Արժեթղթերով գործառնություններ

Հարգելի հաճախորդ

Բանկի կողմից առաջարկվող ներդրումային ծառայություններից օգտվելու շրջանակում Բանկին հանձնած միջոցների (դրամական միջոցներ և/կամ արժեթղթեր) պաշպանությունն ապահովելու նպատաակով Բանկը ձեռնարկում է հետևյալ քայլերը`

  • Ձեր դրամական միջոցները հաշվառվում են Բանկում Ձեր անունով բացված ընթացիկ բանկային հաշիվներում, որը Ձեզ հնարավորություն է տալիս Բանկից ստանալ Ձեր ընթացիկ հաշվի մնացորդի, դրանով կատարված գործառնությունների մասին տեղեկություններ` Բանկի կողմից հաստատված կարգով,
  • Ձեր արժեթղթերը հաշվառվում են Բանկում Ձեր անունով բացված արժեթղթերի հաշվում, որը Ձեզ հնարավորություն է տալիս Բանկից ստանալ Ձեր արժեթղթերի հաշվի մնացորդի, Ձեր արժեթղթերի հաշվով կատարված գործառնությունների մասին տեղեկություններ` Բանկի կողմից սահմանված կարգով,
  • Ձեր արժեթղթերի հաշվառումը կատարվում է Բանկին պատկանող արժեթղթերից առանձնացված եղանակով`
  • ա) պետական պարտատոմսերի դեպքում ԿԲ-ում բացված առանձին դեպո հաշվում
  • բ) ՀՀ ոչ պետական արժեթղթերի դեպքում (որոնց ռեեստրը վարվում է «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ-ում)` «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ-ի անվանատիրոջ հաշվում
  • գ) օտարերկրյա արժեթղթերի դեպքում` Բանկի գործընկերոջ ներդրումային բանկում բացված առանձին հաշվում:
  • Սնանկացման կամ անվճարունակության այլ հիմքերով Հաճախորդի դրամական միջոցների և արժեթղթերի ի պահ ընդունելու Բանկի լիազորությունների դադարեցման դեպքում` Հաճախորդի կողմից նրան հանձնված արժեթղթերը, դրամական միջոցները և դրանց կառավարման հետևանքով առաջացած շահույթն առանձնացվում են նրա գույքից և վերադարձվում են Հաճախորդին՝ նրա առաջին իսկ պահանջով: Ընդ որում Բանկի կողմից Հաճախորդի հաշվին կնքված գործարքների գծով Բանկի ստանձնած իրավունքներն ու պարտականություններն անցնում են Հաճախորդին:

Պետական պարտատոմսերի շուկայում հաճախորդների համալիր սպասարկման ընթացակարգ

Բրոքերային ծառայություններ

Բրոքերային գործունեության շրջանակներում Բանկն իր անունից և հաճախորդի հաշվին կամ հաճախորդի անունից և հաճախորդի հաշվին հաճախորդի հանձնարարականների հիման վրա իրականացնում է արժեթղթերի առք/վաճառք, ինչպես նաև այլ գործողություներ և գործարքներ` կապված բրոքերային գործունեության իրականացման հետ:

Բանկը` որպես բրոքեր, իր հաճախորդներին տրամադրում է հետևյալ ծառայությունները`

  • արժեթղթերի (այդ թվում ածանցյալ արժեթղթերի) գնման կամ վաճառքի հանձնարարականների ընդունում, հաղորդում և/կամ կատարում, հաճախորդի հաշվինև միջոցներով արժեթղթերով գործարքների (այդ թվում` ռեպո գործարքներ) իրականացում,
  • Դառնալով ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-Ի հաճախորդ և օգտվելով բանկի կողմից առաջարկվող բրոքերային ծառայություններից` Դուք ունեք հնարավորություն ներդրումներ կատարել ստորև նշված ֆոնդային բորսաներում գնանշվող արժեթղթերում.

Ֆոնդային բորսաներ


Բրոքերային ծառայությունների մատուցման սակագներ 

Բրոքերային գործունեության իրականացման կանոններ առ 09.02.2018

Բրոքերային ծառայությունների մատուցման պայմանագրի օրինակելի ձև

Մարժինալ գործարքների կնքման նպատակով որպես ապահովություն ընդունվող օտարերկրյա արժեթղթերի ցանկ (ուժի մեջ է 08.06.2017թ.-ից)

Կապի միջոցների օգտագործմամբ հաղորդագրությունների փոխանակման ընթացակարգ

Շահերի բախում

Պատվերների կատարման ընթացակարգ

Բողոքների քննարկման ընթացակարգ


Ռեպո

Դրամային իրացվելիության կառավարման նպատակով Բանկն իր հաշվետեր հաճախորդներին առաջարկում է ռեպո գործարքների կնքում մինչև 3 ամիս ժամկետով: Ռեպո գործարքների առարկա կարող են հանդիսանալ պետական պարտատոմսերը և Բանկի կողմից Հայաստանի ֆոնդային բորսայի առևտրային նստաշրջանում գնանշվող կորպորատիվ պարտատոմսերը: Հաճախորդները կարող են կնքել ռեպո գործարքներ, եթե նրանց, որպես պարտատոմսերի սեփականատիրոջ, իրավունքները սահմանափակված չեն (պարտատոմսերը հաշվառվում են դեպո հաշվում ազատ արժեթղթերի կարգավիճակով): Ռեպո գործարքների մասնամասներին ծանոթանալու համար կարող եք զանգահարել Բանկ:

Ռեպո/հակադարձ ռեպո գործարքների կնքման համար ընդունելի արժեթղթեր, ժամկետներ և տոկոսադրույքներ

Ռեպո գործարքների առարկա կարող են հանդիսանալ միայն այն Պարտատոմսերը, որոնց նկատմամբ դրանց սեփականատիրոջ իրավունքները սահմանափակված չեն:

Ընդունելի արժեթղթեր

  • ՀՀ կառավարության և ՀՀ ԿԲ կողմից թողարկված պարտատոմսեր,
  • Արտասահմանյան արժեթղթեր, որոնք համապատասխանում են Աղյուսակ 1-ի պահանջներին.
Արժեթղթի տեսակը Միջազգային վարկանշային գործակալության կողմից տրված վարկանիշ Գործարքի ժամկետ
մինչև 7 օր8-14 օր
Պետական պարտատոմս BBB- և բարձր 0.90 0.85
BBB- -ից ցածր մինչև B-0.850.80
Կորպորատիվ պարտատոմս BBB- և բարձր 0.85 0.80
BBB- -ից ցածր մինչև B-0.800.75
Բաժնետոմս BBB- և բարձր 0.75 0.70
BBB- -ից ցածր մինչև B-0.700.65

Բանկի կողմից Շուկա ստեղծողի ծառայությունների մատուցման շրջանակներում գնանշվող պարտատոմսեր /ցանկը և գնանշումները հասանելի են Բանկի կայքում/

Ժամկետներ

ՀՀ կառավարության և ՀՀ ԿԲ կողմից թողարկված պարտատոմսերով կնքվող ռեպո/հակադարձ ռեպո գործարքների առավելագույն ժամկետը կազմում է 92 օր, այլ արժեթղթերով կնքվող գործարքների ժամկետները սահմանվում են Աղյուսակ 1-ում:

Տոկոսադրույքներ /սահմանվում է ամենօրյա կտրվածքով/

Թողարկման արժույթ Գնահատում Մինչև 30 օր 31-ից 90 օր
AMD ՀՀ դրամ 0.00% 0.00%
USD ԱՄՆ դոլար 0.00% 0.00%
EUR Եվրո 0.00% 0.00%

Ծավալներ

ՀՀ կառավարության և ՀՀ ԿԲ կողմից թողարկված պարտատոմսերով, ինչպես նաև արտասահմանյան արժեթղթերով կնքվող ռեպո/հակադարձ ռեպո գործարքների առավելագույն ծավալը սահմանվում է 50,000,000 ՀՀ դրամ /նշված ծավալից ավել գործարքներն իրականացվում են պայմանագրային հիմունքներով/:

Գնահատում

Ռեպո/հակադարձ ռեպո գործարքների առարկա հանդիսացող ՀՀ պետական պարտատոմսերի գնահատումն իրականացվում է տվյալ գործառնության օրվան նախորդող օրը ՀՀ ԿԲ կողմից հրապարակված «ՀՀ ԿԲ հետ ռեպո գործառնությունների համար ընդունելի արժեթղթերի ցանկը, գները և մինչև մարում եկամտաբերությունները» փաստաթղթում ներառված տեղեկատվության հիման վրա: Ընդ որում գնահատումը տեղի է ունենում հետևյալ կերպ.

  • Գնվող ակտիվի և Ռեպո գումարի արժույթների համընկման դեպքում` տվյալ տրանշի համար գործող մինչև մարում եկամտաբերությանը գումարվում է 0.75 /յոթանասունհինգ հարյուրերորդական/ տոկոսային կետ,
  • Գնվող ակտիվի և Ռեպո գումարի արժույթների չհամընկման դեպքում` տվյալ տրանշի համար գործող մինչև մարում եկամտաբերությոանը գումարվում է 1.00 /մեկ/ տոկոսային կետ:

Բանկի կողմից Շուկա ստեղծողի ծառայությունների մատուցման շրջանակներում գնանշվող պարտատոմսերով Ռեպո/հակադարձ ռեպո գործարքի առարկա հանդիսացող պարտատոմսերը գնահատվում են Բանկի կողմից տվյալ օրվա սահմանված առքի եկամտաբերությանը գումարած 1% գնվող արժեթղթի և ռեպո գումարի արժույթների համընկման դեպքում և 1.25%՝ գնվող արժեթղթի և ռեպո գումարի արժույթների չհամընկման դեպքում:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` Բրոքերային ծառայությունների մատուցման պայմանագիրն ուժի մեջ է մտնում և պարտադիր է դառնում կնքելու պահից և գործում է անժամկետ:
Պայմանագիրը կարող է հաճախորդի կողմից միակողմանիորեն լուծվել` Բանկին առնվազն 10 օր առաջ տեղեկացնելու պայմանով: Պայմանագիրը լուծելուց հետո` 3 բանկային օրվա ընթացքում, Բանկը պարտավոր է հաճախորդին կամ նրա լիազոր ներկայացուցչին փոխանցել հաճախորդին պատկանող արժեթղթերն ու դրամական միջոցները:

Բացի այդ պատվերում նշված պայմաններին համապատասխան գործարքների կատարման դեպքում արժեթղթերում ներդրման հետ կապված ռիսկը կրում է հաճախորդը: Բանկը չի փոխհատուցելու  հաճախորդի վնասները, եթե դրանք չեն պատճառվել Բանկի կողմից անբարեխիղճ վարքագծի արդյունքում:


Արժեթղթերով գործառնությունների իրականացման ընթացակարգ