Իրադարձություններ
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-Ի ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԱԿՆԹԱՐԹԱՅԻՆ ՎՃԱՐՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼ ԹԵԼ-ՍԵԼ ՎՃԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԻՋՈՑՈՎ

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-Ի ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԱԿՆԹԱՐԹԱՅԻՆ ՎՃԱՐՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼ ԹԵԼ-ՍԵԼ ՎՃԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԻՋՈՑՈՎ

17.10.2019

Սիրով տեղեկացնում ենք, որ համաձայն ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի և Թել-Սել-ի միջև կնքված գործակալության պայմանագրի՝ այսուհետ հաճախորդները կարող են Թել-Սել-ի վճարային համակարգով կատարել ընթացիկ, քարտային հաշիվների համալրման, վարկի և ֆակտորինգի մարման նպատակներով դրամական փոխանցումներ:

Թել-Սել-ի վճարային համակարգով դրամական փոխանցումների կատարումը հաճախորդներին կապահովի Բանկի ծառայություններից օգտվելու շրջանակում հավելյալ ճկունություն և հասանելիություն:

Թել-Սել վճարային համակարգով մեկ գործարքի շրջանակում կարող եք կատարել մինչև 100,000 ՀՀ դրամի չափով դրամական փոխանցում, որի դիմաց սահմանված է 400 ՀՀ դրամ միջնորդավճար:

Թել-Սել-ն Հայաստանի ակնթարթային վճարումների շուկայում ամենախոշոր համակարգ ունեցող ընկերությունն է՝ Երևանի, ՀՀ բոլոր մարզերի, ինչպես նաև Արցախի Հանրապետության ընդգրկմամբ, համակարգը համալրված է 2500 տերմինալներով:


Բոլոր իրադարձությունները