում։ Համագործակցելով մի շարք ֆինասական և մասնավոր կազմակերպությունների հետ՝ Բանկը ֆինասավորել է վերականգնվող էներգիայի արտադրության՝ ՀԷԿ-երի և արևային կայանների բազում նախագծեր։


Բոլոր իրադարձությունները