Իրադարձություններ
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-Ի ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԿԱՏԱՐԵԼ ԱԿՆԹԱՐԹԱՅԻՆ ՎՃԱՐՈՒՄՆԵՐ ԻԶԻ ՓԵՅ ՎՃԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԻՋՈՑՈՎ

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-Ի ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԿԱՏԱՐԵԼ ԱԿՆԹԱՐԹԱՅԻՆ ՎՃԱՐՈՒՄՆԵՐ ԻԶԻ ՓԵՅ ՎՃԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԻՋՈՑՈՎ

18.12.2019

Սիրով տեղեկացնում ենք, որ ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի և Իզի Փեյ-ի միջև կնքվել է գործակալության պայմանագիր, համաձայն որի այսուհետ հաճախորդները կարող են Իզի Փեյ վճարային համակարգով կատարել ընթացիկ, քարտային հաշիվների համալրման, վարկի և ֆակտորինգի մարման նպատակներով դրամական փոխանցումներ, ինչպես նաև օգտվել Իզի Ոալլետ էլեկտրոնային դրամապանակից:

Իզի Փեյ վճարային համակարգով դրամական փոխանցումների կատարումը հաճախորդներին կապահովի Բանկի ծառայություններից օգտվելու շրջանակում հավելյալ ճկունություն և հասանելիություն:

Իզի Փեյ վճարային համակարգով մեկ գործարքի շրջանակում հաճախորդը կարող է կատարել մինչև 100,000 ՀՀ դրամի չափով դրամական փոխանցում, որի դիմաց սահմանված է 300 ՀՀ դրամ միջնորդավճար, իսկ Իզի Ոալլետ էլեկտրոնային դրամապանակով՝ 200,000 ՀՀ դրամի չափով հաշվի և քարտի համալրման դեպքում, որի դիմաց սահմանված միջնորդավճարը կազմում է գործարքի գումարի 1%-ը և մինչև 100,000 ՀՀ դրամ վարկի կամ ֆակտորինգի մարման դեպքում, որի դիմաց սահմանված միջնորդավճարը կազմում է 300 ՀՀ դրամ:

Իզի Փեյ-ը Հայաստանի ակնթարթային վճարումների շուկայում խոշոր համակարգ ունեցող ընկերություններից է, համալրված է 1600 տերմինալներով Երևանում և ՀՀ բոլոր մարզերում:


Բոլոր իրադարձությունները