Իրադարձություններ
«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-Ն ՄԻԱՑԵԼ Է KFW-Ի «ԷՆԵՐԳԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ ՓՄՁ-ՆԵՐԻ ՀԱՄԱՐ» ՎԱՐԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԻՆ

«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-Ն ՄԻԱՑԵԼ Է KFW-Ի «ԷՆԵՐԳԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ ՓՄՁ-ՆԵՐԻ ՀԱՄԱՐ» ՎԱՐԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԻՆ

09.01.2020

«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի և ՀՀ կենտրոնական բանկի միջև ստորագրված վարկային պայմանագրի համաձայն` Բանկը միացել է KfW-ի կողմից իրականացվող «Էներգաարդյունավետություն ՓՄՁ-ների համար» վարկային ծրագրի երկրորդ փուլին:

Նշված ծրագրային Ֆինանսավորումն ուղղված կլինի ՀՀ տնտեսությունում այլընտրանքային էներգետիկայի կիրառման զարգացմանն ու ՓՄՁ էներգաարդյունավետության բարձրացմանը: Ծրագիրը հնարավորություն է տալիս տնտեսվարողներին ներդրումներ կատարել բարձր արդյունավետությամբ սարքավորումների ու տեխնոլոգիայի ձեռքբերման, ինչպես նաև ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ:

Նշենք, որ ծրագրի վերահսկողությունն ու վարչարարությունն իրականացվելու է «Գերմանահայկական հիմնադրամ» ծրագրի կառավարման գրասենյակի կողմից: Հատկանշական է, որ Էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի ֆինանսավորմումը «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի ռազմավարական ուղղություններից է, և այդ ոլորտում Բանկը ֆինանսավորում է իրականացնում դեռևս 2006թ․-ից՝ փոքր հիդրոէլեկտրակայանների նախագծերի ֆինանսավորմամբ։ Մասնակցելով մի շարք միջազգային ֆինանսական կառույցների, այդ թվում` KfW-ի և ՎԶԵԲ-ի կողմից էներգաարդյունավետության և վերականգնվող Էներգիայի ոլորտներին ուղղված վարկային ծրագրերին, Բանկն իրականացնելով բազում նախագծեր գրանցել է զգալի արդյունքներ: Վերջին 1,5 տարիների ընթացքում Բանկի կողմից ֆինանսավորվել են շուրջ 50 արևային կայանների նախագծեր՝ ներառյալ ներկայումս ՀՀ–ում գործող ամենամեծ արդյունաբերական նշանակությամբ երկու արևային կայանները, տասնյակ ընկերություններ իրենց ամենօրյա գործունեությունն արդյունավետ կազմակերպելու համար ներդրել են գերժամանակակից և էներգախնայող սարքավորումներ։

Կարևորելով գլոբալ տաքացման հետևանքով կլիմայական փոփոխությունների զսպան անհրաժեշտությունը, դրանցում վերականգնվող էներգիայի և էներգաարդյունավետ տեխնոլոգիաների դերը, «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն շարունակելու է ընդլայնել համագործակցությունը միջազգային կառույցների հետ՝ տնտեսվարողներին հնարավորինս բարենպաստ ֆինանսավորման պայմաններ առաջարկելու նպատակով։


Բոլոր իրադարձությունները