Բանկային ավանդների հատուցման երաշխավորություն

Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը «ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն երաշխավորում է ֆիզիկական անձանց, այդ թվում` անհատ ձեռնարկատերերի բանկային ավանդների հատուցումը: Ավանդների երաշխավորման համակար·ը տարածվում է ՀՀ-ում գործող բոլոր բանկերի վրա: Եթե ավանդատուն ունի ավանդներ մի քանի բանկերում, ապա նրա ավանդները երաշխավորվում են յուրաքանչյուր բանկում առանձին:Երաշխավորվում են ավանդատուի և դրամային և արտարժութային ավանդները:

 

Երաշխավորված գումարների չափերն են.

  • Միայն դրամային ավանդի դեպքում- մինչև 16 մլն դրամ,
  • Միայն արտարժութային ավանդի դեպքում- մինչև 7 մլն դրամ,

Սահմանված են նաև երաշխավորված մեծություններ խառը հաշիվներ ունեցող ավանդատուների համար: Երաշխավորման դիմաց ավանդատուից որևէ գործողություն կամ հատուցում չի պահանջվում: Ավանդները երաշխավորվում են հիմնադրամի միջոցների հաշվին: Հիմնադրամի միջոցները ձևավորվում են բոլոր բանկերի կողմից վճարվող պարբերական եռամսյակային, միանվագ և լրացուցիչ երաշխիքային վճարների, վարկերի, դրամաշնորհների, նվիրատվությունների, միջոցների կառավարումից (ներդրումներից) ստացած եկամուտների հաշվին:


Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամ
Մ. Խորենացի 15
Երևան, 0010
հեռ.` 374 10 58-35-14
էլ.հասցե` [email protected]